«Ցանկացած ֆինանսավորում ստանալու համար դու չես կարող էֆեկտիվ չլինել, բնապահպանական ամենաբարձր ստանդարտներով չաշխատել»․ Վարդան Ջհանյան
«Մարտահրավերները շատ են, բայց պետք է հասկանալ՝ ինչ է իրենից ներկայացնում բիզնեսը։ Բիզնեսը, բնականաբար, առաջին հերթին մտածում է շահույթի մասին։ Դա բնական է, և հենց այդ մարտահրավերների հետ կապված խնդիրների լուծման ընթացքում, եթե հետապնդում և գտնում են շահույթ, բոլոր խնդիրները լուծվում են։ Այն խնդիրները, որոնք չեն լուծվում՝ պետության օգնությամբ պետք է լուծվեն»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին կայացած Հայաստանի հանքարդյունաբերության ֆորումի ընթացքում ասաց Հանքագործների ու մետալուրգների միության նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։
«Ցանկացած ֆինանսավորում ստանալու համար դու ուղղակի չես կարող էֆեկտիվ չլինել, բնապահպանական ամենաբարձր ստանդարտներով չաշխատել։ Ցանկացած բիզնես, եթե չկարողանա այդ պայքարը արդյունավետ շարունակել, ուղղակի դուրս կմղվի շուկայից։
Այս հարցն ավելի շատ նրանում է, որ պետությունը, այն բնական միջավայրը և բնական ցանկությունները, որն ունի բիզնեսը, օգտագործի տնտեսության զարգացման համար, և այն խնդիրների լուծման համար, որոնք կան պետության, իշխանությունների առաջ կանգնած։ Այդ առումով բնական գործընկերներ են դառնում բիզնեսը և պետությունը, մեր շահերը համընկնում են, որովհետև ցանկացած զարգացող, շահույթ ստացող բիզնես պետության հիմքն է, և դա կարող ենք տեսնել հենց համաշխարհային պատմության ընթացքում։
Հանքարդյունաբերությունը շատ երկարաժամկետ հորիզոնում աշխատող բիզնես է։ Եթե խոսում ենք հանքարդյունաբերության ներուժի մասին Հայաստանում՝ մի լավ կողմ կա, որի վրա այդքան ուշադրություն չենք դարձնում․ հանքարդյունաբերական երկրները 2 տիպի են՝ գերզարգացած տնտեսություն ունեցող, շուկայական հարաբերությունների երկարատև պատմություն ունեցող, պետական ինստիտուտների զարգացած երկրներն են՝ ինչպես Կանադան, ԱՄՆ-ն, Ավստրալիան։
Մյուս կողմում՝ շատ քաղաքական, գեոքաղաքական ռիսկեր պարունակող երկրներն են՝ աֆրիկական, ասիական շատ երկրներ։ Այդ առումով ՀՀ-ն շատ հետաքրքիր դիրք է զբաղեցնում․ մի կողմից՝ կարծես՝ այդ գեոքաղաքական ռիսկերը մեծ չեն, և պետական ինստիտուտները կայացած են՝ համեմատած երրորդ աշխարհի երկրների հետ։ Այսինքն՝ ռիսկերը ցածր են, բայց հնարավորությունները մեծ են, որովհետև զարգացած տնտեսություն ունեցող երկրներում բիզնեսին ավելի փոքր հնարավորություններ են տրվում, որովհետև տարիների ընթացքում բիզնեսը լավ հնարավորությունները օգտագործել է։ Մենք շատ կարևոր տեղ ունենք այդ առումով՝ բարձր որակի ներդրումներ գրավելու համար»։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ Ակոպյան