Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան ճանապարհահատվածում ձերբակալված իրանցի վարորդներին
Ադրբեջանում ազատ են արձակել իրանցի վարորդներին, որոնց ադրբեջանցի սահմանապահները շաբաթներ առաջ ձերբակալել էին Գորիս-Կապան ճանապարհով երթևեկելիս:
Ինչպես հայտնում է «Mehr» գործակալությունը, Բաքուն իրանցի վարորդներին ազատ է արձակել Ադրբեջանի և Իրանի արտոգործնախարարների հեռախոսազրույցից մեկ օր անց:
Անցյալ գիշեր կայացած հեռախոսազրույցի ընթացքում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանն իր ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովին տեղեկացրել է, որ թշնամիները չպետք է հնարավորություն ունենան խախտելու բարեկամական կապերը Թեհրանի և Բաքվի միջև:
Հիշեցնենք, որ իրանական բեռնատարների երկու վարորդի ադրբեջանցիները ձերբակալել էին Գորիս-Կապան ճանապարհի՝ Բաքվի վերահսկողության տակ գտնվող հատվածով երթևեկելիս:




















Համաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի Գալյանին
Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր Կամենդատյան
Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների
ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ...
Հաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակի...
Արցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք Չալաբյան
Շրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքնե...
Փաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունը
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը