Գազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր Կամենդատյան
Հայաստանում պետական կառավարումը փոխարինվել է բացարձակ անտարբերությամբ, իսկ ապագայի պլանավորումը՝ օրվա աղմուկով իրականությունը քողարկելու էժանագին տեխնոլոգիաներով։
Ամենայն հավանականությամբ, արդեն այս դեկտեմբերին մենք կանգնելու ենք սպառողական գազի գնի էական բարձրացման փաստի առաջ։ Սա ուղղակի թվերի փոփոխություն չէ հաշիվ-ապրանքագրերում․ սա թանկացումների նոր ալիք է, որը հարվածելու է յուրաքանչյուր ընտանիքի, փակելու է փոքր ու միջին բիզնեսներ, թանկացնելու է հացը, ջեռուցումը և առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքները։ Ձմռան շեմին մեր տնտեսությունն ու հասարակությունը կանգնելու են լրջագույն ճգնաժամի առջև։
Ի՞նչ է անում այս իրավիճակում ՀՀ կառավարությունը։ Ո՛չ մի բան։
Չկա՛ ոչ մի քննարկում, չկա՛ ոչ մի հանրային հաշվետվություն, չկա՛ ռիսկերի կառավարման ոչ մի սցենար։ Չկան հակաճգնաժամային մեղմացնող ծրագրեր, սոցիալական բարձիկներ կամ այլընտրանքային լուծումներ։ Տպավորություն է, թե պետական ապարատն անցել է «իներցիոն ռեժիմի»՝ լիակատար անտերության և անգործության մատնելով երկրի տնտեսական անվտանգությունը։
Մինչդեռ կառավարման պատասխանատվություն կրողները լռում են, հանրությանը մատուցվում է անվերջանալի տոնախմբությունների, փառատոնների ու քեֆերի օրակարգ։ Ժողովրդին պահում են տոտալ անտեղյակության մեջ՝ փորձելով շեղել ուշադրությունը գալիք սոցիալական աղետից։ Սա կառավարում չէ, սա սեփական քաղաքացիներին անորոշության ու ռիսկերի առջև միայնակ թողնելու անպատասխանատու քաղաքականություն է։
Պետության ղեկը ստանձնած ուժը պարտավոր է կանխատեսել, հաշվարկել և կառավարել ռիսկերը, այլ նույնիսկ փոթորկից առաջ աչքերը փակել ու ձևացնել, թե ոչինչ չի պատահում։
Մենք պահանջում ենք դադարեցնել այս անտարբերության շոուն։ Կառավարությունը պարտավո՛ր է անհապաղ հանրությանը ներկայացնել գազի գնի հնարավոր բարձրացման ռիսկերի գնահատականը և դրանք մեղմելու հստակ, հաշվարկված գործողությունների ծրագիրը։ Ժողովուրդն իրավունք ունի իմացող ու պաշտպանված լինելու, այլ նոր ֆինանսական հարվածներ ստանալու «անակնկալի» տեսքով։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»