Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի՝ դեկտեմբերի 3-ին Մոսկվայում նախատեսված հանդիպումը կարող է շրջադարձային նշանակություն ունենալ հայ-ռուսական հարաբերությունների հետագա ընթացքի համար։ Թեև Կրեմլն ու պաշտոնական Երևանը հաստատել են հանդիպման փաստը, բանակցությունների բուն օրակարգը դեռևս չի հրապարակվել։
«Փաստ» օրաթերթի տեղեկություններով, մոսկովյան բանակցությունների առանցքում լինելու են ռուսական կողմի երկու սկզբունքային պայմանները, որոնց կատարման հետ է կապվում հայռուսական հարաբերությունների կարգավորումը, այդ թվում՝ Հայաստանին մատակարարվող էներգակիրների գների պահպանումը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջին պայմանը վերաբերում է Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի հետկանչմանը, իսկ երկրորդը՝ TRIPP ճանապարհի երկայնքով ռուսական սահմանապահ զորքերի տեղակայմանն ու ճանապարհի պահպանության իրականացումը նրանց վերապահելուն։
Ըստ մեր տեղեկությունների, Մոսկվայում այս երկու հարցերը դիտարկվում են ոչ թե պարզապես որպես բանակցային օրակարգի բաղադրիչներ, այլ որպես երկկողմ հարաբերությունների հետագա կարգավորման առանցքային նախապայմաններ։
Ինչպես արդեն հայտնի է, դեկտեմբերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ևս երկու անգամ մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն: Դեկտեմբերի 11-12-ին նախատեսված է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ վարչապետների ձևաչափով հանդիպումը, իսկ տարեվերջին Սանկտ Պետերբուրգում կանցկացվեն ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերով առաջնորդների ամենամյա հանդիպումները։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան