Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ըստ բազմաթիվ փորձագետների, Հայաստանի ներքաղաքական օրակարգը շուտով անխուսափելիորեն կենտրոնանալու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ, քանի որ արդեն ակնհայտ է՝ նույնիսկ շանտաժի, մանիպուլ յացիաների և քաղաքական սպեկուլ յացիաների արդյունքում ընդդիմությունը տեղի չտվեց, կայացրեց պատմական որոշում, և հիմա իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների։
Ըստ այդմ, Հայաստանի ներքաղաքական դաշտում առաջիկա զարգացումների և քաղաքական վերադասավորումների գլխավոր առանցքը դառնալու են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Այս իրողությունը պայմանավորված է նրանով, որ խորհրդարանական ընդդիմությունը միանշանակ և անդառնալիորեն մերժել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու Նիկոլ Փաշինյանի առաջարկը։ Թեև քաղաքական դաշտում առկա էին դիտարկումներ, թե հանրաքվեի գործընթացը կարող էր վերածվել իշխանափոխության հասնելու գործիքի, ընդդիմությունը գերադասեց սկզբունքայնությունը՝ հրաժարվելով լեգիտիմացնել Բաքվի ու Ալիևի պարտադրանքով օրակարգ բերված գործընթացը։ Այս պատմական նշանակության մերժումը փակում է սահմանադրական փոփոխությունները խորհրդարանական ճանապարհով առաջ մղելու բոլոր հնարավորությունները։
ՀՀ Սահմանադրության համաձայն, սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդի՝ 65 պատգամավորի համաձայնությունը, մինչդեռ իշխող խմբակցությանը պակասում է 6 մանդատ։ Ընդդիմության միահամուռ և միակամ դիրքորոշման պայմաններում իշխանության համար այլևս որևէ հնարավորություն չկա ստանալու այդ պակասող վեց մանդատի աջակցությունը։ Առաջիկայում չի բացառվում, որ իշխանությունը կարող է իր հետևորդներին հավաքել և գրոհ կազմակերպել Ազգային ժողովի վրա, կարող են էլի շատերի դեմ քրեական գործեր հարուցվել, իսկ կալանավայրերում պահվողների պայմանները կարող են էլ ավելի վատանալ։ Սակայն ընդդիմադիր դաշտում հստակ վերահաստատում են՝ ինչ էլ անեն, Սահմանադրության հարցում իշխանության հետ կոմպրոմիսի չեն գնալու։
Հետևաբար, գործող իշխանությունը, որը թե՛ շանտաժի, թե՛ ուժային սցենարներով չի կարողանալու կատարել Բաքվի նկատմամբ ստանձնած պարտավորությունները, հայտնվել է քաղաքական ու իրավական փակուղում։ Զրկված լինելով սահմանադրական հանրաքվեն խորհրդարանով անցկացնելու լծակներից՝ իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որոնք էլ կդառնան առաջիկա քաղաքական պայքարի հիմնական հարթակը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Մեզ շրջապատող տարածաշրջաններն այնուհանդերձ պատրաստվում են նոր բախումների․ Արտակ Զաքարյան
Խաղաղության խոստումը դեռ խաղաղություն չէ․ Մհեր Ավետիսյան
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
Ադրբեջանի նախապայմանները վերջ չունեն, իսկ հայ ժողովուրդը մեզ զիջումներ անելու մանդատ չի’տվել. Հայկ Ֆ...
Պատմությունը կերտում են անհատները․ Մհեր Ավետիսյան
Մեր բոլորի խնդիրն է ամեն գնով պաշտպանել Անկախության հռչակագիրը. Ավետիք Չալաբյան
Սամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը...
Ամուլսարի վերաբերյալ շատ ռիսկեր կան, որոնք իշխանությունն աչքաթող է անում. Արեգ Սավգուլյան
«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվի