Կահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվել
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հյուսիսային հատվածում բենզատարի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 30 մարդ զոհվել է, ևս 15-ը՝ տուժել։ Այս տվյալները հայտնել է Եգիպտոսի առողջապահության նախարարությունը։
«Այս պահի դրությամբ միջադեպի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 15 տուժած, իսկ զոհերի թիվը հասել է 30-ի»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Առողջապահության նախարարությունից հավելել են, որ դեպքի վայր է ուղարկվել շտապօգնության 39 մեքենա, իսկ պատահարի շրջակայքում գտնվող բոլոր բուժհաստատությունները բերվել են պատրաստվածության բարձր աստիճանի։
Cairo24 հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Կահիրեի հյուսիսում՝ Էլ-Վարակ շրջանում, բենզատարն ընկել է կողքի և բռնկվել։ Կրակն արագ տարածվել է նաև մի քանի այլ ավտոմեքենաների վրա, որոնք միջադեպի պահին գտնվել են շրջված բենզատարի հարևանությամբ։
Հեռուստաալիքը չի հստակեցրել, թե ինչն է դարձել բենզատարում վառելիքի պայթյունի պատճառը։ Սակայն, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ դեպքից կարճ ժամանակ առաջ ճանապարհի վրա էլեկտրական լարման տակ գտնվող մալուխ է ընկել։ Այս տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել։
Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին հանձնարարել է տուժածներին ցուցաբերել անհրաժեշտ բժշկական օգնություն, ինչպես նաև ֆինանսական փոխհատուցում տրամադրել տուժածներին և զոհերի ընտանիքներին։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Մեզ շրջապատող տարածաշրջաններն այնուհանդերձ պատրաստվում են նոր բախումների․ Արտակ Զաքարյան
Խաղաղության խոստումը դեռ խաղաղություն չէ․ Մհեր Ավետիսյան
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
Ադրբեջանի նախապայմանները վերջ չունեն, իսկ հայ ժողովուրդը մեզ զիջումներ անելու մանդատ չի’տվել. Հայկ Ֆ...
Պատմությունը կերտում են անհատները․ Մհեր Ավետիսյան
Մեր բոլորի խնդիրն է ամեն գնով պաշտպանել Անկախության հռչակագիրը. Ավետիք Չալաբյան
Սամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը...
Ամուլսարի վերաբերյալ շատ ռիսկեր կան, որոնք իշխանությունն աչքաթող է անում. Արեգ Սավգուլյան
«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվի