Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմ Էս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա Ղուկասյան Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Աշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ» Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ» «Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ» Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
ԵՊՀ-ից դասախոսներն ազատվում են իրենց քաղաքական հայացքների և դիրքորոշումների համար. Մենուա Սողոմոնյան«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկըՔաղաքական գործիչը պետք է ունենա բարոյական պատասխանատվություն. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ֆարսյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԼրագրողների նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը մեկն է՝ լռեցնել ազատ խոսքը, քննադատություններն ու սուր հարցադրումները. Մարիաննա ՂահրամանյանՈրպեսզի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրության համահեղինակ դառնա նաև ողջ հասարակությունը...Նոր Սահմանադրության հայեցակարգի մշակումը պետք է հիմնված լինի հանրային լայն քննարկման և համազգային համաձայնության վրաՈւղղակի խոսել խաղաղության մասին և ասել, որ պատերազմ չենք ուզում, դա դեռ չի նշանակում, որ մենք պատերազմ չենք ստանալու. Մհեր ԱվետիսյանՄեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմԷս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա ՂուկասյանԱմփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Իրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը
Քաղաքականություն

«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը

Նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղերձով, որով փորձեց օտար ճնշման տակ պարտադրվող Սահմանադրության փոփոխությունը, որով հայ ժողովուրդը պետք է հրաժարվի իր բոլոր ազգային իղձերից և նպատակներից, և դառնա Ադրբեջանի կցորդը, ներկայացնել որպես խաղաղության և ազատության ճանապարհ բացող«դարակազմիկ» փաստաթուղթ։

Այս ամենին նախորդել է Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից Արցախի ամոթալի հանձնումն Ադրբեջանին, Հայաստանի ինքնիշխան տարածքների միակողմանի զիջումը նույն Ադրբեջանին, 2026 թ․ համապետական ընտրությունների արդյունքների կեղծումը և դրանով ժողովրդի հավաքական կամքի լկտի ոտնահարումը, քաղաքական ընդդիմության դեմ համատարած բռնաճնշումները՝ ազատազրկման, ունեզրկման և տարաբնույթ հալածանքների ձևով։ Եվ այս ամենով հանդերձ, Նիկոլ Փաշինյանը չի կարողացել կոտրել հայ ժողովրդի պայքարի ոգին, նրա սեփական ինքնության և ազատ կամքի պաշտպանության բնական բնազդը, և այժմ հայտնվել է այն անխուսափելի փակուղում, որը մոտեցնում է նրա անփառունակ քաղաքական գործունեության ավարտը։

Հասարակության ծայրահեղ բևեռացվածության, արտաքին պարտադրանքի և ներքին բռնաճնշումների պայմաններում ժողովուրդները Սահմանադրություն չեն փոխում, այսպիսի պայմաններում ընդունված սահմանադրություններն էլ կարճ կյանք են ունենում։ Երկրում ստեղծված քաղաքական փակուղուց դուրս գալու համար «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն առաջարկում է ՝

1. Նիկոլ Փաշինյանը, որպես Ադրբեջանի հետ հարաբերություններում շարունակական միակողմանի զիջումներ իրականացրած, Արցախը կորցրած, Հայաստանի Հանրապետությունը փաստացի կապիտուլյացիայի առաջ կանգնեցրած, ընտրությունների արդյունքները կեղծած և քաղաքական ընդդիմության դեմ համատարած բռնաճնշումներով բոլոր կարմիր գծերն անցած ղեկավար, առանց որևէ նախապայմանների հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից։

2. Ազգային ժողովի երեք խմբակցությունները համատեղ ձևավորում են քաղաքականապես չեզոք, հասարակության վստահությունը վայելող ժամանակավոր կառավարություն, որը դադարեցնում է ընդդիմության նկատմամբ բռնաճնշումները, ջանքեր է գործադրում՝ մեղմելու հանրային բևեռացումը, և վեց ամսվա ընթացքում նոր, թափանցիկ և ազատ ընտրություններ է կազմակերպում, որոնք հնարավորություն են տալիս ձևավորելու այնպիսի իշխանություն, որն արտացոլում է իրական հանրային կարծիքը և ունի հանրային բարձր լեգիտիմություն

3. Նոր ձևավորված իշխանությունը, ելնելով հանրությունից ստացած մանդատից, Ադրբեջանի հետ սկսում է իրական, արժանապատիվ խաղաղության գործընթաց, իսկ սահմանադրական փոփոխությունների հարցն անջատվում է այդ գործընթացից՝ որպես Հայաստանի ներքին օրակարգի խնդիր` դրանով հնարավորություն տալով այն իրականացնելու հանրային լայն աջակցության և շահագրգիռ բովանդակային քննարկումների պայմաններում։