Վաղ թե ուշ մենք հասնելու ենք հայտարարված նպատակին. Էրդողան
«ՄԱԿ-ի համակարգը բարեփոխելու, համաշխարհային ասպարեզում անարդարությունը վերացնելու Թուրքիայի կոչերը դժգոհություն են առաջացնում Արևմուտքի որոշ շրջանակների մոտ»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Anadolu-ն։
Նրա խոսքով, Արևմուտքում տարածված գաղութատիրական մտածողությունը ճնշումների ալիք է ստեղծում Անկարայի վրա, այդ թվում՝ հենց Թուրքիայում «հինգերորդ շարասյան» միջոցով։ Նախագահի խոսքով` սրա հետ է կապված Թուրքիայի՝ աֆրիկյան երկրների հետ մերձեցման կուրսի քննադատությունը։
Թուրք առաջնորդն ընդգծել է, որ աֆրիկյան երկրների հետ Թուրքիայի մերձեցման քննադատների համար լավագույն պատասխանն առևտրի աճն է և աֆրիկյան երկրների սերտ համագործակցությունն Անկարայի հետ։
«Վաղ թե ուշ մենք հասնելու ենք հայտարարված նպատակին՝ մտնել աշխարհի ամենազարգացած տնտեսությունների ԹՈՓ 10-յակը։ Այս ուղղությամբ ջանքերը շարունակվում են նույն համառությամբ»,- ասել է Էրդողանը։




















Համաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի Գալյանին
Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր Կամենդատյան
Արցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք Չալաբյան
Շրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքնե...
Հաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակի...
ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունը
Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ Ասրյան
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը
Փաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան