Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին ՇՏԱՊ. Բերման են ենթարկել Սրբազան պայքարի աջակիցներին «Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ»
Առաջիկայում կհայտարարվի Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի ամսաթիվը. ԼավրովՄիայն միասնության շնորհիվ կարող ենք հաղթահարել բոլոր մարտահրավերներն ու ունենալ ուժեղ պետություն․ Աբրահամ Հովեյան ՀՀ փաստացի հռչակագիրն է․ Շարմազանովը հրապարակել է 1918թ․ փաստաթուղթըՀուսով ենք՝ մինչև 2026-ի հունիսը պատերազմը կավարտվի. ԶելենսկիՄանկապարտեզի տենդերը շահած շինարարը պատմել է, թե ինչպես են իրեն վшխեցրել, որ տենդերից հրաժարվի, որպեսզի այն ավելի թանկ գնով անցնի ՔՊ-ական «Լիլանարմ» ընկերությանը. Չախոյան (տեսանյութ)Մայիսի 28-ը հիշեցում է մեզ, որ անկախությունը հենց այնպես չի տրվում․ այն ձեռք է բերվում պայքարով և պահպանվում է միասնությամբ. Նաիրի Սարգսյան«Կիմն այնքան բարի էր, որ վստահ էի՝ իրեն ոչինչ չի լինի». կամավոր Կիմ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին ԵղնիկներումԵրևանում բախվել են «Nissan X-Trail»-ն ու «ՎԱԶ 2104»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժածԻրավիճակը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում շարունակում է լարված մնալ. ՌԴ ՊՆ ղեկավարՓաստաբան Սոսե Չանդոյանին շնորհել են «Սոսե Մայրիկ» հուշամեդալ«Հաղթանակի ժամանակը» նախագիծը ցուցադրվել է Մոսկվայում, արժանացել բարձր գնահատականի Մաղթում եմ Ֆրանսիային՝ միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանը սիրում է մեզ. Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանԷրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել ԱրցախումՎճարել 61 միլիարդ կամ 0 դոլար. Թրամփը Կանադային առաջարկ է արելՓա՛ռք բոլոր հերոսներին, փա՛ռք Հայաստանին, փա՛ռք համայն հայ ժողովրդին. Արման Վարդանյան Տնտեսության «անիվների» շարժը խոչընդոտող խութերը Վտանգն ավելի խորանալու միտում ունիՀայ շախմատիստները մասնակցում են «Dubai Open 2025» միջազգային մրցաշարինԱվարտվեց վեց ու կես տարի տևած քաղաքական հետապնդման այս փուլը. Դավիթ ՍանասարյանԵրևանում չինացի տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ համերկրացիներն իրեն վաճառել են կեղծ ոսկյա ձուլակտորներ, որի դիմաց իրենից վերցրել են 40 հազար դոլար և 4 հազար լարի
Սպորտ

Պեկին-2022. Հայաստանի օլիմպիական հավաքականն ավարտեց մրցելույթները (ֆոտո)

Հայաստանի օլիմպիական հավաքականն ավարտեց մրցելույթները Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում: 6 օլիմպիական ունեցող Հայաստանի թիմը Պեկին հասավ 5 մասնակցով: Վերջին պահին լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի մոտ կորոնավիրուսի թեստի դրական պատասխան էր ստացվել, ինչի պատճառով միակ լեռնադահուկորդը չկարողացավ մեկնել Պեկին: Չնայած մի քանի օր անց Հարություն Հարությունյանի մոտ հաստատվել էր կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան, բայց Հայաստանի օլիմպիական կոմիտեն չկարողացավ լուծել Հարությունի Պեկին մեկնելու խնդիրը:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանն ասել էր, որ օլիմպիական մայրաքաղաք մեկնելու չվերթներ չեն եղել, քանի որ բոլորը չարտերային են եղել, այն էլ մինչեւ հունվարի 31-ը:

Հայաստանը 5 օլիմպիականով մասնակցեց դահուկավազքի եւ գեղասահքի մրցաշարերին:

Դահուկավազքում մրցելույթներ ունեցան Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը եւ Անգելինա Մուրադյանը: Գեղասահքում առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ ունեցավ պարային զույգերի մրցաշարում, որտեղ հանդես եկան Հայաստանի միակ պարային զույգ Թինա Կարապետյանն ու Սիմոն Պրուքս Սենեկալը:

24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում երկու մեկնարկ ունեցավ Միքայել Միքայելյանը: Փետրվարի 6-ին 23-ամյա դահուկավազորդը մասնակցեց սկիաթլոն մրցաձեւի 15 կմ դասական + 15 կմ ազատ ոճերում եւ զբաղեցրեց 47-րդ տեղը: Նրա արդյունքը 1:25:53.7 է: Փետրվարի 11-ին Հայաստանի բազմակի չեմպիոնը մասնակցեց դասակով ոճով 15 կմ դահուկավազքին եւ գրավեց 61-րդ տեղը (43:09.1)։

Երկու մեկնարկ ունեցավ նաեւ Կատյա Գալստյանը: Փետրվարի 8-ին 29-ամյա դահուկավազորդը մասնակցեց արագավազքի որակավորման փուլին:  91 մասնակիցների մեջ Գալստյանը 80-րդ տեղը զբաղեցրեց եւ դուրս մնաց պայքարից: Նրա արդյունքը 4 րոպե 48 վայրկյան է: 

Փետրվարի 10-ին Գալստյանը մրցեց նաեւ 10 կմ դասական ոճում եւ զբաղեցրեց 74-րդ տեղը: Նրա արդյունքն էր 34 րոպե 37.5 վայրկյան: 

Անգելինա Մուրադյանը մասնակցեց իր առաջին Օլիմպիական խաղերին, որը նաեւ 18-ամյա դահուկավազորդի առաջին միջազգային փորձն էր: Մուրադյանը եզրագիծը հատեց 94-րդը։ Նրա արդյունքն է 39 րոպե 43.4 վայրկյան: 

16 տարվա դադարից հետո Հայաստանն առաջին անգամ մասնակից ունեցավ գեղասահքի մրցաշարում: Հայաստանի միակ պարային զույգ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը հրաշալի ելույթներ ունեցան երկու մրցումային օրերի ընթացքում:

Հայաստանի ներկայացուցիչները 18-րդ տեղը գրավեցին գեղասահքի պարային զույգերի պայքարում։

Կարճ ծրագրում Թինա Կարապետյան ու Սիմոն Սենեկալը 65.87 միավորով 19-րդն էին: Ազատ ծրագրում վաստակեցին 167.03 միավոր:

Հայաստանն առաջին անգամ էր մեծ կազմով մասնակցում ձմեռային Օլիմպիական խաղերին, չնայած նրան, որ լեռնադահուկորդը չկարողացավ մեկնել իր առաջին Խաղերին: Բոլոր 6 օլիմպիականներն էլ նվաճել էին մասնակցության իրավունքը: Սպիտակ քարտով մասնակից չի եղել: Դահուկավազորդներն ու լեռնադահուկորդը վարկանիշային միավորներով էին նվաճել, իսկ Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը 2021 թվականի սեպտեմբերի 25-ին Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում անցկացված գեղասահքի Nebelhorn Trophy 2021 օլիմպիական վարկանիշային մրցաշարում էր նվաճել Պեկին-2022-ի ուղեգիր:

Պեկին-2022-ում լավագույն մասնակցությունն ու արդյունքը Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգինն էր: Հայաստանի պարային զույգը շատ ներկայանալի տեսք ուներ օլիմպիական սառույցի վրա: Կարճ ծրագում նրանք 23 զույգերի մեջ զբաղեցրին 19-րդ տեղը, ազատ ծրագրում 101.16 միավորով 20 մասնակիցների մեջ 16-րդն էին:

Օլիմպիական խաղերում դիրքերը բարելավեց նաեւ դահուկավազորդ Միքայել Միքայելյանը: Փհենչան-2018-ում Միքայելյանը 15 կմ դասական ոճում զբաղեցրել էր 83-րդ տեղը: Պեկինում 22 տեղով առաջ էր:

Իր երրորդ Օլիմպիական խաղերին մասնակցած Կատյա Գալստյանի արդյունքը Պեկինում ավելի ցածր էր: Փհենչանում 10 կմ դասական ոճում նա գրավել էր 72-րդ տեղը: Այստեղ 74-ն էր: