Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթը մի շարք ահազանգեր է ստանում, որ վերջերս պոլիկլինիկաներում քաղաքացիներին տրամադրում են ոչ թե իրենց հասանելիք անվճար դեղերը, այլ երբեմն այլ դեղամիջոցներ: Մտահոգությունն այդքան մեծ չէր լինի, եթե դրանք լիարժեք փոխարինողներ լինեին:
Մասնավորաբար, մեզ դիմած քաղաքացիներից մի քանիսը օրինակ էին բերում շաքարային դիաբետով հիվանդներին տրամադրվող դեղերը: Խոսքն այն մասին է, որ վերջին անգամ նրանք ստացել են ոչ թե «Մետֆորմին» կամ «Դիաբետոն», այլ «Նովոնորմ»: Բոլորն էլ, իհարկե, նշանակվում են 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում, սակայն եթե առաջին երկուսը երկարաժամկետ ազդեցության դեղամիջոցներ են, ապա վերջինը՝ կարճաժամկետ, «աջակցող», այսինքն, պարզ հայերենով ասած, եթե մարդը օրական պետք է ընդուներ, ենթադրենք, 1 հաբ «Դիաբետոն» կամ «Մետֆորմին», ապա հիմա ստիպված է յուրաքանչյուր սնունդ ընդունելուց առաջ ընդունել «Նովոնորմ», ընդ որում՝ դա էլ երաշխիք չի տալիս, որ ամբողջ օրվա ընթացքում հնարավոր կլինի ապահովել գլ յուկոզայի թույլատրելի քանակ: Արդյունքում շատ բուժառուներ դժգոհում են, որ իրենց «շաքարի մակարդակը» կտրուկ տատանումներ է ունենում:
Մեր զրուցակիցներից մեկը նշեց, որ ի պատասխան իր հարցի, թե ինչու է փոխվել դեղամիջոցը, պատասխանել են, որ երկիրը ինչ-որ այլ երկրից նվեր է ստացել «Նովոնորմի» որոշակի քանակ, և դա պետք է սպառել: Հետո նորից կվերադառնան նախկին դեղերին: Ավելին, պարզվել է, որ այդ խմբաքանակի պիտանելիության ժամկետը սպառվում է այս մայիսին, այսինքն՝ մոտ 5 տարվա վաղեմության դեղորայք է: Ապրիլին դեղորայք ստացած քաղաքացու դժգոհությանն էլ, թե գուցե առաջիկա մեկ ամսում տրամադրված դեղը չօգտագործվի, պատասխանել են, թե խնդիր չկա, ցանկացած դեղորայք պիտանելիության ժամկետից հետո կարելի է օգտագործել ևս վեց ամիս:
Ի դեպ, մեզ դիմած քաղաքացիները նաև դժգոհում էին, որ պոլիկլինիկաներում էնդոկրինոլոգները ոչ իրենց մեղքով փաստացի բուժմամբ չեն զբաղվում. այնպիսի վիճակ է ստեղծել առողջապահության նախարարությունը, որ նրանք հազիվ կարողանում են զբաղվել միայն դեղ տրամադրելով ու «թղթաբանությամբ»: Ընդունելության 15 րոպեի ընթացքում նրանք չեն կարողանում նույնիսկ լսել, հասկանալ բուժառուի հիվանդության ընթացքի մասին, որպեսզի կարողանան համապատասխան խորհուրդներ տալ կամ բուժում նշանակել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...