Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ» Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ» Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»
Լույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգում

Նոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»

«Համահայկական ճակատ» Շարժում  տելեգրամյան էջը գրում է․

«Համահայկական ճակատ» կուսակցությունը առաջարկում է ոչ միայն քաղաքական գնահատական տալ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ, այլև հստակ իրավական պահանջ ներկայացնել և համախմբված գործել դրա իրականացման ուղղությամբ:

Մենք հայտարարում ենք, որ ներկայացված նոր Սահմանադրության նախագիծը ոչ միայն արտացոլում է Էրդողան-Ալիև քաղաքական տանդեմի պահանջներն ու ակնկալիքները, այլև հետապնդում է գործող իշխանության անձնական և քաղաքական պատասխանատվությունից խուսափելու նպատակները։
Ավելին, Նիկոլ Փաշինյանը, վերաշարադրելով երկրի սահմանադրական հիմքերը, ըստ էության, փորձում է քաղաքականապես զրոյացնել իր իշխանության օրոք կատարված ճակատագրական որոշումների պատասխանատվությունը։

Մինչդեռ 2023 թվականի սեպտեմբերի 13-ին հենց նա հրապարակայնորեն հայտարարեց, որ Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության մեջ ներառվում է նաև Արցախը` անտեսելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Մեր համոզմամբ, անհրաժեշտ է իրավական գնահատականի ենթարկել նոր Սահմանադրության նախագծի մշակման, ներկայացման և պետական շահերին հնարավոր վնաս հասցնելու հանգամանքները, իսկ մեղավոր պաշտոնատար անձանց նկատմամբ նախաձեռնել օրենքով նախատեսված պատասխանատվության գործընթաց։ Քանի որ որևէ իշխանություն իրավասու չէ սեփական քաղաքական ձախողումներն ու որոշումների հետևանքները քողարկել Սահմանադրության վերաշարադրմամբ, դարձնելով այն օտար պետությունների պահանջները բավարարելու գործիք։

Այսպիսով, հստակ իրավական պահանջն է`
իրավական քննության առարկա դարձնել սահմանադրական կարգի և պետական ինքնիշխանության դեմ ուղղված բոլոր հնարավոր գործողությունները,
բոլոր պատասխանատու անձանց ենթարկել օրենքով սահմանված ամենախիստ պատասխանատվության` առանց պաշտոնական դիրքի, քաղաքական ազդեցության կամ անձնական կապերի համար որևէ բացառության։
Պետական շահի, ազգային պատասխանատվության հարցը պետք է ստանա իր վերջնական իրավական լուծումը` ընդհուպ մինչև ԱԶԳԱՅԻՆ ՏՐԻԲՈՒՆԱԼ:

«Համահայկական ճակատ» կուսակցություն

Մանրամասները՝ այստեղ