Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին ՇՏԱՊ. Բերման են ենթարկել Սրբազան պայքարի աջակիցներին «Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ»
Վտանգն ավելի խորանալու միտում ունիՀայ շախմատիստները մասնակցում են «Dubai Open 2025» միջազգային մրցաշարինԱվարտվեց վեց ու կես տարի տևած քաղաքական հետապնդման այս փուլը. Դավիթ ՍանասարյանԵրևանում չինացի տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ համերկրացիներն իրեն վաճառել են կեղծ ոսկյա ձուլակտորներ, որի դիմաց իրենից վերցրել են 40 հազար դոլար և 4 հազար լարիՊետություն՝ պետության մեջ. նման բան չկա, մենք թույլ չենք տա որևէ գործընթաց, որը կվտանգի Հայաստանի անվտանգությունը. Արցախի ԱԺ նախագահԳագիկ Ծառուկյանի անունից ծաղկեպսակ է դրվել Բաշ Ապարանի հուշահամալիրում Սարդարապատի ոգին մեր ժողովրդից օտարելն անհնար է, և վտանգավոր՝ այդ փորձը կատարողների համար. Ռոբերտ ՔոչարյանՀաշմանդամություն ունեցողները նախարարության գնահատման նոր համակարգից հիասթափված են. ովքեր անցել են դրա միջով, զղջացել են. Արմեն ԱլավերդյանԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հրվ. Կովկասում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու ջանքերին. ՌուբիոԵրևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանը կեղծ խաղաղության օրակարգով փորձում է հասարակությանը «կերակրել» ու մեկ անգամ ևս վերընտրվել. Իշխան ՍաղաթելյանՀՕՊ ուժերը ՌԴ օդային տարածքում ուկրաինական 296 անօդաչու են խոցելԱյս նկարը ապացույցն է այն բանի, որ հնարավոր է խաղաղության հասնել, երբ տարածաշրջանի պետությունները թույլ չեն տալիս Արևմուտքին միջամտելու մեր տարածաշրջանի ներքին գործերին․ Մհեր ԱվետիսյանԱպօրինի գույքի օրենքը խնդիրներ է հարուցելու իշխանության համար Փողով ծառայությունից ազատվելու օրինագիծը մնացել է ՔՊ-ի կոկորդին Այսօր ՀՀ-ի համար հերթական ստուգատեսն է, որտեղ մարդիկ պետք է որոշում կայացնեն` ընդունե՞լ թուրք-ադրբեջանական կապիտուլյացիան, թե՞ պայքարել իրական խաղաղության համար․ ԱբրահամյանՀայաստանը թույլտվություն չի տալիս Կապանում ռուսական հյուպատոսության համար ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունըՄայիսի 28-ի խորհուրդը կրկին հնչեցնում է անբեկանելի ճշմարտությունը, որ ժողովուրդը կարող է հաղթանակել, երբ միաբանված է մեկ նպատակով, մեկ ձգտումով ու բաղձանքով․ Վեհափառ Մեր ժողովրդին պետք չէ դարձնել կռվից վախեցող, էս հողըը կռվով է պահվել. Ավետիք Չալաբյան
Սպորտ

Դրական արդյունք գրանցել Ուկրաինայի հետ խաղում ծայրահեղ ծանր է. Էդուարդ Քալանթարյան

Ազգերի լիգայի երրորդ տուրում Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր մրցակցի հարկի տակ ուժերը կչափի Ուկրաինայի հետ:

Մարզական մեկնաբան-վերլուծաբան Էդուարդ Քալանթարյանի համոզմամբ` մեր հավաքականի համար ուկրաինական թիմին դիմակայելն ավելի բարդ է լինելու.

«Ուկրաինան խմբի ակնհայտ ֆավորիտն է, և դիմակայելը բարդ է լինելու մի քանի պատճառով։ Նախ, Ուկրաինան շատ ավելի ուժեղ է, քան Իռլանդիան և նույնիսկ Շոտլանդիան, չենք խաղալու մեր երկրպագուների աջակցությամբ, գումարած՝ Հայաստանի հավաքականն արդեն երկու հանդիպում է անցկացրել գրեթե նույն կազմով, ֆուտբոլիստների մոտ հոգնածություն կարող է զգացվել։ Նման բարձրակարգ թիմերը, ինչպիսին Ուկրաինան է, անպայման այդպիսի իրավիճակներում օգտվում են մրցակցի սխալներից։

Շատ ուժեղ կատարողներ կան Ուկրաինայի կազմում, ֆուտբոլիստներ, ովքեր Անգլիայի Պրեմյեր լիգայում, Իտալիայի Ա սերիայիայում և այլ առաջնություններում են հանդես գալիս, և դաշտում այդ ֆուտբոլիստների բարձր կարգը զգացվում է, դրանից խուսափել հնարավոր չէ։ Իհարկե, պայքարել, փորձել պետք է, բայց դրական արդյունք գրանցել Ուկրաինայի հետ խաղում իսկապես ծայրահեղ ծանր է՝ հատկապես մինչ այդ երկու խաղ շատ կարճ ժամանակում անցկացնելուց հետո։ Եթե կանխատեսում զուտ խաղի հաշվի տեսանկյունից՝ կարծում եմ՝ ուկրաինացիները կհաղթեն երկու և ավելի գնդակի առավելությամբ»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց մեկնաբանը:

Անդրադառնալով մրցաշարում մեր հավաքականի անցկացրած նախորդ երկու խաղերին Քալանթարյանը նշեց.

«Հայաստանի հավաքականն այս պահին ավելի լուրջ խնդիրներ ունի, քան աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում։ Կադրային խնդիրներ ունենք, ոչ բոլոր ֆուտբոլիստներն են ժամանել, ոմանք վնասվածք ունեն, ոմանք այնքան էլ լավ մարզավիճակում չեն, հետևաբար, սա լավագույն մարզավիճակը չէ, որ կարող էր ունենալ Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի խաղարկությունից առաջ։ Եվ քանի որ հանդիպումների մեծամասնությունն անցկացնում ենք հունիսին, ստացվում է, որ ըստ էության, մրցաշարն այս կազմով ենք անցկացնելու։ Չեմ կարծում, որ սեպտեմբերին կայանալիք երկու հանդիպումները որոշիչ են լինելու, և այնտեղ հավաքականին միացած մյուս տղաները կկարողանան օգնել։

Իռլանդիայի հետ հանդիպումը կարելի է շատ երկար քննարկել մարտավարության տեսանկյունից, բայց քանի որ հաղթել է թիմը, հաղթել է Խոակին Կապառոսը, շատ բան երևի պետք չէ ասել։ Այո, մենք չխաղացինք ֆուտբոլ, որն աչք է շոյում, մենք հանդիպման մեծ մասում շատ մեծ ուժերով պաշտպանվում էինք, գրեթե չէինք գրոհում, և դա անհանգստացնող էր։ Բայց երկրորդ խաղակեսում մի փոքր պատկերը փոխվեց, և գոլը, որ Էդուարդ Սպերցյանը խփեց, ամեն ինչ իր տեղը գցեց, տղաներն ավելի վստահ սկսեցին պաշտպանվել և պահպանեցին հաղթանակը։ Սա խաղ էր, որտեղ մարզչի մտահղացումը ակնհայտորեն երևաց, և ֆուտբոլիստները դա կարողացան իրականացնել։ Գեղեցիկ էր, թե ոչ դա արդեն երկրորդական է, որովհետև վաստակեցինք երեք միավոր։ Ճիշտ է, այդ գործում շատ մեծ ուժեր ծախսեցինք, որը հետագայում զգացվեց։

Շոտլանդիայի հետ խաղում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչը, կարծում եմ, երկու հիմնական սխալ գործեց. նախ կազմը գրեթե չփոխեց՝ բացառությամբ մեկ ֆուտբոլիստի, իսկ այդ կազմը, կարելի է ասել, քանդվել էր Իռլանդիայի հետ խաղում։ Թարմություն մտցնել մեկնարկային կազմում պետք էր։ Երկրորդը, իմ կարծիքով, բաց թողած գոլից հետո շատ ուշ որոշումներ եղան, և մենք բաց թողեցինք նաև երկրորդ գնդակը, որը վճռեց խաղի ելքը։ Առաջին գոլից հետո պետք էր ինչ-որ կերպ ազդել խաղի ընթացքի վրա, ինչը Կապառոսը չարեց. միգուցե չհասցրեց, միգուցե չուներ ընտրություն ֆուտբոլիստների, ովքեր կարող էին այդ պահին։ Բայց ընդմիջմանը, համենայն դեպս, մենք մարզչի այդ ռեակցիան տեսանք փոփոխությունների տեսքով, ինչը, կրկնում եմ, մի փոքր ավելի շուտ էր պետք անել։ Շոտլանդիան, ամեն դեպքում, կարգով ավելի բարձր թիմ է, և խուսափել պարտությունից շատ բարդ էր լինելու»։

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի երրորդ տուրի Ուկրաինա - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17։00-ին։

 
 

Մարիամ Նալբանդյան