Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին ՇՏԱՊ. Բերման են ենթարկել Սրբազան պայքարի աջակիցներին «Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ» Զելենսկին կհանդիպի Էրդողանի հետ
Հայ շախմատիստները մասնակցում են «Dubai Open 2025» միջազգային մրցաշարինԱվարտվեց վեց ու կես տարի տևած քաղաքական հետապնդման այս փուլը. Դավիթ ՍանասարյանԵրևանում չինացի տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ համերկրացիներն իրեն վաճառել են կեղծ ոսկյա ձուլակտորներ, որի դիմաց իրենից վերցրել են 40 հազար դոլար և 4 հազար լարիՊետություն՝ պետության մեջ. նման բան չկա, մենք թույլ չենք տա որևէ գործընթաց, որը կվտանգի Հայաստանի անվտանգությունը. Արցախի ԱԺ նախագահԳագիկ Ծառուկյանի անունից ծաղկեպսակ է դրվել Բաշ Ապարանի հուշահամալիրում Սարդարապատի ոգին մեր ժողովրդից օտարելն անհնար է, և վտանգավոր՝ այդ փորձը կատարողների համար. Ռոբերտ ՔոչարյանՀաշմանդամություն ունեցողները նախարարության գնահատման նոր համակարգից հիասթափված են. ովքեր անցել են դրա միջով, զղջացել են. Արմեն ԱլավերդյանԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հրվ. Կովկասում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու ջանքերին. ՌուբիոԵրևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանը կեղծ խաղաղության օրակարգով փորձում է հասարակությանը «կերակրել» ու մեկ անգամ ևս վերընտրվել. Իշխան ՍաղաթելյանՀՕՊ ուժերը ՌԴ օդային տարածքում ուկրաինական 296 անօդաչու են խոցելԱյս նկարը ապացույցն է այն բանի, որ հնարավոր է խաղաղության հասնել, երբ տարածաշրջանի պետությունները թույլ չեն տալիս Արևմուտքին միջամտելու մեր տարածաշրջանի ներքին գործերին․ Մհեր ԱվետիսյանԱպօրինի գույքի օրենքը խնդիրներ է հարուցելու իշխանության համար Փողով ծառայությունից ազատվելու օրինագիծը մնացել է ՔՊ-ի կոկորդին Այսօր ՀՀ-ի համար հերթական ստուգատեսն է, որտեղ մարդիկ պետք է որոշում կայացնեն` ընդունե՞լ թուրք-ադրբեջանական կապիտուլյացիան, թե՞ պայքարել իրական խաղաղության համար․ ԱբրահամյանՀայաստանը թույլտվություն չի տալիս Կապանում ռուսական հյուպատոսության համար ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունըՄայիսի 28-ի խորհուրդը կրկին հնչեցնում է անբեկանելի ճշմարտությունը, որ ժողովուրդը կարող է հաղթանակել, երբ միաբանված է մեկ նպատակով, մեկ ձգտումով ու բաղձանքով․ Վեհափառ Մեր ժողովրդին պետք չէ դարձնել կռվից վախեցող, էս հողըը կռվով է պահվել. Ավետիք Չալաբյան Սյունիքի շուրջ լարվածությունը պահպանվում է. ՌԴ պաշտպանության նախարար
Տնտեսություն

Global Finance. Կոնվերս Բանկն առևտրի ֆինանսավորմամբ Հայաստանի առաջատարն է

Կոնվերս Բանկը հեղինակավոր Global Finance ամսագրի կողմից լավագույնն է ճանաչվել «Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» անվանակարգում՝ վերահաստատելով առաջատարի դիրքն այս ոլորտում:  

Հունվարի 25-ին Լոնդոնում՝ «BAFT Europe Bank-2023» համաժողովի ընթացքում կայացած մրցանակաբաշխությանը մասնակցել և առևտրի ֆինանսավորման ոլորտում հեղինակավոր մրցանակը ստացել է Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը։

«Առևտրի ֆինանսավորման ոլորտում անցած տարի կայուն աճ է գրանցվել՝ պայմանավորված գործընթացների ավտոմատացմամբ և նորարարությունների կիրառմամբ»,- ասել է Global Finance-ի հրատարակիչ և խմբագրական տնօրեն Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն՝ հավելելով, որ մրցանակաբաշխությունում հաղթած բանկերն ապրանքների և ծառայությունների առաջարկներով իրենց երկրների առաջատարներն են:

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրենը նշել է. «Մեզ համար մեծ պատիվ է հերթական անգամ արժանանալ Global Finance ամսագրի մրցանակին «Առևտրի ֆինանսավորման լավագույնը Հայաստանում» անվանակարգում: Մրցանակն ապացուցում է մեր բիզնես ճկունությունը և հաստատում է առևտրի ֆինանսավորման ոլորտում մեր քայլերի արդյունավետությունը: Այսօր Կոնվերս Բանկը կիրառում է բիզնեսի ֆինանսավորման լայն գործիքակազմ՝ սկսած վարկավորումից մինչև առևտրի ֆինանսավորման գործիքների ու վերաֆինանսավորման միջազգային ֆոնդերի կիրառմամբ ֆինանսավորման բարդ սխեմաներ՝ ապահովելով սպասարկման բարձր որակ: Մեր ծառայությունների ընդլայնման ուղղությամբ քայլերը կլինեն շարունակական»:

Նշենք, որ Global Finance-ը միջազգային ֆինանսական ամսագիր է, որը հիմնադրվել է 1987թ: Այն հրատարակվում է ամսական պարբերականությամբ՝ 50.000 տպաքանակով, և տարածվում է աշխարհի մոտ 200 երկրում: Ամսագրի վարկանիշով՝ Կոնվերս Բանկը Հայաստանում առևտրի ֆինանսավորման ծառայությունների առաջատարն է եղել նաև 2019-2021թթ:

Մանրամասները՝ 010-511-211, conversebank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից