Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին ՇՏԱՊ. Բերման են ենթարկել Սրբազան պայքարի աջակիցներին «Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ»
Մայիսի 28-ը հիշեցում է մեզ, որ անկախությունը հենց այնպես չի տրվում․ այն ձեռք է բերվում պայքարով և պահպանվում է միասնությամբ. Նաիրի Սարգսյան«Կիմն այնքան բարի էր, որ վստահ էի՝ իրեն ոչինչ չի լինի». կամավոր Կիմ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին ԵղնիկներումԵրևանում բախվել են «Nissan X-Trail»-ն ու «ՎԱԶ 2104»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժածԻրավիճակը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում շարունակում է լարված մնալ. ՌԴ ՊՆ ղեկավարՓաստաբան Սոսե Չանդոյանին շնորհել են «Սոսե Մայրիկ» հուշամեդալ«Հաղթանակի ժամանակը» նախագիծը ցուցադրվել է Մոսկվայում, արժանացել բարձր գնահատականի Մաղթում եմ Ֆրանսիային՝ միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանը սիրում է մեզ. Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանԷրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել ԱրցախումՎճարել 61 միլիարդ կամ 0 դոլար. Թրամփը Կանադային առաջարկ է արելՓա՛ռք բոլոր հերոսներին, փա՛ռք Հայաստանին, փա՛ռք համայն հայ ժողովրդին. Արման Վարդանյան Տնտեսության «անիվների» շարժը խոչընդոտող խութերը Վտանգն ավելի խորանալու միտում ունիՀայ շախմատիստները մասնակցում են «Dubai Open 2025» միջազգային մրցաշարինԱվարտվեց վեց ու կես տարի տևած քաղաքական հետապնդման այս փուլը. Դավիթ ՍանասարյանԵրևանում չինացի տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ համերկրացիներն իրեն վաճառել են կեղծ ոսկյա ձուլակտորներ, որի դիմաց իրենից վերցրել են 40 հազար դոլար և 4 հազար լարիՊետություն՝ պետության մեջ. նման բան չկա, մենք թույլ չենք տա որևէ գործընթաց, որը կվտանգի Հայաստանի անվտանգությունը. Արցախի ԱԺ նախագահԳագիկ Ծառուկյանի անունից ծաղկեպսակ է դրվել Բաշ Ապարանի հուշահամալիրում Սարդարապատի ոգին մեր ժողովրդից օտարելն անհնար է, և վտանգավոր՝ այդ փորձը կատարողների համար. Ռոբերտ ՔոչարյանՀաշմանդամություն ունեցողները նախարարության գնահատման նոր համակարգից հիասթափված են. ովքեր անցել են դրա միջով, զղջացել են. Արմեն ԱլավերդյանԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հրվ. Կովկասում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու ջանքերին. Ռուբիո
Տնտեսություն

Հայաստանում կտրուկ ավելացել է արևային էներգիան օգտագործողների թիվը

Հայաստանում կտրուկ ավելացել է արևային էներգիան օգտագործող անհատների և կազմակերպությունների թիվը։

4 տարում այն աճել է գրեթե 4 անգամ։

Էներգետիկայի հայկական գործակալության տվյալներով 2022 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հայկական էլեկտրական ցանցերին միացված են 9835 ինքնավար արևային կայան և ընթացքում են 691-ի միացման աշխատանքները, այն դեպքում, երբ 2019 թվականին կայանների թիվը երկրում եղել է 1944։

2020թվականից հետո գրանցվել է ավելի քան կրկնակի աճ։ Հայաստանի կառավարության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսվում է մինչև 2030 թվականը արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը ընդհանուրի մեջ հասցնել մինչև 15 %-ի, ինչը սակայն չափազանց քիչ է, եթե հաշվի ենք առնում աշխարհում այսօր տեղի ունեցող արևային բումը։

Ավելին, փորձագետների կարծիքով՝ Հայաստանը ավելի շուտ կհատի 15 %-ի նշագիծը։ Այսօր արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը կոպիտ հաշվարկներով կազմում է ընդհանուրի 7-8 %-ը։ Թեև հարևան երկրների համեմատ այս ցուցանիշը գուցե և բարձր է, սակայն Հայաստանը կարող է և ավելի բարձր ցուցանիշ ապահովել և ավելի արագ տեմպերով զարգանալ,- նշում են փորձագետները, իսկ ոլորտի առավել արագ տեմպերով զարգացմանը խաչընդոտում են մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներ թե՛ կորոնավիրուսի համավարակը, թե՛ արցախյան 44-օրյա պատերազմը, երկրի անկայուն վիճակը, ինչպես նաև իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը։

Մեր երկրում, որտեղ արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», ահռելի պոտենցիալ ունենք արևային կայանների զարգացման ուղղությամբ, և հարկավոր է այդ ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել, իսկ դրա համար միայն մասնավորի ջանքերը բավարար չէ, ոլորտի կայուն զարգացումը ուղղակիորեն կապված է պետության կողմից ոլորտի կանոնակարգման մեխանիզներից։

Անի Մկրտչյան