Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին ՇՏԱՊ. Բերման են ենթարկել Սրբազան պայքարի աջակիցներին «Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ» Զելենսկին կհանդիպի Էրդողանի հետ
Ավարտվեց վեց ու կես տարի տևած քաղաքական հետապնդման այս փուլը. Դավիթ ՍանասարյանԵրևանում չինացի տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ համերկրացիներն իրեն վաճառել են կեղծ ոսկյա ձուլակտորներ, որի դիմաց իրենից վերցրել են 40 հազար դոլար և 4 հազար լարիՊետություն՝ պետության մեջ. նման բան չկա, մենք թույլ չենք տա որևէ գործընթաց, որը կվտանգի Հայաստանի անվտանգությունը. Արցախի ԱԺ նախագահԳագիկ Ծառուկյանի անունից ծաղկեպսակ է դրվել Բաշ Ապարանի հուշահամալիրում Սարդարապատի ոգին մեր ժողովրդից օտարելն անհնար է, և վտանգավոր՝ այդ փորձը կատարողների համար. Ռոբերտ ՔոչարյանՀաշմանդամություն ունեցողները նախարարության գնահատման նոր համակարգից հիասթափված են. ովքեր անցել են դրա միջով, զղջացել են. Արմեն ԱլավերդյանԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հրվ. Կովկասում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու ջանքերին. ՌուբիոԵրևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանը կեղծ խաղաղության օրակարգով փորձում է հասարակությանը «կերակրել» ու մեկ անգամ ևս վերընտրվել. Իշխան ՍաղաթելյանՀՕՊ ուժերը ՌԴ օդային տարածքում ուկրաինական 296 անօդաչու են խոցելԱյս նկարը ապացույցն է այն բանի, որ հնարավոր է խաղաղության հասնել, երբ տարածաշրջանի պետությունները թույլ չեն տալիս Արևմուտքին միջամտելու մեր տարածաշրջանի ներքին գործերին․ Մհեր ԱվետիսյանԱպօրինի գույքի օրենքը խնդիրներ է հարուցելու իշխանության համար Փողով ծառայությունից ազատվելու օրինագիծը մնացել է ՔՊ-ի կոկորդին Այսօր ՀՀ-ի համար հերթական ստուգատեսն է, որտեղ մարդիկ պետք է որոշում կայացնեն` ընդունե՞լ թուրք-ադրբեջանական կապիտուլյացիան, թե՞ պայքարել իրական խաղաղության համար․ ԱբրահամյանՀայաստանը թույլտվություն չի տալիս Կապանում ռուսական հյուպատոսության համար ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունըՄայիսի 28-ի խորհուրդը կրկին հնչեցնում է անբեկանելի ճշմարտությունը, որ ժողովուրդը կարող է հաղթանակել, երբ միաբանված է մեկ նպատակով, մեկ ձգտումով ու բաղձանքով․ Վեհափառ Մեր ժողովրդին պետք չէ դարձնել կռվից վախեցող, էս հողըը կռվով է պահվել. Ավետիք Չալաբյան Սյունիքի շուրջ լարվածությունը պահպանվում է. ՌԴ պաշտպանության նախարար«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը շնորհավորում է համայն հայությանը Հանրապետության օրվա առիթով
Տնտեսություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն իր աշխատակիցների համար լավագույն առողջապահական փաթեթ առաջարկող ընկերություններից է Հայաստանում. Արմեն Ստեփանյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնադրման 70-ամյակի առիթով հանդիպումների և հրապարակումների շարքը շարունակում ենք:

Մեր զրուցակիցն է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ կայուն զարգացման գծով տնօրեն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանը:

Արմեն Ստեփանյանը շուրջ 22 տարվա փորձ ունի բնապահպանական, սոցիալական և առողջության ու անվտանգության կառավարման, կայուն զարգացման և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտներում:

Մինչև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար թիմին միանալը (2022 թ.)՝ եղել է «Պետրոպավլովսկ» ԲԲԸ (Ռուսաստանի Դաշնություն) շրջակա միջավայրի կառավարման գծով տնօրենը։

2007-2021 թթ. աշխատել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունում՝ կայուն զարգացման գծով ավագ փոխնախագահ:

Հանքարդյունաբերության ոլորտ տեղափոխվելուց առաջ աշխատել է Հայաստանի միջուկային անվտանգության պետական կարգավորման կոմիտեում և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում։

Արմեն Ստեփանյանը տեխնիկական գիտությունների թեկնածու է, ունի Բիզնես կառավարման մագիստրոսի կոչում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանից, ճարտարագիտության մագիստրոսի կոչում՝ շրջակա միջավայրի ճարտարագիտության ոլորտում, և բակալավրի կոչում՝ քիմիական ճարտարագիտության ոլորտում՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից:

Մասնակցել է միջազգային տարբեր դասընթացների՝ բնապահպանական, սոցիալական կառավարման, առողջության և անվտանգության, մարդու իրավունքների և կառավարչական ոլորտներում:

Գիտական ինը հոդվածի և Հայաստանի Հանրապետության երեք պատենտի հեղինակ է։

- Պարոն Ստեփանյան, Դուք համակարգում եք «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության կայուն զարգացման ճյուղը, և բնապահպանական, աշխատանքային անվտանգության ու կառավարչական խնդիրներին անդրադառնալու առիթ կունենանք ապագայում։ Այսօր մեր զրույցի թեման «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամն է, որն արդեն իսկ հեղինակավոր կառույց է ոչ միայն Զանգեզուրի կոմբինատի տիրույթում, այլև ամբողջ Սյունիքի մարզի սոցիալական ոլորտում:

- Բնակչության առողջության պահպանումը, սոցիալական աջակցությունը հիմնադրամի գործունեության այն ոլորտներից են, որ առավելապես հետաքրքրում են մարդկանց:

Այդ մասին կուզենայինք իմանալ, նաև այն մասին, թե ովքե՞ր կարող են լինել տվյալ ծրագրերի շահառուներ:

- Այո, առողջապահությունը մեզ համար ամենաառաջնահերթ դիտարկվող ոլորտն է։ Կարծում եմ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն իր աշխատակիցների համար լավագույն առողջապահական փաթեթ առաջարկող ընկերություններից է Հայաստանում, եթե ոչ՝ լավագույնը։ Ընդ որում՝ փաթեթները ներառում են ընտանիքի բոլոր անդամներին։ Հիմնադրամը ֆինանսավորում է բոլոր այն ծախսերը, որոնք ներառված չեն առողջապահական փաթեթում։ Այսինքն մտածված է այնպես, որ յուրաքանչյուր պարագայում աշխատակիցն ու նրա ընտանիքի անդամները կարողանան ստանալ բարձրակարգ առողջապահական ծառայություն։ Ընկերության աշխատակիցները տարին մեկ անգամ անցնում են բժշկական համապարփակ հետազոտություն։ Դա էապես բարձրացնում է հիվանդությունների կանխարգելման ցուցանիշը։ Եվ արվում է մի քանի նպատակով՝ ընկերությունն ուզում է, որ մեզ մոտ աշխատելու ձգտեն երկրի և մարզի լավագույն կադրերը, լավագույն մասնագետները. աշխարհում ընդունված է կադրերին նաև այս կերպ խրախուսել։ Բացի այդ, լավագույն բուժումը կանխարգելումն է։ Որակյալ առողջապահական ծառայությունը լավ առողջության գրավականն է։ Լավ առողջության համար անհրաժեշտ են ներդրումներ։ Հակառակ տարածված միֆերի, կյանքի տևողությունը կախված է առաջին հերթին որակյալ առողջապահությունից։ Կուսական բնության մեջ ապրող մեր նախնիների կյանքի միջին տևողությունն ընդամենը 100 տարի առաջ մոտ 50 տարի էր։ Այսօր 70 տարի է, և դա հնարավոր է դարձել որակյալ առողջապահության շնորհիվ։

Մենք լուրջ ներդրումներ ենք անում նաև մարզի առողջապահական ոլորտի զարգացման ուղղությամբ, ինչը մարզի բնակիչներին հնարավորություն է տալիս՝ խնդիրների դեպքում բուժում ստանալ այստեղ և չմեկնել մայրաքաղաք։

Առանձին ծրագրեր կան հաշմանդամություն ունեցող անձանց ու սոցիալապես անապահով խավերի համար։

Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ