Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին ՇՏԱՊ. Բերման են ենթարկել Սրբազան պայքարի աջակիցներին «Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ»
Իրավիճակը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում շարունակում է լարված մնալ. ՌԴ ՊՆ ղեկավարՓաստաբան Սոսե Չանդոյանին շնորհել են «Սոսե Մայրիկ» հուշամեդալ«Հաղթանակի ժամանակը» նախագիծը ցուցադրվել է Մոսկվայում, արժանացել բարձր գնահատականի Մաղթում եմ Ֆրանսիային՝ միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանը սիրում է մեզ. Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանԷրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել ԱրցախումՎճարել 61 միլիարդ կամ 0 դոլար. Թրամփը Կանադային առաջարկ է արելՓա՛ռք բոլոր հերոսներին, փա՛ռք Հայաստանին, փա՛ռք համայն հայ ժողովրդին. Արման Վարդանյան Տնտեսության «անիվների» շարժը խոչընդոտող խութերը Վտանգն ավելի խորանալու միտում ունիՀայ շախմատիստները մասնակցում են «Dubai Open 2025» միջազգային մրցաշարինԱվարտվեց վեց ու կես տարի տևած քաղաքական հետապնդման այս փուլը. Դավիթ ՍանասարյանԵրևանում չինացի տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ համերկրացիներն իրեն վաճառել են կեղծ ոսկյա ձուլակտորներ, որի դիմաց իրենից վերցրել են 40 հազար դոլար և 4 հազար լարիՊետություն՝ պետության մեջ. նման բան չկա, մենք թույլ չենք տա որևէ գործընթաց, որը կվտանգի Հայաստանի անվտանգությունը. Արցախի ԱԺ նախագահԳագիկ Ծառուկյանի անունից ծաղկեպսակ է դրվել Բաշ Ապարանի հուշահամալիրում Սարդարապատի ոգին մեր ժողովրդից օտարելն անհնար է, և վտանգավոր՝ այդ փորձը կատարողների համար. Ռոբերտ ՔոչարյանՀաշմանդամություն ունեցողները նախարարության գնահատման նոր համակարգից հիասթափված են. ովքեր անցել են դրա միջով, զղջացել են. Արմեն ԱլավերդյանԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հրվ. Կովկասում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու ջանքերին. ՌուբիոԵրևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանը կեղծ խաղաղության օրակարգով փորձում է հասարակությանը «կերակրել» ու մեկ անգամ ևս վերընտրվել. Իշխան ՍաղաթելյանՀՕՊ ուժերը ՌԴ օդային տարածքում ուկրաինական 296 անօդաչու են խոցել
Ժամանց

Հայաստանի ազգային պատկերասրահում վերաբացվել է Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի ազգային պատկերասրահում երկար դադարից հետո վերաբացվել է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը, որն ընդգրկում է վարպետի՝ ծավալով ու գեղարվեստական արժեքով աշխարհում կարևորագույն հավաքածուներից մեկը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրության վերաբացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցասրահների վերաբացման առիթով. «Հայաստանի ազգային պատկերասրահը մեր մշակութային կյանքում անփոխարինելի նշանակություն ունի,  և հատկանշական է, որ հանրությունը զգացել է փակ ցուցասրահների ազդեցությունը: Հետևաբար, Հովհաննես  Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրության վերաբացումը նույնպես պետք է զգանք բոլորս, և ակնկալվում է, որ այդ ցուցասրահները պետք է չդատարկվեն: Այստեղ մենք պետք է հյուրընկալենք մեր քաղաք այցելած զբոսաշրջիկներին, այն պետք է դառնա մեր երեխաների, տարբեր բնակավայրերում ապրող քաղաքացիների սիրելի վայրերից մեկը: Շատ ուրախ եմ, որ այսօր խոսում ենք հենց Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրության վերաբացման մասին: Ազգային պատկերասրահում գործող մշտական ցուցադրության առկայությունը ևս մեկ անգամ նշանավորում է Հովհաննես Այվազովսկու այն մեծ ժառանգությունը, դերը և նշանակությունը, որն ունեցել և շարունակում է մեծ ազդեցություն ունենալ»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ փաստելով, որ Կառավարության համար Ազգային պատկերասրահի մշտական արդիականացումն առաջնահերթություն է:

Ըստ նախարարի՝ նախորդ տարիներին հատկացվել է շուրջ 700 մլն դրամ՝ պատկերասրահի վերանորոգման, անհրաժեշտ օդափոխության, սառեցման համակարգերի, ինչպես նաև վերելակների փոխարինման աշխատանքների համար: «Անելիքները դեռ ընթացքի մեջ են, և կարծում եմ, որ նորովի այս հնարավորությունները պատկերասրահը կդարձնեն մշակութային կյանքին հաղորդակցվելու արդիական միջավայր»,-նշել է նախարարը՝ վստահություն հայտնելով, որ ամենատարբեր ծրագրերի և միջոցառումների միջոցով մեր քաղաքացիները հնարավորություն կունենան նաև ծանոթանալու պատկերասրահի կարևորագույն մշակութային արժեքներին, իսկ կրթական և ժամանցային ծրագրերը կդառնան ինտելեկտուալ և գեղարվեստական ժամանցի հարթակ: 

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի նշմամբ՝ խորհրդանշական է, որ Հովհաննես Այվազովսկու սրահների վերաբացումով է սկսվում դասական հայկական գեղանկարչության սրահների վերաբացումը:

«Այս պահին կանգնած ենք հայ հին  և միջնադարյան արվեստի սրահներում. սա առաջին մտական ցուցադրությունն էր, որը երկարատև դադարից հետո վերաբացվեց: Բաց է նաև Հակոբ Գյուրջյանի քանդակների մշտական ցուցադրությունը, իսկ այսօր բացվում է Հ. Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը: Այվազովսկին ստեղծագործել է ռոմանտիկ մի դարաշրջանում, երբ առանցքային նշանակություն ունեին հույսը, լույսը և փարոսը: Եվ հատկանշական է, որ Այվազովսկու ստեղծագործություններն այդ լույսի տարրը պարունակող արվեստ են»,- ասել է պատկերասրահի տնօրենը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է վերանորոգված և արդիականացված սրահներում, որտեղ ներկայացված են Հովհաննես Այվազովսկու շուրջ 50 գեղանկարչական և գրաֆիկական երկեր: Սրահներում ցուցադրված են հայկական և աստվածաշնչյան թեմաներով կտավներ, խաղաղ ու քնարական, խռովահույզ ու փոթորկոտ, խորհրդավոր քողով պարուրված գիշերային ծովի տեսարաններ:

Նշենք, որ Հովհաննես Այվազովսկու (1817–1900թթ.) ստեղծագործությունների այս ցուցադրությունը ներկայացնում է մեծ ծովանկարչի՝ Հայաստանի ազգային պատկերասրահում պահվող գեղանկարչական և գրաֆիկական երկերի հավաքածուն, որը ձևավորվել է 1924–1985 թթ. ընթացքում և ծավալով ու գեղարվեստական արժեքով աշխարհում խոշորագույններից է:

Առաջին աշխատանքները փոխանցվել են Մոսկվայի Հայաստանի մշակույթի տնից (նախկին Լազարյան ճեմարան), որոնք ժամանակին նկարիչն անձամբ նվիրել էր Լազարյաններին: Հավաքածուն շարունակաբար համալրվել է տարբեր ձեռքբերումների և նվիրատուների շնորհիվ՝ Աբրահամ Ջինջյան, Հակոբ Էքիզլեր, Վարվառե Քանանյան, Վահան Խորասանջյան, Մարտիկ Գազազյան, Վարդան Բարաքյան, Անդրանիկ Շահինյան և այլք: Ներկայացված ստեղծագործություններն ուրվագծում են վարպետի անցած արարման բազմաբեղուն ուղին։