Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
Գագիկ Ծառուկյանի երեկվա հարցազրույցն ունի մեծ պոտենցիալ՝ երկրում նոր խաղի կանոններ սահմանելու, նոր ստատուս-քվո հաստատելու համար. քաղաքագետՅունիբանկը` «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումը հովանավոր Մեծ Բրիտանիան 2016 թվականին պլանավորում էր Շպիցբերգենում հողեր գնել՝ Արկտիկայում Ռուսաստանին զսպելու համար«Քաղաքական խուլիգանություն»՝ Փաշինյանի կատարմամբ ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին քննարկվել է պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակըԵս այլև չեմ ցանկանում հանդուրժել մեր Մայր եկեղեցում նրա հեղինակությունը շարունակաբար մերժողի ներկայությունը․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՕդի ջերմաստիճանը կնվազի․ ի՞նչ եղանակ սպասել ամռան առաջին օրերինՄեր լեգենդար պապերն ու տատերը դիմում են մեզ․ Մհեր ԱվետիսյանՀրդեհ Արմեն Տիգրանյանի փողոցում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճանՊՆ-ն հայտարարություն է տարածել․ Ադրբեջանի ստորաբաժանումները կրակ են բացել (լուսանկարներ) Թեհրանը և Վաշինգտոնը դեռ հեռու են միջուկային գործարքից. ԱրաղչիԵրևանում 19-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 3 անչափահասների և բախվել «Opel»-ի․ վիրավորները, ովքեր համադասարանցիներ են, տեղափոխվել են հիվանդանոցԱրծվանիկի հիմնական ջրագիծը և ներքին ցանցը կառուցվում է ռոյալթիի մասհանման միջոցներով․ ԶՊՄԿ Հայկ Սարգսյանին ու Սուրեն Պապիկյանին մոտ 40 հարց են տվել. «Ժողովուրդ»Մեզ ռիսկով ղեկավար է պետք, որ Ալիևի բռունցքին պատասխանի. քաղաքացի Այն մասին, թե ինչ է սպասում թշնամու հետ առևտրի մասին երազող, անհայրենիք և անդաստիարակ սուբյեկտներին. Ավետիք ՉալաբյանՄայր Աթոռի դեմ hարձակnւմները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իր նախապատմությունն ունեն․ ԱբրահամյանԴատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետի հիմքով ազատեն պատասխանատվությունից. Ջալալ Հարությունյանի դեմ գործի հետքերով․ «Ժողովուրդ»Ողբերգական դեպք, «սրտի կանգ» ախտորոշմամբ 2-ամյա երեխա է մաhացել. Shamshyan
Քաղաքականություն

Երևանի ավագանին ոչնչով չի տարբերվում ԱԺ-ից իր որակով

Երևանի ավագանին երեկ վերջապես ապացուցեց, որ ոչնչով չի տարբերվում Ազգային ժողովից։ Ի սկզբանե թեժ սկսված նիստն ընդդիմության ջանքերով վերածվեց իսկակական կրկեսի, իսկ իրավիճակն առավել թեժացրեց «Հանրապետություն» կուսակցությունը։

Ընդհանրապես երեկ տպավորություն էր, թե «Քաղաքացիական պայմանագիրը» պարզապես իր համար կողքից դիտորդի կարգավիճակում է, իսկ ՔՊ-ի հեղինակությունն ու վարքը պաշտպանելու առաքելությունն իր վրա էր վերցրել «Հանրապետություն» կուսակցությունը։ Նախ կանայք իրար վրա ջուր ցողեցին, հարվածեցին ու հայհոյանքներ տվեցին, այնուհետև ծեծկռտուքը շարունակվեց միջանցքում։ Մի շարք լրատվամիջոցների տեղեկություններով՝ արդեն ուղիղ եթերն անջատելուց հետո, միջանցքում ՔՊ-ն և «Հանրապետությունը», օգտվելով թվային գերակշռությունից, բավականին դաժան ծեծի էին ենթարկել ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամներին։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հատկապես ակտիվ են եղել Երևանի թաղապետերը, ոչ միայն «Հանրապետություն» կուսակցությունից նշանակված, այլ նաև «Քաղաքացիական պայմանագրից», որոնց թիրախում էլ եղել են «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն ու ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը։ Ընդհանրապես, ի սկզբանե, ակնհայտ էր, որ ավագանու այս կազմն առավել ևս իշխող ուժերի՝ նվազ մեծամասնություն չլինելու հետևանքով, լուրջ խնդիրների է բախվելու և բանը, ի վերջո, հասնելու է ծեծկռտուքին։ «Մայր Հայաստանը» երեկ առաջին անգամ էր ներկայացել ավագանու նիստին և հենց առաջին նիստն էլ աչքի ընկավ նման դրսևորումներով, չի բացառվում, որ ծեծկռտուքները շարունակվեն նաև այսօր և առաջիկա այլ նիստերին, ինչը վկայում է, որ Երևան քաղաքում առնվազն քաղաքական լուրջ ճգնաժամ է առաջացել, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» այն կարգավորելու փոխարեն գնում է սրելու ճանապարհով։

Հայկ Մանուկյան