Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
«Քաղաքական խուլիգանություն»՝ Փաշինյանի կատարմամբ ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին քննարկվել է պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակըԵս այլև չեմ ցանկանում հանդուրժել մեր Մայր եկեղեցում նրա հեղինակությունը շարունակաբար մերժողի ներկայությունը․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՕդի ջերմաստիճանը կնվազի․ ի՞նչ եղանակ սպասել ամռան առաջին օրերինՄեր լեգենդար պապերն ու տատերը դիմում են մեզ․ Մհեր ԱվետիսյանՀրդեհ Արմեն Տիգրանյանի փողոցում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճանՊՆ-ն հայտարարություն է տարածել․ Ադրբեջանի ստորաբաժանումները կրակ են բացել (լուսանկարներ) Թեհրանը և Վաշինգտոնը դեռ հեռու են միջուկային գործարքից. ԱրաղչիԵրևանում 19-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 3 անչափահասների և բախվել «Opel»-ի․ վիրավորները, ովքեր համադասարանցիներ են, տեղափոխվել են հիվանդանոցԱրծվանիկի հիմնական ջրագիծը և ներքին ցանցը կառուցվում է ռոյալթիի մասհանման միջոցներով․ ԶՊՄԿ Հայկ Սարգսյանին ու Սուրեն Պապիկյանին մոտ 40 հարց են տվել. «Ժողովուրդ»Մեզ ռիսկով ղեկավար է պետք, որ Ալիևի բռունցքին պատասխանի. քաղաքացի Այն մասին, թե ինչ է սպասում թշնամու հետ առևտրի մասին երազող, անհայրենիք և անդաստիարակ սուբյեկտներին. Ավետիք ՉալաբյանՄայր Աթոռի դեմ hարձակnւմները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իր նախապատմությունն ունեն․ ԱբրահամյանԴատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետի հիմքով ազատեն պատասխանատվությունից. Ջալալ Հարությունյանի դեմ գործի հետքերով․ «Ժողովուրդ»Ողբերգական դեպք, «սրտի կանգ» ախտորոշմամբ 2-ամյա երեխա է մաhացել. Shamshyan Ադրբեջանցիներին տեղեկություններ են փոխանցվել տարբեր տարիներին Հայաստանում առկա ադրբեջանական բնակչության քանակի, տեղաբաշխման մասին․ «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանը հայհոյել է հոգևորականին (լուսանկար)Նման բան տեսե՞լ եք․ Երևանում, այս պահին․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Քաղաքականություն

Ունեզրկման գործերը միջո՞ց, թե նպատակ. դիլետանտների իշխանությունը փրփուրներից է կախվում

Հայաստանի գործող իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սեփական դիլետանտիզմը և ապիկարությունը թաքցնելու համար սաստկացրել են քաղաքական ընդդիմախոսների դեմ քրեական հետապնդումները` կոռուպցիան արմատախիլ անելը ձևականորեն հռչակելով որպես իրենց գլխավոր նպատակ։ 

Վերջին ժամանակներս բացառապես ընդդիմադիրների դեմ են քրեական գործեր հարուցում, այն էլ միայն այն ընդդիմադիրների, որոնք համարձակվում են դուրս գալ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ, կամ նրա հասցեին մի թթու խոսք են ասում։ 

Նախկին իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնց անուններն իսկապես ժամանակ առ ժամանակ շրջանառվել են կոռուպցիոն տարբեր սկանդալներով, իշխանությունների կողմից չեն հետապնդվում, կամ էլ մեղմ վերաբերմունքի են արժանանում քրեական գործերի առումով` Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցելու, ինչ-ինչ ծառայություններ մատուցելու դիմաց։ 

Այսօր իրական քաղաքականությամբ զբաղվող յուրաքանչյուր մարդ մտավախություն ունի, որ իր դեմ կարող են քրեական վարույթ կամ որևէ կոռուպցիոն բնույթի գործ հարուցել` ունեզրկման քողի տակ։ 

Ցանկացած գործող իշխանություն, որը չունի հանրային լայն աջակցություն, հենց այս միջոցներով է փորձում պայքարել ընդդիմախոսների դեմ, վախեցնել, լռեցնել։ Բանը հասել է երբեմն զավեշտալի դեպքերի, երբ կարող են մարդկանց վրա գործ հարուցել ամենաչնչին և անհեթեթ առիթներով։ Նույնիսկ շատերը գործող իշխանության մեջ են ծաղրում, որ կարող են գործ հարուցել բակի շան տիրոջ վրա, եթե վերջինիս շունը հանկարծ հաչի Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։  

Յուրաքանչյուր պաշտոնյա իր պաշտոնավարման ընթացքում կարող է սխալներ ունենալ, թերացումներ, սակայն, ըստ քաղաքական նպատակահարմարությամբ, դրանք կարող են ուռճացվել տիեզերական չափերի։ Այստեղ հաջորդիվ  սկսվում է բոլոլան. ինչու է քո վարորդի մորաքրոջ թոռնուհին Երևանում բնակարան գնել։ Ըստ էության, գործ ունենք սեփական աթոռն ամեն կերպ պահող մարդկանց խմբակի հետ։

Իհարկե, սեփական հենարան ունեցող և հանրային լայն աջակցություն վայելող իշխանությունները երբեք նման վարքով հանդես չեն գա, այլ հարց, որ այդպիսի իշխանություններն իսկապես ուժեղ են, քանի որ նրանց թիկունքին կա ռեալ ուժ՝ ժողովրդի վստահությունը։  Նիկոլ Փաշինյանի դեպքում վաղուց այլևս այդ վստահությունը չկա, չկա նաև արտաքին լուրջ աջակցությունը նախկին գործընկերների կողմից, ուստի և սեփական կաշվի համար վախենալով, նաև՝ իշխանությունը երկարաձգելու նպատակով պատրաստ են ցանկացած ստորության, այլ հարց է, որ այս նպատակներն իրականացնելու համար իշխանությունները երբեմն հայտնվում են զավեշտալի, չափազանց նվաստացած վիճակում։ 

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն իր ուղերձներից մեկում նշել էր, որ այս իշխանությունները դիլետանտներ են։ «Մի խումբ դիլետանտներից ու վախկոտներից կազմված մեր կառավարությունը, որ կարող էր խիստ լինել միայն իր ժողովրդի հետ, դեմքով ասֆալտին պառկեցնել մեր ժողովրդին, մի խումբ վախկոտներից, որոնք խոսում են անվտանգության, անկախության և խաղաղության ապագայի մասին՝ երևի հույսը դնելով դահիճի ողորմությանը»,- այս կերպ է բնութագրել Արշակ Կարապետյանը գործող իշխանություններին։ 

Ի դեպ, կոռուպցիայի կանխարգելումը պետք է լինի միջոց, այլ ոչ նպատակ, ինչպես փորձում է իրականացնել գործող վարչախումբը, դա պետք է լինի միջոց՝ հանրության կյանքն ավելի բարելավվելու, արդարության մակարդակը բարձրացնելու, օրենքի գերակայություն հաստատելու համար, բայց սեփական դիլետանտիզմը քողարկելու համար իշխանությունները դա բացառապես նպատակ են դրել, ընդ որում, մի կողմից՝ իբր պայքարում են կոռուպցիայի դեմ, մյուս կողմից՝ իրենք են զբաղվում կոռուպցիայով։ Ուստի և զարմանալի չէ, որ օրեցօր հանրության մեջ արմատավորվում է այն կարծիքը, որ այս իշխանությունները երկար չեն կարող պաշտոնավարել, և մնում է ամենակարևոր հարցը, թե ո՞վ կկարողանա առաջնորդել ժողովրդին դեպի զարգացման բարձր մակարդակ։

Հայկ Առաքելյան