Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
Հրդեհ Արմեն Տիգրանյանի փողոցում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճանՊՆ-ն հայտարարություն է տարածել․ Ադրբեջանի ստորաբաժանումները կրակ են բացել (լուսանկարներ) Թեհրանը և Վաշինգտոնը դեռ հեռու են միջուկային գործարքից. ԱրաղչիԵրևանում 19-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 3 անչափահասների և բախվել «Opel»-ի․ վիրավորները, ովքեր համադասարանցիներ են, տեղափոխվել են հիվանդանոցԱրծվանիկի հիմնական ջրագիծը և ներքին ցանցը կառուցվում է ռոյալթիի մասհանման միջոցներով․ ԶՊՄԿ Հայկ Սարգսյանին ու Սուրեն Պապիկյանին մոտ 40 հարց են տվել. «Ժողովուրդ»Մեզ ռիսկով ղեկավար է պետք, որ Ալիևի բռունցքին պատասխանի. քաղաքացի Այն մասին, թե ինչ է սպասում թշնամու հետ առևտրի մասին երազող, անհայրենիք և անդաստիարակ սուբյեկտներին. Ավետիք ՉալաբյանՄայր Աթոռի դեմ hարձակnւմները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իր նախապատմությունն ունեն․ ԱբրահամյանԴատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետի հիմքով ազատեն պատասխանատվությունից. Ջալալ Հարությունյանի դեմ գործի հետքերով․ «Ժողովուրդ»Ողբերգական դեպք, «սրտի կանգ» ախտորոշմամբ 2-ամյա երեխա է մաhացել. Shamshyan Ադրբեջանցիներին տեղեկություններ են փոխանցվել տարբեր տարիներին Հայաստանում առկա ադրբեջանական բնակչության քանակի, տեղաբաշխման մասին․ «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանը հայհոյել է հոգևորականին (լուսանկար)Նման բան տեսե՞լ եք․ Երևանում, այս պահին․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Երկրի գլխավոր մանկшպիղծները չուլան բառից դիվահարվել են․ Աննա ՀակոբյանՍասուն Միքայելյանն էլ է հայտնվել սև ցուցակում․ «Հրապարակ»Վիրավոր, այրված մեքենաներ․ ՌԴ ՊՆ-ն հայտնել է գիշերը խոցված անօդաչուների թիվը Իշխանական զույգը կրկին Սյունիք է գնում․ «Հրապարակ»Ադրբեջանը «Սմերչ» համակարգերի կիրառմամբ զորավարժություններ է անցկացրելՊետության շահը վեր դասող ու երկրի ապագայով մտահոգ մարդկանց է պետք առաջ բերել՝ անկախ նրանից, անդամակցու՞մ են նրանք որևէ կուսակցության, թե՞ ոչ
Քաղաքականություն

Իշխանությունները շարունակում են իրենց վտանգավոր քաղաքական կուրսը

Հայաստանը շարունակում է հեռակա հարաբերվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ՝ տոտալ իգնոր անելով այս կարևորագույն կառույցն ու նրա աշխատանքները։ ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու նոյեմբերի 22-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին կայանալիք Արտգործնախարարների նիստին էլ, ինչպես հայտնի դարձավ երեկ, չի մասնակցելու Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը: 

Դեռ օրեր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել էր Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, տեղեկացրել, որ չի մասնակցելու նոյեմբերի 23-ին կայանալիք ՀԱՊԿ անվտանգության խորհրդի հերթական գագաթնաժողովին։ Բելոռուսի նախագահը երեկ ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամեդովին, ով հայտնել է, թե Հայաստանի իշխանությունները խնդրել են ՀԱՊԿ առաջիկա գագաթաժողովի օրակարգից հանել Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցը։ Տասմագամեդովը նշել է, որ անցած տարվա նոյեմբերին Երևանում կայացած աղմկահարույց նիստում 34 որոշում էր ընդունվել, որոնցից կյանքի չէին կոչվել միայն 2-ը, դրանցից մեկը վերաբերում էր Հայաստանին տրամադրվող օժանդակության մասին որոշմանը և պետք է վերախմբագրվեր։ Հայաստանը, չնայած այն հանգամանքին, որ մյուս բոլոր դաշնակիցներն աջակցել էին ադ որոշմանը, որևէ հետաքրքրություն, ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, այս փաստաթղթի նկատմամբ չի ցուցաբերել ողջ ընթացքում, ավելին, փաստաթղթի վրա տարվող աշխատանքների ավարտական փուլում ընդհանրապես խնդրել են այն հանել օրակարգից և չքննարկել Մինսկում։ 

Ինքը՝ Ալեքսանդր Լուկաշենկոն, հանդիպամանը հայտարարել է, թե Բաքվի և Երևանի միջև դիմակայություն ավարտվել է, և պետք է մտածել ապագայի մասին, ինչպես կազմակերպել այնտեղ երկու պետությունների կյանքը։ Լուկաշենկոն այս անգամ դիվանագիտական զսպվածություն է դրսևորել, ինչը թերևս բնորոշ չէ Բելոռուսի նախագահին, սովորաբար նա յուրաքանչյուր դեպքում բավականին կոշտ տոներով է հայտնում իր կարծիքը, միգուցե բանն այն է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հասկանում է, որ Հայաստանի իշխանությունների բոյկոտը, որքան էլ վնասում է Հայաստանին, այդուհանդերձ նաև լուրջ հարված է ՀԱՊԿ հեղինակությանը և հարկավոր է զերծ մնալ ռեպուտացիոն հարվածներից։ Ուստի և ՀԱՊԿ քարտուղարությունն այսօր հայտարարել է, թե կազմակերպությունը շարունակում է աշխատել Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու որոշման նախագծի և այլ գործառնական միջոցառումների վրա, նույնիսկ Հայաստանի իշխանությունների՝ այդ նախագիծը քննարկումից հանելու խնդրանքից հետո։ 

Ըստ էության, Հայաստանի իշխանություններն ամեն գնով փորձում են արտաքին քաղաքական վեկտորի փոփոխման իրենց կուրսի ընթացքում նաև հրաժարվել անվտանգային առանցքային կառույցից և միջոցների մեջ խտրականություն չեն դնում, սակայն բանն այն է, որ Երևանն ինքն էլ հասկանում է, որ այս պահին առնվազն չի կարողանա ամբողջությամբ հրաժարվել ՀԱՊԿ-ից և կարող է բախվել խնդիրների, ուստի և Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե Հայաստանի օրակարգում նման հարց չի քննարկվել` ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու վերաբերյալ։ «Մենք ՀԱՊԿ-ից ակնկալել ենք, որ անհրաժեշտ է արձանագրել, թե որտեղ է սկսվում և ավարտվում ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածքը և, ցավոք սրտի, այդ տարածքը և Հայաստանի կոնկրետ քարտեզն իր սահմաններով չի արձանագրվել և դա է խնդիրը ՀԱՊԿ-ի հետ կապված աշխատանքների մեջ, հարցերը այստեղից են առաջացել», - ասել է Արշակյանը։ 

Միևնույն ժամանակ, մինչ Արշակյանը կամ այլ պաշտոնյաներ հայտարարում են, որ ՀԱՊԿ-ից հեռանալու հարց դրված չէ, ամեն գնով փորձում են դիֆերսիֆիկացնել անվտանգային համակարգը։ Իհարկե, այս կապակցությամբ ամենադիպուկը նշել է Ռուսատանի ԱԳն խոսնակ Մարիա Զախարովան՝ հայտարարելով, որ միաժամանակ երկու ձվերի վրա նստել հնարավոր չէ, հատկապես Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի սրված հարաբերությունների պայմաններում Հայաստանը չի կարող ունենալ այլընտրանք, կա՛մ պետք է ընտրի մեկ, կա՛մ մյուս անվտանգային համակարգը, և, ըստ ամենայնի, Հայաստանի իշխանություններն այսօր նախապատվությունը տալիս են արևմտյան բլոկին։ 

Թե ի՞նչ հետևանքներով է դա հղի Հայաստանի համար` հասկանում են բոլորը, այդ թվում՝ նույնիսկ գործող իշխանության ներկայացուցիչները, սակայն շարունակում են իրենց վտանգավոր քաղաքական խաղը՝ նոր որդեգրված կուրսը։

Հայկ Առաքելյան