Հանրայինի պատրաստած տեսանյութը հանրության ուշադրությունը շեղելու մի ձև է. Իվետա Տոնոյան

Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Ի պատասխան երեկ Հանրային Հեռուստատեսությամբ եթեր հեռարձակված և հետագայում մի քանի այլ լրատվամիջոցներով տարածված տեսանյութի վերաբերյալ տարբեր ԶԼՄ-ների հարցումների՝ կարող եմ նշել, որ վերոնշյալ տեսանյութը բացառապես հանրային ապակողմնորոշման ժանրից էր և ոչ ավելին: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վերաբերյալ առիթ ունեցել եմ ասելու, որ կա օրենք, կա իրավական գործընթաց, կա փաստաբանական խումբ, կա բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ տալու պատրաստակամություն: Եվ այս պայմաններում նման տեսանյութի պատրաստումն ու տարածումը բացառապես հանրության ուշադրությունը շեղելու մի ձև է ընդամենը: Զարմանալի զուգադիպությամբ հանրության ուշադրության շեղմանն ուղղված նմանատիպ սյուժեները պատրաստվում են հենց մեր երկրի իրական բարդ օրակարգի և ռիսկերի ահագնացման փուլում:
Ի դեպ, նույն սյուժեում կա մի ձևակերպում, ըստ որի Գագիկ Ծառուկյանը գործարարությամբ սկսել է զբաղվել 80-ական թվականներին: Միայն այս միտքը բավական է տեսանյութում հնչեցված մյուս փաստարկների արժանահավատությունը կասկածի տակ դնելու համար:
Ինչ վերաբերում է գործի ընթացքին, ապա փաստաբանական խումբը զբաղվում է նյութերի ուսումնասիրմամբ և եթե հարկ լինի նաև արտերկրից հրավիրված հեղինակավոր իրավաբաններ կներգրավվեն գործընթացում։

Հայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ Շարմազանով Գերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ
website by Sargssyan