Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
Ես այլև չեմ ցանկանում հանդուրժել մեր Մայր եկեղեցում նրա հեղինակությունը շարունակաբար մերժողի ներկայությունը․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՕդի ջերմաստիճանը կնվազի․ ի՞նչ եղանակ սպասել ամռան առաջին օրերինՄեր լեգենդար պապերն ու տատերը դիմում են մեզ․ Մհեր ԱվետիսյանՀրդեհ Արմեն Տիգրանյանի փողոցում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճանՊՆ-ն հայտարարություն է տարածել․ Ադրբեջանի ստորաբաժանումները կրակ են բացել (լուսանկարներ) Թեհրանը և Վաշինգտոնը դեռ հեռու են միջուկային գործարքից. ԱրաղչիԵրևանում 19-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 3 անչափահասների և բախվել «Opel»-ի․ վիրավորները, ովքեր համադասարանցիներ են, տեղափոխվել են հիվանդանոցԱրծվանիկի հիմնական ջրագիծը և ներքին ցանցը կառուցվում է ռոյալթիի մասհանման միջոցներով․ ԶՊՄԿ Հայկ Սարգսյանին ու Սուրեն Պապիկյանին մոտ 40 հարց են տվել. «Ժողովուրդ»Մեզ ռիսկով ղեկավար է պետք, որ Ալիևի բռունցքին պատասխանի. քաղաքացի Այն մասին, թե ինչ է սպասում թշնամու հետ առևտրի մասին երազող, անհայրենիք և անդաստիարակ սուբյեկտներին. Ավետիք ՉալաբյանՄայր Աթոռի դեմ hարձակnւմները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իր նախապատմությունն ունեն․ ԱբրահամյանԴատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետի հիմքով ազատեն պատասխանատվությունից. Ջալալ Հարությունյանի դեմ գործի հետքերով․ «Ժողովուրդ»Ողբերգական դեպք, «սրտի կանգ» ախտորոշմամբ 2-ամյա երեխա է մաhացել. Shamshyan Ադրբեջանցիներին տեղեկություններ են փոխանցվել տարբեր տարիներին Հայաստանում առկա ադրբեջանական բնակչության քանակի, տեղաբաշխման մասին․ «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանը հայհոյել է հոգևորականին (լուսանկար)Նման բան տեսե՞լ եք․ Երևանում, այս պահին․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Երկրի գլխավոր մանկшպիղծները չուլան բառից դիվահարվել են․ Աննա ՀակոբյանՍասուն Միքայելյանն էլ է հայտնվել սև ցուցակում․ «Հրապարակ»
Քաղաքականություն

Հայաստանում պետականության տապալման գործընթացի ժամանակ Նիկոլի ֆիշկան կոռուպցիան էր. Արմեն Հովասափյան

Հայաստանում պետականության տապալման գործընթացի ժամանակ նիկոլի ֆիշկան կոռուպցիան էր, ու դրա մասին նրա հյուսած ծուռ հայելիների աշխարհը, որով ստի համապատասխան չափաբաժինը բաց թողնելով, կարողացավ հանրային մոլորության մեծ ալիք գեներացնել։
 
Գաղտնիք չէ, որ կոռուպցիան այն ոլորտն է, որով կարող ես ցանկացած ամբոխի տաքացնել՝ հասցնելով քեզ ցանկալի կրիտիկական կետին, ինչն էլ փայլուն իրականացրեց նիկոլոսը։ Բոլորս ենք հիշում, թե ոնց էր իրեն մեջտեղից պոռթում, թե «ոչ մի ձուկ, ոչ մի մուկ չի պլստալու»։ Հետո տեսանք, թե ինչպես իր նշած կենդանական ծագում ունեցողները շատ սիրուն ոչ միայն համագործակցում, այլև հլու հնազանդ կատարում են բոլոր կարգադրությունները՝ պարկելով սրանց տակ։
 
Ամեն օր կոռուպցիայից ու կոռուպցիոն բացահայտումների մասին խոսացող իշխանությունը, ով իրեն համարում է «ժողովրդական բաստիոն» և «արևմուտքի միակ հույս», ըստ օդում կախված լուրերի, ամբողջովին թաթախված է կոռուպցիոն տարբեր սխեմաների մեջ (էլ ասֆալտ, էլ քովիդ, էլ բռոնիկ, չխոսենք պետական տենդեռների մասին), բայց իրեն սրբի տեղ դրած շարունակում է աչքակապությամբ զբաղվել ու մարդկանց համոզել, թե իրենց գլխին լուսե պսակ կա։
 
Երեկ կառավարության նիստով էլ դրել ինչ-որ նոր շոուներ է անում, դատաիրավական համակարգին հրապարակավ հանձնարարականներ իջեցնում, թե «արագացրեք, կոռուպցիոն բացահայտումների վերդիկտներ հրապարակեք» (էս փուլում դրանք իրեն օդ ու ջրի պես պետք են, քանի որ դրսում ծախելու բան ա պետք)։ Դա պետք է, որ ասի, «ժող ջան տեսա՞ք՝ ինչքան են լափել ու տարել ձեզանից, այ սենց են արել, որ 30 տարի չենք զարգացել» (ծանոթ սեցնար ա չէ՞)։ Ու մի հետաքրքիր բան ֆիքսեցի․ ասում ա, «դե դուք չեք գնացել մարդկանց մոտ չագուչը ձեռներիդ խոստումներ տվել»՝ ակնարկելով, որ «բազարը մնացել է իմ վզին»։ Այսինքն սա խոսում է, նրա մասին, որ սա մնացել է «պրյոմի» տակ ու ամեն ինչ անելու է՝ նոր «սենսացիոն բացահայտումներ» ու «սկանդալային» տեսարաններ ունենալու համար։
 
Եթե ուշադրությամբ նայենք գոյություն ունեցող վիճակագրությանը և բացահայտված դեպքերին, ապա ակնհայտ է դառնում, որ կոնկրետ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին շատ ավելի մեծ թվով կոռուպցիոն բացահայտումներ են եղել և շատ ավելի պաշտոնյաներ են պատասխանատվության ենթարկվել, քան նիկոլական էպոխայում, սա դիֆերամբ չի, այլ գոյություն ունեցող փաստ (այդ ամենի մասին բաց աղբյուրներում դրված է, կարող եք հանգիստ կարդալ)։
 
Թերևս տարբերությունն այն էր, որ այն ժամանակ աղմուկ չէր արվում, տարբեր տիպի սպիլբերգյան էժան շոուներ չէր իրականացվում և առանց այդ ամենի մարդիկ ենթարկվում էին պատասխանատվության իրենց արած ապօրինության համար․կամ առնվազն ազատվում էին զբաղեցրած պաշտոնից։ Իսկ այսօր քանիցս ականատես ենք եղել, թե ինչպես են տարբեր կոռուպցիոն սխեմաների մեջ մեղադրվող անձիք նախ հրապարակային շոույով ձերբակալվում, իսկ արդեն օրեր անց, նույն անձը համապատասխան դրեստ-կոդով մտնում է աշխատավայրը և վայելում իր մի բաժակ ամերիկանոն՝ սիգարետով։