Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին ՇՏԱՊ. Բերման են ենթարկել Սրբազան պայքարի աջակիցներին «Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ» Զելենսկին կհանդիպի Էրդողանի հետ
Երևանում չինացի տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ համերկրացիներն իրեն վաճառել են կեղծ ոսկյա ձուլակտորներ, որի դիմաց իրենից վերցրել են 40 հազար դոլար և 4 հազար լարիՊետություն՝ պետության մեջ. նման բան չկա, մենք թույլ չենք տա որևէ գործընթաց, որը կվտանգի Հայաստանի անվտանգությունը. Արցախի ԱԺ նախագահԳագիկ Ծառուկյանի անունից ծաղկեպսակ է դրվել Բաշ Ապարանի հուշահամալիրում Սարդարապատի ոգին մեր ժողովրդից օտարելն անհնար է, և վտանգավոր՝ այդ փորձը կատարողների համար. Ռոբերտ ՔոչարյանՀաշմանդամություն ունեցողները նախարարության գնահատման նոր համակարգից հիասթափված են. ովքեր անցել են դրա միջով, զղջացել են. Արմեն ԱլավերդյանԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հրվ. Կովկասում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու ջանքերին. ՌուբիոԵրևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանը կեղծ խաղաղության օրակարգով փորձում է հասարակությանը «կերակրել» ու մեկ անգամ ևս վերընտրվել. Իշխան ՍաղաթելյանՀՕՊ ուժերը ՌԴ օդային տարածքում ուկրաինական 296 անօդաչու են խոցելԱյս նկարը ապացույցն է այն բանի, որ հնարավոր է խաղաղության հասնել, երբ տարածաշրջանի պետությունները թույլ չեն տալիս Արևմուտքին միջամտելու մեր տարածաշրջանի ներքին գործերին․ Մհեր ԱվետիսյանԱպօրինի գույքի օրենքը խնդիրներ է հարուցելու իշխանության համար Փողով ծառայությունից ազատվելու օրինագիծը մնացել է ՔՊ-ի կոկորդին Այսօր ՀՀ-ի համար հերթական ստուգատեսն է, որտեղ մարդիկ պետք է որոշում կայացնեն` ընդունե՞լ թուրք-ադրբեջանական կապիտուլյացիան, թե՞ պայքարել իրական խաղաղության համար․ ԱբրահամյանՀայաստանը թույլտվություն չի տալիս Կապանում ռուսական հյուպատոսության համար ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունըՄայիսի 28-ի խորհուրդը կրկին հնչեցնում է անբեկանելի ճշմարտությունը, որ ժողովուրդը կարող է հաղթանակել, երբ միաբանված է մեկ նպատակով, մեկ ձգտումով ու բաղձանքով․ Վեհափառ Մեր ժողովրդին պետք չէ դարձնել կռվից վախեցող, էս հողըը կռվով է պահվել. Ավետիք Չալաբյան Սյունիքի շուրջ լարվածությունը պահպանվում է. ՌԴ պաշտպանության նախարար«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը շնորհավորում է համայն հայությանը Հանրապետության օրվա առիթովՀայաստանը կմասնակցի «Եվրասիա-Կինոֆեստ» II միջազգային փառատոնին Սոչիում
Հասարակություն

«Դասական լեզու Հայոց» մրցույթի գրեթե բոլոր մասնակիցները հաղթահարել են առաջին փուլը

Նոյեմբերի սկզբին մեկնարկել է «Դասական լեզու Հայոց» խորագրով եռափուլ մրցույթը, որին մասնակցության հայտ էին ներկայացրել շուրջ 170 աշակերտներից՝ Հայաստանի 8 մարզերի դպրոցների 5-ից 12-րդ դասարաններից։

Մրցույթը կազմակերպվել է ԵՊՀ հայ բանասիրության հայոց լեզվի և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի, Արարատյան հայրապետական թեմի, «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի համատեղ ջանքերով՝ «Ինստիգեյթ» և «Բուտեխ» ընկերությունների հովանավորությամբ։ Մրցույթը հաստատվել է ԿԳՄՍ նախարարության կողմից, իսկ համագործակցող կառույցներն են «Դասական Դպրոց» կրթամշակութային հիմնադրամը և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը։

Սա մի նոր ձևաչափ է, որտեղ մեկտեղված են լեզուն և գիտարվեստը։ Մրցույթի նպատակն է դպրոցականների մեջ ստեղծել հետաքրքրություն դասական լեզվի հանդեպ, ինչպես նաև զարգացնել աշակերտների ստեղծագործական հմտություններն ու թվային գրագիտության կարողությունները։

Մրցույթի առաջին և երկրորդ փուլերն անցկացվում են հեռավար տարբերակով, իսկ վերջին փուլը՝ առերես։ Առաջին երկու փուլերի համար մասնակիցներն ընտրել են գրաբար տեքստ, ընթերցել և տեսանկարահանումն ուղարկել հանձնաժողովին։ Վերջին փուլում մասնակիցները կատարելու են նախագծային աշխատանք՝ ստեղծելու են շարժանկար, գրաբար բովանդակությամբ կոմիքսներ և այլն։ Յուրաքանչյուր փուլի համար մասնակիցներին տրամադրվել են օժանդակ նյութեր և տրվել է մեկ շաբաթ ժամանակ։

«Մեզ համար մեծ բացահայտում էր, որ դասական հայերենի հանդեպ այդքան մեծ հետաքրքրություն կա։ Սխալ պատկերացւմներ ունեինք աշակերտների ունակությունների վերաբերյալ։ Կարծում էինք, որ ցածր կլինեն ցուցանիշները, սակայն աշակերտները բավական բարձր ցուցանիշներ են գրանցել եւ հաղթահարել են առաջին փուլը։ Բոլորն անցել են երկրորդ փուլ»,- նշում է մրցույթի հովանավոր «Ինստիգեյթ» ընկերության համահիմնադիր Վահագն Պողոսյանը։

Նշենք, որ «Ինստիգեյթ» ՓԲԸ-ն հայկական ներդրումային արվեստանոց է, որը տարիներ շարունակ զբաղվում է տեխնոլոգիական, կրթական և այլ ոլորտների զարգացմամբ՝ հիմնելով ստարտափներ, որոնցից շատերն այսօր արդեն խոշոր և ինքնաբավ ընկերություններ են։