Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
Արծվանիկի հիմնական ջրագիծը և ներքին ցանցը կառուցվում է ռոյալթիի մասհանման միջոցներով․ ԶՊՄԿ Հայկ Սարգսյանին ու Սուրեն Պապիկյանին մոտ 40 հարց են տվել. «Ժողովուրդ»Մեզ ռիսկով ղեկավար է պետք, որ Ալիևի բռունցքին պատասխանի. քաղաքացի Այն մասին, թե ինչ է սպասում թշնամու հետ առևտրի մասին երազող, անհայրենիք և անդաստիարակ սուբյեկտներին. Ավետիք ՉալաբյանՄայր Աթոռի դեմ hարձակnւմները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իր նախապատմությունն ունեն․ ԱբրահամյանԴատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետի հիմքով ազատեն պատասխանատվությունից. Ջալալ Հարությունյանի դեմ գործի հետքերով․ «Ժողովուրդ»Ողբերգական դեպք, «սրտի կանգ» ախտորոշմամբ 2-ամյա երեխա է մաhացել. Shamshyan Ադրբեջանցիներին տեղեկություններ են փոխանցվել տարբեր տարիներին Հայաստանում առկա ադրբեջանական բնակչության քանակի, տեղաբաշխման մասին․ «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանը հայհոյել է հոգևորականին (լուսանկար)Նման բան տեսե՞լ եք․ Երևանում, այս պահին․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Երկրի գլխավոր մանկшպիղծները չուլան բառից դիվահարվել են․ Աննա ՀակոբյանՍասուն Միքայելյանն էլ է հայտնվել սև ցուցակում․ «Հրապարակ»Վիրավոր, այրված մեքենաներ․ ՌԴ ՊՆ-ն հայտնել է գիշերը խոցված անօդաչուների թիվը Իշխանական զույգը կրկին Սյունիք է գնում․ «Հրապարակ»Ադրբեջանը «Սմերչ» համակարգերի կիրառմամբ զորավարժություններ է անցկացրելՊետության շահը վեր դասող ու երկրի ապագայով մտահոգ մարդկանց է պետք առաջ բերել՝ անկախ նրանից, անդամակցու՞մ են նրանք որևէ կուսակցության, թե՞ ոչԱՄՆ պետքարտուղարը Ռուսաստանին կոչ է արել երկխոսության գնալ Ուկրաինայի հետԱվելացվում են շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող արձակուրդի ժամկետներըԴիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար. ԱԽ քարտուղարԱՄՆ-ում կասկածում են՝ ապագայում Ուկրաինա կլինի
Քաղաքականություն

Արևմուտքի վտանգավոր ծրագիրը ՀՀ–ի համար. ի՞նչ հետևանք կունենա ռուսական գազն ադրբեջանականով փոխարինելը

Նիկոլ Փաշինյանը և ՔՊ–ի առանցքային դեմքերը հայտարարում են, որ անհրաժեշտ է դիվերսիֆկացնել էներգետիկ ոլորտը և որ գազի շուկայում ՌԴ-ից կախվածությունը պետք է հաղաթահարվի։ Դրա հետ մեկտեղ, ՀՀ իշխանությունները ցանկանում են ձևավորել կարծիք, որ ռուսական գազից հրաժարվելու դեպքում Արևմուտքը մեզ կախարդական փայտիկի շարժումով էներգետիկ անկախություն կնվիրի, դե գազն էլ Հայաստան մտնելու է անչափ էժան գներով: Միայն թե հարց է առաջանում՝ իսկ ինչի կամ ում հաշվին Արևմուտքը, մասնավորապես՝ ԵՄ-ն, պետք է Փաշինյանին տա այդ էներգետիկ անկախությունը, մի դեպքում, երբ, օրինակ, Գերմանիան՝ Եվրոպայի ամենամեծ տնտեսությունը, բնական գազի սպառման շուրջ 50%-ն ապահովում է ռուսական գազի հաշվին։ Եվ հենց այստեղ է, ինչպես ասում են, թաղված շան գլուխը։ Արդյո՞ք պատահական է, որ Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում չեն բացառում Ադրբեջանից գազ գնալու հնարավորությունը և պնդում, թե ադրբեջանական գազն ավելի մատչելի գին կունենա։  Ստացվում է, որ Արևմուտքը պատրաստվում է Փաշինյանի ձեռքով ՌԴ-ին դուրս մղել ՀՀ էներգետիկ ոլորտից՝ փոխարենը որպես այլընտրանք առաջարկելով .... ադրբեջանական գազը:

Իսկ այժմ փաստերով վեր հանենք՝ արդյո՞ք ռուսական գազից հրաժարվելն իսկապես Հայաստանին դիվիդենտներ է տալու, թե հակառակը՝ ՀՀ տնտեսությունը հայտնվելու է կատաստրոֆիկ վիճակում: Եվ այսպես՝ գաղտնիք չէ, որ գործող գազամուղով Հայաստանը հնարավորություն ունի ՌԴ-ից ստանալ 2.5-3 միլիարդ խմ գազ: Այսօր ստանում ենք տարեկան մինչև 2 միլիարդ: Ռուսաստանը մեզ գազ վաճառում է խմ-ի համար 165 դոլար գնով սահմանին, մինչդեռ, ըստ տնտեսագետների, Ադրբեջանից գազ գնելը, մեղմ ասած, էժան հաճույք չի լինելու,  Բաքուն մեզ այն վաճառելու է 650 դոլար գնով, միևնույն ժամանակ չի բացառվում, որ Ադրբեջանը մեզ  վրա այն 4-5 անգամ թանկ վաճառի, քանի որ վաճառելու է արտահերթ:

Բացի այդ, Ադրբեջանից գազ Հայաստանը կարող է ստանալ մի քանի պայմանով, որոնցից առաջինն այն է, որ Հայաստանը պետք է կառուցի 50 կմ գազամուղ, այսինքն՝ այստեղ լրջագույն հավելյալ ծախսերի հետ ենք առնչվելու։ Միևնույն ժամանակ, պետք է հասկանալ, որ մեծ ծավալի գազ Ադրբեջանը Հայաստանին տալ չի կարղ, որովհետև Հայաստանին գազ տալ՝ նշանակում է կտրել Եվրոպայից, ինչն իր հերթին արդեն Եվրոպան թույլ չի տա։ Ադրբեջանի գազը մինչև 2035թ. պատվիրակված է: Սա նշանակում է, որ մենք Ադրբեջանից կես միլիարդ խմ-ից ավել գազ չենք կարող ստանալ և բնական է, որ դա չի ծածկելու մեր պահանջարկը: Եվ սա դեռ ամենը չէ:  Եվ վերջապես, ադրբեջանական գազը քաղաքական գազ է, որովհետև եթե նա մեզ գազ է տալիս, ցանկացած պահի կարող է և չտալ, և Հայաստանի տնտեսությունը կկանգնի:

Արևմուտքի մոտիվացիան պարզ է և հասկանալի՝ ամեն գնով նվազեցնել ՌԴ ներկայությունը և ազդեցությունը ՀՀ-ում, Հայաստանի իշխանություններն էլ հոժարակամ պատրաստ են երկրի էներգետիկ անվտանգությունը կախվածության մեջ դնել թշնամի երկրի քմահաճույքներից՝ ազդեցության հսկայական գործիքակազմ տալով Բաքվին՝ ընդդեմ Երևանի: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ այս սցենարի իրագործման դեպքում ՌԴ-ն տուժելու է, ապա նա չարաչար սխալվում է:  Հայաստանի 1 տարվա գազի իրացման ծավալները «Գազպրոմի» ընդհանուր նորմատիվային կորուստների չնչին մասն են կազմում։ Հետևաբար Մոսկվան կարող է Հայաստանին ընդհանրապես գազ չմատակարարել, քանի որ «Գազպրոմը» գլոբալ բիզնեսում դրանից շատ մեծ կորուստ չի կրի: