Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիшկ է. ՀԱԵ-ն մի հազար Նիկոլ է տեսել, մի հազար հատ էլ կտեսնի, Եկեղեցին իր ատամի բանը չէ. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)Նման հարցերը սիրում են լռություն.Գ. Ծառուկյանը՝ Բելլայի Հայաստան վերադարձի հնարավորության մասին ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունները հայտնվել են փակուղում. ԱՄՆ ֆինանսների նախարարԳագիկ Ծառուկյանի երեկվա հարցազրույցն ունի մեծ պոտենցիալ՝ երկրում նոր խաղի կանոններ սահմանելու, նոր ստատուս-քվո հաստատելու համար. քաղաքագետՅունիբանկը` «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումը հովանավոր Մեծ Բրիտանիան 2016 թվականին պլանավորում էր Շպիցբերգենում հողեր գնել՝ Արկտիկայում Ռուսաստանին զսպելու համար«Քաղաքական խուլիգանություն»՝ Փաշինյանի կատարմամբ ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին քննարկվել է պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակըԵս այլև չեմ ցանկանում հանդուրժել մեր Մայր եկեղեցում նրա հեղինակությունը շարունակաբար մերժողի ներկայությունը․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՕդի ջերմաստիճանը կնվազի․ ի՞նչ եղանակ սպասել ամռան առաջին օրերինՄեր լեգենդար պապերն ու տատերը դիմում են մեզ․ Մհեր ԱվետիսյանՀրդեհ Արմեն Տիգրանյանի փողոցում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճանՊՆ-ն հայտարարություն է տարածել․ Ադրբեջանի ստորաբաժանումները կրակ են բացել (լուսանկարներ) Թեհրանը և Վաշինգտոնը դեռ հեռու են միջուկային գործարքից. ԱրաղչիԵրևանում 19-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 3 անչափահասների և բախվել «Opel»-ի․ վիրավորները, ովքեր համադասարանցիներ են, տեղափոխվել են հիվանդանոցԱրծվանիկի հիմնական ջրագիծը և ներքին ցանցը կառուցվում է ռոյալթիի մասհանման միջոցներով․ ԶՊՄԿ Հայկ Սարգսյանին ու Սուրեն Պապիկյանին մոտ 40 հարց են տվել. «Ժողովուրդ»Մեզ ռիսկով ղեկավար է պետք, որ Ալիևի բռունցքին պատասխանի. քաղաքացի Այն մասին, թե ինչ է սպասում թշնամու հետ առևտրի մասին երազող, անհայրենիք և անդաստիարակ սուբյեկտներին. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Երկրաշարժից 35 տարի անց մենք շարունակում ենք առերեսվել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած մարդկանց ճակատագրին. Կարեն Մալխասյան

Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Միայն գլուխ խոնարհելով հարցը չի լուծվում

35 տարի անց Գյումրու վերքերը դեռ խորն են ու բաց

Խոնարհվելով ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի առջև՝ ամենից շատ կցանկանայի, որ այդ էջը շրջված լիներ, սակայն ցավոք երկրաշարժից անօթևան մնացածները դեռ սատարման կարիք ունեն և այսօր՝ երկրաշարժից 35 տարի անց, մենք շարունակում ենք առերեսվել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած մարդկանց ճակատագրին։

Եվ ինչ ենք անում մենք ներկայացված խնիրը լուծելու համար (այս պարագայում «մենքը» հավաքական կերպար է, որն իր մեջ ընդգրկում է և մասնավորին, և կազմակերպություններին, և համայնքին, և պետությանը)։

Երկրաշարժի հետևանքով՝ 35 տարի անց, Գյումրիում առկա են դեռևս 1000 և ավելի անօթևան ընտանիքներ(այս թիվը ունի ճշգրտման կարիք), իսկ 13․10․2022թ․ 1601-Ն որոշմամբ հաստատված «Աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններից ազատելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման հիմքով իրականացված հաշվառման արդյունքում՝ երկրաշարժից հետո ոչ հիմնական շինությունների և դրանցում բնակվող ընտանիքների ցուցակում առկա է 2500 և ավելի տնակ։

Գյումրիում 2021 և 2022թթ․․ սոցիալական ծրագրերի շրջանակներում բազմաբնակարան շենքեր կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից՝ մոտավորապես 60-70 բնակարան։ Պետության և համայնքի կողմից անօթևան մնացած անձանց կացարանով ապահովելու որևէ ծրագիր չի իրականացվել։

Նման տեմպերով՝ այսինքն տարեկան երկու շենք՝ թվով մոտավորապես 60-70 բնակարան կառուցելով մենք անօթևանության խնդիրը լուծել և տնակներից ազատվել կարող ենք միայն 15-ից 20 տարվա ընթացքում, մինչդեռ վերը նշված կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է մինչև 2027թ-ը ազատվել տնակներից։ Հարց է ծագում՝ ի՞նչ գնով, զուտ ֆիզիկապես մարդկանց տնակներից հանելով և տնակը ապամոնտաժելո՞վ, թե՞ հաշվի է առնվելու խնդրի սոցիալական բաղադրիչը, որի արդյունքում կլուծվի բնակչին կացարանով ապահովելու հարցը։

Հարգելի պատասխանատուներ, իհարկե շնորհակալ ենք, որ չեք մոռանում և աղետալի երկրաշարժի տարելիցի օրը խոնարհվում եք երկրաշարժի զոհերը հավերժացնող հուշարձանի առջև, սակայն միայն գլուխ խոնարհելով հարցը չի լուծվում։ Խնդրում ենք բոլոր ջանքերն ու միջոցները ուղղել այս խնդրի հնարավորինս արագ լուծմանը։