Xiaomi նոր արտաքին տեսախցիկի արևային վահանակն ունի փոշա - ջրակայուն կառուցվածք

Xiaomi ընկերությունը ընդլայնում է իր արտադրանքի տեսականին` ներկայացնելով եղանակային դիմացկուն արևային մարտկոց, որը կարող է սնուցել Xiaomi BW300 և BW500 արտաքին տեսախցիկը, որը, սակայն, դեռևս չի մտել համաշխարհային շուկա, ասվում է NotebookCheck կայքում հրապարակված հրապարակման մեջ, գրում է Overclockers.ru-ն:

Պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն BW սերիայի արտաքին հսկողության տեսախցիկների համար նախատեսված արևային վահանակն ունի 5 Վտ առավելագույն ելքային հզորություն  և կարող է սնուցել սարքերը երեք մետրանոց USB Type-C մալուխի միջոցով` ապահովելով ջրակայունություն: 

Բացի այդ, արևային մարտկոցն ունի IP66 փոշա և անջրանցիկ կառուցվածք և կարող է աշխատել -20°C-ից մինչև +55°C ջերմաստիճանում, ինչը թույլ է տալիս այն օգտագործել մի շարք տարածաշրջաններում անբարենպաստ եղանակային պայմաններում:

Նոր արտադրանքի չափսերն են 218 x 178 x 16 մմ, փաթեթը ներառում է մի շարք լրացուցիչ այնպիսի պարագաներ, ինչպիսիք են մոնտաժային հենքը, պտուտակները և տեղադրման և շահագործման համար անհրաժեշտ այլ բաղադրիչները:

Xiaomi բացօթյա տեսախցիկի արևային վահանակի արժեքի մասին տեղեկատվություն դեռևս չի տրամադրվել, ինչպես նաև տեղեկություններ չկան համաշխարհային շուկայում BW300 և BW500 արտաքին հսկողության տեսախցիկների հայտնվելու ժամկետների մասին, սակայն ենթադրվում է, որ դա տեղի կունենա մոտ ապագայում:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը 

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

ՀԱՊԿ-ը կօգնի, եթե Ռուսաստանը Դաղստանի ահաբեկչություններից հետո օգնություն խնդրի. գլխավոր քարտուղար Արևային էներգիան շեշտակի աճում է It-գիգանտների շնորհիվ ՀՀ ԿԲ-ը UBPAY հայաստանյան և KWIKPAY արտասահմանյան համակարգերի համագործակցության թույլտվություն է տրամադրել ԶՊՄԿ ընկերությունը բոլոր մրցաշարերում մեզ աջակից եղավ, արդյունքում Հայաստանն ունեցավ մեդալակիր, ումից այս տարի ավելի մեծ ակնկալիքներ ունենք. Աշոտ Սադխյան Փաշինյանի տարօրինակ առաջարկն Ադրբեջանին Իլոն Մասկը 12-րդ անգամ է հայր դարձել. Bloomberg Արցախցիների դեմ կեղտոտ հակաքարոզչությունը սաստկանում է Փաշինյանը նոր հասարակություն է կերտում՝ զուրկ ազգային ինքնությունից Բաքուն հայտարարել է, որ Հայաստանի տրամադրած ականապատ քարտեզները ցածր ճշգրտության են, դրանց օգտակարությունը չի գերազանցում 25%-ը Կոնվերս Բանկ. Գործընկերային պատմություններ՝ Պորկետտա Խաղաղ օվկիանոսի ափին երկրաշարժ է տեղի ունեցել «Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է». Երևանի քաղաքապետի պարգևներ՝ բուժաշխատողներին Արշակ Կարապետյանը կարևոր շեշտադրումներ է արել Հայտնաբերվել է հնագույն ասորական ճամբար, որը հիշատակվում է Աստվածաշնչում (լուսանկարներ) «Համահայկական ճակատը» պայքարելու է հայոց պետականության ամրապնդման համար Պետությունը մարում է, ուրեմն՝ շարժումը պետք է ուժեղացնել. Վահե Հովհաննիսյան Բացահայտվել է հանցագործության 183 դեպք AKNEYE ֆիջիթալ տարածքում տեղի ունեցավ Վենետիկի բիենալեին Հայաստանի I-ին մասնակցությանը նվիրված միջոցառում Մեր նպատակը Հայոց պետականության ամրապնդումն է. Արշակ Կարապետյանը՝ ՀՃԿ հիմնադիր համագումարում Ալիևը ցավակցել է Պուտինին
website by Sargssyan