Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ
«Խաղաղության պայմանագիր չի լինելու, քանի դեռ Հայաստանը ղեկավարում է մարդ, ով համաձայն է ամեն ինչի». Արշակ ԿարապետյանԳիտնականները գտել են արևային մարտկոցները շրջակա միջավայրի համար անվտանգ դարձնելու միջոց «Տարածաշրջանը վերածվելու է պատերազմի դաշտի». Արշակ Կարապետյան Կյանքի որակը բարելավելու ճանապարհը սկսվում է մշակույթից. երաժշտական տոն Կապանում Ձեր քաղաքական հակառակորդների դեմ ռեպրեսիաներն արդարացնելը հասկացանք, բա այս կնոջ դեպքում ինչո՞ւ չեք խոսում․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներինՍիրիան փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետՌԴ իշխանություններն անընդհատ օգտագործում են լրատվամիջոցները՝ տարբեր տեսակի uադրանքներ կազմակերպելու համար․ ադրբեջանցի պատգամավորՄանվել Գրիգորյանի տան մոտ տեղադրված շլագբաումի համար իրենց ճղող ՔՊ-ականները բա հիմա ո՞ւր են. ՉախոյանՇղթայական վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ հիվանդանոց տեղափոխված հղի կնnջ կյանքին վտանգ չի սպшռնումԱնթույլատրելի ենք համարում ՄԻՊ հայտարարության բովանդակության շահարկումը, որտեղ գործընկեր փաստաբանի և այլ դերակատարների առնչությամբ ձևակերպումները ներկայացված են բավարար զգայունության և էթիկայի նորմերի պահպանմամբ․ հայտարարությունՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանաԿապանում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 1 վիրավորՌուսական ուժերը հարվածել են Լվովին, Չեռնովցիին, Լուցկին և Խարկովին. կան զոհերՍկանդալ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի շուրջ. նախարարությունը դիմել է իրավապահներինՎարորդները հատկապես պետք է զգույշ լինեն շոգ եղանակին․ բժիշկը զգուշացրել էՑանկացած մեկը, որը կգնի ՀԷՑ-ը, սակագների առնվազն կրկնակի բարձրացման պայման է դնելու․ ՀայաՔվեՌուբլին կտրուկ թանկացել է, դոլարը նվազելԱՄՆ Պետդեպարտամենտն աշխատանքից ազատել է ավելի քան 1,300 մարդուԱրցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ)ԵՊՀ ռեկտորը որոշել էր «չըփլախ ջանին կատու շալակել»․ Միհրան Հակոբյան
Մամուլի տեսություն

Ավելորդ աղմուկի վտանգավոր շերտերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը սկսել է տարբեր սպառազինություններ ձեռք բերել կամ դրանց նկատմամբ հատուկ հետաքրքրություն ցուցաբերել, ինչն, անշուշտ, հիանալի է: Իսկ եթե նախքան 2020 թվականը նման ակտիվ աշխատանք տարվեր զինամթերքի համալրման ուղղությամբ, միգուցե այսպիսի ծանր վիճակում չհայտնվեինք։ Սակայն ուշագրավ է, որ երբ որոշ քանակությամբ զենք է ձեռք բերվում, ավելին՝ նույնիսկ երբ պայմանավորվածություն է լինում պարզապես, ամբողջ համացանցում մեծ փիառ արշավ է կազմակերպվում, թե՝ «վերջապես փրկվեցինք», «ապրած կենան իշխանությունները, որ զենք են բերում» և այլն։ Ու ամենամտահոգիչն այն է, որ դեռ սպառազինությունները ձեռք չբերված՝ արդեն դրա մասին ազդարարվում է։

Նախ՝ շրջանառվում է, թե Հայաստանը հետաքրքրություն ունի այս կամ այն սպառազինության նկատմամբ։ Հետո հատուկ փիառ է կազմակերպվում այն ժամանակ, երբ պաշտոնական այցելություններ են կատարվում ու պայմանագրեր կնքվում։ Առանձին էլ մեծ գովազդային արշավ է անցկացվում այն ժամանակ, երբ այդ զենքերը հասնում են։ Ու բնական է, որ այսպիսի իրողությունը գրգռում է Ադրբեջանին, որն էլ տրամադրվում է հրադադարի ռեժիմը խախտելուն ու նոր ագրեսիա ձեռնարկելուն։ Պատահական չէ, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ու նոր պայմանագրերի կապակցությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դժգոհություն հայտնեց՝ հանդես գալով քաղաքական հայտարարությամբ։

Ընդ որում Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ նշվում էր, որ իրավիճակի սրացման պատասխանատվությունն ընկնում է ՀՀ իշխանությունների վրա։ Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը կարող է սպառազինությունների ձեռք բերումը «պատրվակ» օգտագործել նոր ագրեսիա ձեռնարկելու համար։ Պարզ է, որ Ֆրանսիայի հարաբերությունները Թուրքիայի ու մասնավորապես Ադրբեջանի հետ լարված բնույթ են կրում։ Փարիզն իր հերթին փորձում է նաև ավելացնել իր ներկայությունն այն տարածաշրջաններում, որտեղ իր ու թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը բախվում են։ Դրա շրջանակներում էլ Ֆրանսիան զենք է մատակարարում Հունաստանին ու Հայաստանին։ Բայց խնդիրն այն է, որ Ֆրանսիան ու Արևմուտքը գործնական հողի վրա ի վիճակի չեն մեծ ներազդեցություն ունենալ Հարավային Կովկասում իրավիճակի վրա ու փոխել ուժերի հարաբերակցությունը։

Հիմա էլ Փարիզի քաղաքապետը և այլ հայտնի գործիչներ նախագահ Մակրոնին կոչ են անում ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան, բայց պարզ է, որ այդպիսի հայտարարությունները կոչերից այն կողմ չեն անցնելու։ Նույն կերպ Փարիզում պարբերաբար խոսում են Ուկրաինա զորք ուղարկելու մասին, բայց դրանք այդպես էլ մնում են խոսակցությունների մակարդակի։ Բացի այդ, հեռավոր տարածաշրջանը, ինչպիսին Հարավային Կովկասն է, այնքան էլ կենսական նշանակություն չունի Եվրոպայի, մասնավորաբար Ֆրանսիայի համար, որպեսզի ռազմաբազա բացի կամ գործնական ներկայություն հաստատի։ Իհարկե, Հայաստանի համար անհրաժեշտություն է տարբեր կողմերով Ֆրանսիայի ու մյուս արևմտյան երկրների հետ համագործակցությունը խորացնելը՝ մանավանդ, որ նրանք անհանգստացած են տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի չափից ավելի ուժեղացմամբ։

Ու եթե արևմտյան երկրները Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի գլխավորությամբ սպառազինություններ են մատակարարում Հունաստանին՝ այդ երկրի նկատմամբ Թուրքիայի ախորժակը զսպելու համար, նույնը հասկանալիորեն կարող են անել Հայաստանի դեպքում։ Բայց պետք է նկատի ունենալ, որ Հունաստանը արևմտյան ռազմաքաղաքական դաշինքի մաս է կազմում, իսկ Հայաստանը՝ ոչ։ Մյուս կարևոր հարցն այն է, որ Հարավային Կովկասում, ուզենք թե չուզենք, Ռուսաստանը թելադրող դիրքեր ունի։ Ուստի, այս հանգամանքը պետք է հաշվի առնել, ու եթե հայկական կողմը արևմտյան երկրների հետ հարաբերությունները խորացրեց ի հաշիվ Ռուսաստանի կամ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու, ապա այս քաղաքականությունը կարող է ուղղակի ծանրագույն հետևանքներ ունենալ։ Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը կարող է միայն փոխլրացնող բնույթ ունենալ։ Ու անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ մեր հարևան Իրանը ևս սվիններով կարող է ընդունել Արևմուտքի չափից ավելի մեծ ներկայությունը Հայաստանում։

Խոսվում է նաև Հնդկաստանից նոր զենքեր ձեռք բերելու մասին ու դրա ֆոնի ներքո խորանում են նաև Նյու Դելիի հետ Երևանի հարաբերությունները։ Պարզ է՝ Հնդկաստանն աջակցում է Հայաստանին, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը իր գլխավոր ախոյան Պակիստանի կողմից են հանդես գալիս ու նրան են աջակցում Քաշմիրի կոնֆլիկտում, բայց Հնդկաստանի համար Հայաստանի հետ գործարքներն ընդամենը կոմերցիոն բնույթ ունեն։ Չնայած Հնդկաստանի ազդեցությունը և տնտեսական հզորությունն աճում է, բայց սա այն դեպքը չէ, որ Հարավային Կովկասում կարողանա իրավիճակ փոխել։ Այս հանգամանքի հետ ևս պետք է հաշվի նստել։ Բացի այդ, կարելի է օգտվել նաև սպառազինություններ վաճառող այլ երկրների առաջարկներից, օրինակ՝ Չինաստանի։ Մյուս կարևոր արձանագրումն այն է, որ Հայաստանում զարգացած չէ սպառազինությունների արտադրությունը, որպեսզի փոքրանա մեր կախվածությունը արտաքին աշխարհից։

ՀՀ իշխանությունները տևական անընդհատ խոսում են ռազմարդյունաբերությունը զարգացնելուց ու պրոֆեսիոնալ բանակ ստեղծելուց, բայց ոչինչ չեն ձեռնարկում այս ուղղությամբ։ Եթե Հայաստանի ունեցած պոտենցիալը չի բավարարում, պետք է պայմանավորվածություններ ձեռք բերել տարբեր երկրների հետ համատեղ արտադրության համար։ Ու սպառազինությունների ձեռքբերման և արտադրության զարգացումը պետք է տեղի ունենա հաստատուն քայլերով ու անաղմուկ կերպով՝ առանց ավելորդ ուշադրություն գրավելու։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում