Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Բնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Նավթի գներն աճել են Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցում
Հասարակություն

Անթույլատրելի ենք համարում ՄԻՊ հայտարարության բովանդակության շահարկումը, որտեղ գործընկեր փաստաբանի և այլ դերակատարների առնչությամբ ձևակերպումները ներկայացված են բավարար զգայունության և էթիկայի նորմերի պահպանմամբ․ հայտարարություն

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն խումբն անդրադարձ է կատարել Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը՝ գնահատական հնչեցնելով Պաշտպանի գործունեության վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է տարածել ՄԻՊ աշխատակազմը․

«Հարկ ենք համարում արձանագրել, որ երեխայի իրավունքների պաշտպանությունը և «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ կոնվենցիայի դրույթների պահպանման մշտադիտարկումը Մարդու իրավունքների պաշտպանի կարևորագույն գործառույթներից է: Վերջինիս երկրորդական լինելու առնչությամբ ընկալումներ ձևավորելու փորձերը բազմաթիվ են, և հաճախ դրան նպաստում են իրավական ոլորտում գործունեություն իրականացնող դերակատարները: Հարկ ենք համարում ընդգծել, որ այս գործելակերպն անթույլատրելի է, իսկ երեխայի իրավունքների ոլորտում ՄԻՊ լիազորությունների իրականացմանը ցանկացած ձևով խոչընդոտելը կամ այս լիազորության առնչությամբ թյուր հանրային պատկերացումներ ձևավորելը` արգելված` միջազգային չափանիշներով:

Բնականաբար, այս հարցը պետք է դառնա միջազգային իրավասու մարմինների կողմից քննարկման առարկա: Անընդունելի ենք համարում մարդու իրավունքներին, հատկապես` երեխաներին վերաբերելի հարցերի ու երեխաների «օգտագործում»-ը իրավունքների հետ չկապված նպատակների իրագործման ու հանրային ուշադրություն գրավելու համար:

Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ երեխաներին խոցելի դարձնելը ու նրանց լավագույն շահը հաշվի չառնելը պետք է բացառվի և որևէ դերակատար չի կարող խոչընդոտել Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԻՊ հաստատության` նշված ոլորտում միջազգային չափանիշներին համապատասխանող գործունեությանը: Անթույլատրելի ենք համարում ՄԻՊ հայտարարության բովանդակության շահարկումը, որտեղ գործընկեր փաստաբանի և այլ դերակատարների առնչությամբ ձևակերպումները ներկայացված են բավարար զգայունության և էթիկայի նորմերի պահպանմամբ: Ինչ վերաբերում է նշված գործով կալանքի հետ կապված հարցին, ապա Հայաստանում գործունեություն իրականացնող ցանկացած փաստաբան լավագույնս տեղյակ է Մարդու իրավունքների պաշտպանի համար սահմանված օրենսդրական արգելքից` չմիջամտելու դատավորների գործունեությանը:

Ուստի ակնհայտ է Պաշտպանի կողմից դատարանի կողմից որոշում ենթադրող կոնկրետ գործով դիրքորոշում հայտնելու հնարավորության բացակայությունը: Ավելին, ցանկացած փաստաբան տեղյակ է, որ աշխարհում շատ են դեպքերը, երբ ազատությունից զրկվում են կանայք, մի շարք դեպքերում` մանկահասակ երեխաներ ունենալով: Սա բացառիկություն ներկայացնող դեպք չէ, և հարցին անհրաժեշտ է անդրադառնալ դեպքի բոլոր մանրամասներն ու հանգամանքները քննարկելու և դրա արդյունքում վերջնական դիրքորոշում ձևավորելու, այլ ոչ` դեպքի ու երեխայի «շահարկմամբ» հանրային դիվիդենտներ ձեռք բերելու տեսանկյունից: Այս հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում և վերահաստատում ենք մեր այն մոտեցումը, որ առանց բավարար հիմնավորվածության տեսակետ ձևավորելու` այն չի ներկայացվելու հրապարակային: Անհրաժեշտ տեղեկատվության վերլուծության արդյունքում և ՄԻՊ համար նախատեսված օրենսդրական սահմանափակումների պահպանմամբ` Պաշտպանի դիրքորոշումը առաջիկայում կներկայացվի հրապարակային եղանակով:

Պաշտպանը հանձնառու է ինչպես կալանավորված կնոջ, այնպես էլ վերջինիս երեխայի իրավունքների պաշտպանությանը և գործընկեր փաստաբանին անհրաժեշտության դեպքում աջակցություն տրամադրելուն: Ինչ վերաբերում է նշված գործով իրավունքներին առնչվող այլ խնդիրներին, դրանց մի մասը հընթացս լուծում է ստացել Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ: Փաստաբանների պալատի` որպես ՄԻՊ հաստատության կարևոր գործընկեր կառույցի ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ փաստաբանությունը` որպես իրավապաշտպան գործունեություն, կարող է հաջողությամբ իրականացվել բացառապես իրավապաշտպան գործունեությանը վերաբերելի պահանջների ու սկզբունքների պահպանման ու մարդու իրավունքների վերաբերյալ պատճաշ ընկալումների ձևավորմանը հենց փաստաբանների կողմից նպաստելու պարագայում: Մինչդեռ երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԻՊ գործունեությունը խոչընդոտելու ու այդ ոլորտի առնչությամբ ձևախեղված հանրային ընկալումներ ձևավորելու հանգամանքին հենց փաստաբանների կողմից նպաստելու կամ նույն խումբը ներկայացնող առանձին փաստաբանների կողմից տարբեր հիմքերով տարբեր ժամանակներում ատելության խոսք տարածելու դրսևորումները պետք է հենց համայնքի ու այն ներկայացնող մարմնի կողմից արժանան պատշաճ հակազդեցության, ինչին փաստացի ականատես չենք լինում:

Ավելին, երբևէ Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԻՊ ներկայացուցիչները որևէ փաստաբանի հետ իրենց թույլ չեն տվել էթիկայի նորմերը խախտող հաղորդակցություն` անկախ ունեցած տարբերվող տեսակետներից ու իրավիճակից: Ցավալիորեն պետք է արձանագրենք, որ ամենօրյա ռեժիմով ՄԻՊ ներկայացուցիչների հետ տարբեր փաստաբաններ վարում են այնպիսի ձևաչափով հաղորդակցություն, որը ոչ միայն հարիր չէ իրավական ոլորտում գործունեություն իրականացնող գործընկերներին, այլ նաև ընդունելի չէ սովորական շփման էթիկայի տեսանկյունից:

Կրկին հիշեցնում ենք, որ թե´ Մարդու իրավունքների պաշտպանը, թե´ ՄԻՊ ներկայացուցիչները մշտապես պահպանում են զգայունությունը փաստաբանների առնչությամբ որևէ հանրային խոսք ներկայացնելու կամ նրանց հետ հաղորդակցության ընթացքում` անկախ բոլոր հանգամանքներից և իրավիճակներից: Պաշտպանը մշտապես պահպանում է զգայունությունը և էթիկայի նորմերը տարբեր փաստաբանների և հանրային պաշտպանների գործունեության առնչությամբ ամենօրյա ռեժիմով ստացվող բազմաթիվ բողոքները ոչ միայն Պալատի գործընկերների հետ գործընկերային եղանակով քննարկելիս, այլ նաև ազատությունից զրկված անձանց կողմից այդ բողոքները ներկայացնելու ընթացքում նրանց հետ հաղորդակցությունը վարելիս:

Միևնույն ժամանակ, մեր երախտագիտությունն ենք հայտնում այն բազմաթիվ փաստաբան գործընկերներին, ովքեր իրենց բարեվարք ու պրոֆեսիոնալ աշխատանքով նպաստում են Հայաստանում մարդու իրավունքների` գոյություն ունեցող բազում խնդիրների լուծմանը:

Ձեր աշխատանքն անգնահատելի է Հայաստանում մարդու իրավունքների առնչությամբ պատշաճ ընկալումներ ձևավորելու և բազմաթիվ մարդկանց իրավունքները երաշխավորելու տեսանկյունից»։