Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին
«Լսելով ներկայացված ահասարսուռ թվերը, թե ինչ գումարի հափշտակություն է տեղի ունեցել, ապշել էինք, մտածում էի՝ ազատ գումար չկա ՀԷՑ-ում, ինչպե՞ս կարող է ՀԷՑ-ից այդքան գումար հափշտակվել։ Բացում, ուսումնասիրում ենք ու տեսնում ենք, թե ինչի մասին է խոսքը»,- ասուլիսում ասաց փաստաբան Վարդան Ալոյանը՝ խոսելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ ներկայացված նոր մեղադրանքի մասին, ըստ որի ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս։
Վարդան Ալոյանի ներկայացմամբ, վարութը երեք կտորից է. «Առաջինը վերաբերում է գնումների գործընթացին. մատակարարումներ, ծառայություններ մատուցած ընկերություններն իբր ստացել են բարձր շահույթ, քան, ըստ ՊՔԿ-ի պետք է ստանային, այդ մասով համեմատաբար բարձր ստացած շահույթը դիտարկել են՝ հափշտակել են ՀԷՑ-ից։
Երկրորդ կետը վերաբերում է ստացված շահաբաժիններին. ՀԷՑ-ը շահաբաժին է բաշխել, դա որակվել է հափշտակում։
Երրորդ կետը վարկերի տոկոսների մասին է, ՀԷՑ-ն ունեցել է վարկեր, որոշ մասի որոշ տոկոսները դիտարկվել են հափշտակություն ՀԷՑ-ից»։
Փաստաբանը նշեց, որպեսզի հանցանք լինի, պետք է օրենքով արգելված գործողություն կատարված լինի. «Այս դեպքում երեք գործողություններն էլ իրենցից ներկայացնում են ընկերության բնականոն գործողություն։
Այստեղ դեպքում չունենք քրեական տարր, գործ ունենք բացառապես քաղաքացիաիրավական հարաբերությունների հետ։ Այս վարույթի աբսուրդը կայանում է նրան, որ քաղաքացիաիրավական, կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք»։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք Չալաբյան
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան