Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան
Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործը հարուցվել է դեռևս հունվարին, սակայն իրավապահները շուրջ 10 ամիս որևէ գործողություն չեն իրականացրել՝ սպասելով քաղաքականապես հարմար պահի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը:
«Զավեշտալի է՝ Սամվել Կարապետյանի դեմ դեռևս հունվարին հարուցում են մի քրեական գործ, սակայն քննիչները ոչինչ չեն անում, 10 ամիս սպասում են այն պահին, երբ իրենց մտածած օրակարգը ձախողվում է, և դրան ինչ պետք է հաջորդի՝ կալանք»,– ասել է Վարդևանյանը։
Նա հիշեցրել է, որ 2015 թվականին ՀԷՑ-ը սնանկացման եզրին էր, և Սամվել Կարապետյանի կողմից ընկերության սեփականության ստանձնումը, ըստ նրա, կանխել է էներգետիկ համակարգի լուրջ խնդիրները։
Վարդևանյանի խոսքով՝ Կարապետյանի չլինելու դեպքում Հայաստանը կարող էր մնալ հոսանքազրկված, իսկ քաղաքացիները՝ զրկվել ներկայիս սակագնից։
«Սամվել Կարապետյանը ոչ միայն պահեց սակագինը, այլև կատարեց 700 մլն դոլարի ներդրում։ Նա անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի»,– նշել է նա:




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք Չալաբյան
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան