Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՊղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ)
Քաղաքականություն

Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան

Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը:

«Մենք ունենք մի իրավիճակ, որ 530 օրից ավելի է, ինչ Սամվել Կարապետյանը զրկված է ազատությունից։ Այս ժամանակահատվածը իր մեջ ներառում է թե՛ փաստացի կալանքը, թե՛ տնային կալանքի ժամանակահատվածը։ Սամվել Կարապետյանի քրեական վարույթը բաղկացած է երկու մասից։ Առաջինը կհիշեք պարզապես մեր ձևով եկեղեցին պաշտպանելու մասին հայտարարությանը հաջորդեց կալանքը։ Եվ այդ կալանքը շարունակվում էր իր թե կալանքի, թե տնային կալանքի բաղադրիչով մինչև 2026 թվականի նոյեմբեր ամիսը։ Ի՞նչ տեղի ունեցավ 2026 թվականի նոյեմբերին։ Դրան մի քանի օր առաջ սկսվել էր այլևս արտաքին պարտադրանքով սահմանադրական իբրև փոփոխության օրակարգը, որի վերաբերյալ Սամվել Կարապետյանը, որպես ընդդիմադիր ամենախոշոր ուժի առաջնորդ, տվեց իր հստակ դիրքորոշումը, որ մերժելու են ցանկացած առաջարկ դրա շրջանակներում, լինի դա իշխանության կողմից կամ ում կողմից ուզում է լինի։ Անմիջապես դրան հաջորդեց նոր մեղադրանք և կրկին կալանք։ Շատ կարևոր է ֆիքսելը, որ տնային կալանքից անձին կալանքի տանելը, սա մեղմ ասած աբսուրդ է, բայց նաև շատ կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց Հայաստանում դա լինում է։ Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է»,- ասել է Վարդևանյանը։

Վարդևանյանի խոսքով Սամվել Կարապետյանի այս նոր քրեական վարույթը հարուցված է եղել, սակայն սպասել են հարմար պահի։

«Ի՞նչն եմ ուզում ընդգծել։ Ուզում եք անունը դնենք սկանդալային բացահայտում անեմ, թեև սա հանրային տիրույթում առկա էր։ Քննչական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյա, լինելով Հանրային հեռուստաընկերության եթերում, կատարում է հետևյալ բացահայտումը։ Ասում է, որ այս նոր քրեական վարույթը հարուցված է եղել ե՞րբ՝ 2026 թվականի հունվար ամսին։ Այսինքն 2026 թվականի հունվար ամսին հարուցում են հերթական մի գործ, անունը դնենք պայմանական հեցի վերաբերող քրեական գործ, ոչինչ չեն անում, 10 ամիս սպասում են, սպասում են այն պահին, երբ իրենց պատկերացրած օրակարգը ձախողվում է, և դրան ի՞նչ պետք է հաջորդի, կալանք, որովհետև այս իշխանությունները մի բանն է, որ հստակ միշտ անում են, դա կալանք է, ուրիշ մի գործիք, որ իրենք պատկերացնեն ու անեն, չկա, օրինակ, տարատեսակ, զիջումներ և այլն, շարունակական, միշտ պատրաստ են անել, բայց կալանքը երբեք չեն զիջելու»,- նշել է Վարդևանյանը։