Աննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում
Տարվա ամենասպասված գնումների շրջանը ԻԴԵԱԼ համակարգում ստանում է բոլորովին նոր ձևաչափ։ Հավատարիմ մնալով ամեն տարի նոր ու տարբերվող լուծումներով հանդես գալու իր ավանդույթին՝ ընկերությունն այս Սև ուրբաթին սահմանում է նոր նշաձող՝ հայտարարելով 90% աննախադեպ զեղչ 900 անուն ապրանքի համար՝ վերանորոգումը բացառիկ պայմաններով ավարտին հասցնելու նպատակով։
Արշավը մեկնարկել է նոյեմբերի 16-ին և կշարունակվի մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ՝ հնարավորություն տալով գնորդներին իրականացնել իրենց տան վերանորոգման և թարմացման ծրագրերը շուկայում աննախադեպ շահավետ պայմաններով։
Հատուկ զեղչային առաջարկում ներառված 900 անուն ապրանքներն ընդգրկում են վերանորոգման տարբեր կատեգորիաներ՝ կերամիկական սալիկներ, պաստառներ, հատակի ծածկույթներ, դռներ, ներկեր և լուսավորության պարագաներ։
Հաշվի առնելով հաճախորդների մեծ հոսքը և Սև ուրբաթի մեծ զեղչերից օգտվելու վերջին օրերի բարձր պահանջարկը՝ ԻԴԵԱԼ համակարգի բոլոր խանութ-սրահները նոյեմբերի 27-ին, 28-ին, 29-ին և 30-ին կաշխատեն երկարացված գրաֆիկով՝ մինչև ժամը 22։00-ն։
Ակցիային մասնակցող ապրանքատեսակների, խանութ-սրահների հասցեների և աշխատանքային ժամերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.idealsystem.am կայքում, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում կամ զանգահարելով 011 555 525 հեռախոսահամարով։
Արդեն 29 տարի ԻԴԵԱԼ համակարգը Հայաստանի շինանյութի և տան բարեկարգման ոլորտի առաջատարն է՝ հանդիսանալով հուսալիության, որակի և ժամանակակից չափանիշների խորհրդանիշ։ Համախմբելով համաշխարհային ճանաչում ունեցող եվրոպական ու միջազգային առաջատար բրենդերի լավագույն տեսականին և հանդիսանալով միջազգային տասնյակ հեղինակավոր ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ ընկերությունը յուրաքանչյուր հաճախորդի օգնում է կյանքի կոչել իր երազանքի տան և հարմարավետ միջավայրի տեսլականը։ ԻԴԵԱԼ համակարգն այսօր ներկայացված է Երևանում և ՀՀ մարզերում գործող 23 ընդարձակ ու ժամանակակից մասնաճյուղերով՝ մշտապես սահմանելով սպասարկման նոր մշակույթ, նորարարական լուծումներ և գնումների առավելագույնս հարմարավետ փորձառություն։





















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)