Ձեր քաղաքական հակառակորդների դեմ ռեպրեսիաներն արդարացնելը հասկացանք, բա այս կնոջ դեպքում ինչո՞ւ չեք խոսում․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
«Աբովյան» ՔԿՀ֊ում տեսակցեցի երեք ամսով կալանավորված Լիանա Հարությունյանին և նրա ութամսական փոքրիկին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Երիտասարդ կինը դեռևս չէր կարողանում հավատալ իր հետ կատարվողին, փոքր խցի հատակին չոչ անող երեխան զարմացած հետևում էր մոր ու անծանոթ մարդկանց խոսակցությանը։ Անկեղծ, ասել որ ցնցված եմ այս տեսարանից, ստեղծված իրավիճակի աբսուրդից նշանակում է ոչինչ չասել։ Աբսուրդի զգացողությունը հաղթահարել դեռևս չի ստացվում։
Կնոջը հայտնել եմ, որ գործընկերներիս հետ պատրաստակամ ենք անել ամեն անհրաժեշտը կալանքի որոշուման փոփոխմանը նպաստելու համար։
Երեկվանից «Հայաստան» խմբակցության պատգամավորներով կապ ենք պահպանում կնոջ փաստաբան Զարուհի Փոստանջյանի հետ, ում փոխանցել ենք, որ պատրաստ ենք տրամադրել մեր երաշխավորությունները կնոջ նկատմամբ կիրառված կալանքի խափանման միջոցը փոփոխելու նպատակով։
Ի դեպ կալանավորված կինը, թեև համաձայն չէ իրեն մեղսագրվող արարքին, բայց պատրաստ է կրել տնային կալանք, միայն թե լինի իր երեխաների հետ։ Ինձ հետ զրույցում անգամ հայտնեց, որ շոկի մեջ չի կարողացել կողմնորոշվել ու դատարանին հայտնել, որ մարզում է գտնվում իր հայրական տունը, որտեղ գրանցված է և որտեղ կարող է կրել տնային կալանքը։
Բայց ես իսկապես ուզու եմ հասկանալ ինչ են այս դեպքի մասին մտածում Աննա Վարդապետյանը, Սրբուհի Գալյանը, Անահիտ Մանասյանը, ՔՊ հատկապես կին պատգամավորները։
Ցանկության դեպքում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կարող է այս իրավիճակը փոխել ժամերի ընթացքում, նույնը Սրբուհի Գալյանը։
ՔՊ պատգամավորները՝ պարզապես հայտնելով, որ պատրաստ են երաշխավորություն տալ եռամսյա կալանքի փոփոխության համար կարող են փոխել այս իրավիճակը ու թողնել, որ երեք երեխաների մայրը միանա իր մյուս երկու զավակների հետ։
Ի՞նչ է այս ամենի մասին մտածում խաղաղ ցուցարարների վրա կրակելը ողջունող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ի՞նչ է այս ամենի մասին մտածում իբր կանանց իրավունքների հարցում շատ մտահոգ Սոնա Ղազարյանը։
Ուզում եմ հասկանալ, ձեր մեջ մարդկության բջիջ չի մնացե՞լ։ Ձեր քաղաքական հակառակորդների դեմ ամենալկտի ռեպրեսիաներն արդարացնելը հասկացանք, բա այս կնոջ դեպքում ինչու չեք խոսում»,-գրել է նա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան