Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Բնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Նավթի գներն աճել են Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
ԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցում
Հասարակություն

Հանրապետությունը ցնցած ողբերգական ավտովթարից ժամեր առաջ 20-ամյա զինվորը ինքն է եկել տուն և 2 ժամ անց գնումներ կատարելու նպատակով դուրս է եկել տնից, որտեղ էլ հանդիպել է 17-ամյա ընկերներին․ կեսգիշերին մոտ ծնողները իմացել են ցավալի ու դաժան լուրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հուլիսի 1-ին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Կոտայքի մարզում տեղի ունեցած դաժան ու ողբերգական ավտովթարից, ինչը դարձել էր 3 երիտասարդ տղաների մահվան պատճառ։ Հրապարակումից հետո զանգվածային լրատվամիջոցներն ու ֆեյսբուքյան մի քանի օգտատերեր տեղեկություններ տարածեցին, որ մահացածներից 20-ամյա Արտյոմ Ստեփանյանը բանակից զորացրվել էր ու նրան գնացել էին դիմավորելու և տուն բերելու Կոտայքի մարզի բնակիչներ 17-ամյա Գոռ Սահակյանն ու 17-ամյա Կարեն Նաղդալյանը։ Զինվորին դիմավորելուց հետո տուն գալու ճանապարհին տեղի էր ունեցել ողբերգական ավտովթարը, ինչն էլ դարձել է նշված անձանց մահվան պատճառ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ այդ տեղեկությունը իրականության հետ կապ չունի։

Մահացածներից Ա․ Ստեփանյանը ծառայել է ՀՀ ՊՆ Սյունիքի մարզի զորամասերից մեկում, ծառայության ընթացքում միշտ բնութագրվել է դրական, խրախուսանքների է արժանացել հրամանատարների կողմից և ավտովթարի օրը ինքը տաքսի ավտոմեքենայով եկել է տուն։ Արդեն տան մոտ իր ընկերները «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայով դիմավորել են նրան, խանութից ծաղկեփունջ է գնել ու եկել տուն։

Մահացած Ա․ Ստեփանյանի հարազատներն էլ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին․

«Մենք ձեզ էլի չէինք գրի, բայց սիրտներս մղկտում ա՝ տեսնելով մամուլում տարածված սխալ տեղեկատվությունը այն մասին, թե իբր 17 տարեկան երկու տղաները գնացել էին Արտյոմին դիմավորելու (ով նույն օրն էր եկել բանակից): Արտյոմը այդ օրը եկել է տուն տաքսիով, ծնողները զուռնա-դհոլով դիմավորել են։ Մոտ 2 ժամ տանը լինելուց հետո դուրս է եկել, գնացել խանութ։ Արդեն խանութի մոտ հանդիպել է իր ընկերներին՝ 17-ամյա Գ․ Սահակյանին և 17-ամյա Կ․ Նաղդալյանին և նրանց հետ ավտոմեքենայով տեղ են գնացել, ուր՝ չգիտենք։ Մենք մեր զինվոր տղային ընդամենը 2 ժամ ենք տեսել, իսկ երբ տնից գնաց գնումներ կատարելու, դրանից ժամեր անց տեղեկացանք այդ չարաբաստիկ ու ողբերգական ավտովթարի մասին։

Հիմա բոլորը, չգիտես ինչու, ծողներին են մեղադրում, որ իբր թույլ են տվել՝ անչափահասները գնան իրենց որդուն բանակից տուն բերեն, սակայն դա այդպես չէ և բոլոր այդ մարդիկ իրականությունը չիմանալով և հավատալով մի քանի լրատվականներում տեղ գտած սխալ ու անհեթեթ լուրին, մեղադրում են ծողներին, այդ կերպ էլ ավելի ցավեցնելով առանց այդ էլ ծանր վիշտ կրած Արտյոմի  ծողներին ու հարազատներին»։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 1-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում Ջրաբեր-Աբովյան ավտոճանապարհին «BMW X3» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և մոտ 80-100 մետր շրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։ 
 
Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել էին։ Նրանց մարմինները հայտնաբերվել էին ավտոմեքենայից դուրս՝ տարբեր հատվածներում։
 
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
 
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենան, տեղում իրականացրել հերթապահություն։
 
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, դասակի հրամանատար Դավիթ Քարիմյանի և նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Սահակ Գալստյանի գլխավորությամբ։
 
Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Արսեն Շավոյանը և Ներսես Ասատրյանը։
 
Դեպքի վայր էր ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյանի, բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։
 
Վթարի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերգեյ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Օքսեն Հարությունյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Սերյոժա Սեդրակյանի և Վազգեն Բադալյանի գլխավորությամբ։
 
Դեպքի վայր էր ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության Կոտայքի մարզային քրեական վարչության պետ Արթուր Զաքարյանը։
 
Դեպքի վայր էր ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Հովհաննես Բաղյանը։
 
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ  մահացածներն են՝ Կոտայքի մարզի բնակիչներ 17-ամյա Գոռ Սահակյանը, 17-ամյա Կարեն Նաղդալյանը և Արագածոտնի մարզում հաշվառված 20-ամյա Արտյոմ Ս.-ն: 
 
Քննչական բաժինը պարզում է՝ մահացածներից ով է եղել վարորդը: 

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։