Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Աշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ» Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ» «Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ» Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ» 300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ» Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա Ղահրամանյան Մեզ շրջապատող տարածաշրջաններն այնուհանդերձ պատրաստվում են նոր բախումների․ Արտակ Զաքարյան Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանակ անցկացնելը. «Փաստ» Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ումԱշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ» Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ» «Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ» Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ» 300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ» Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարին
Քաղաքականություն

Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան

Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։

«Ուկրաինայի հարցով կայացած վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը և չի գնա վերջնական խաղաղության, եթե չհամաձայնեցվեն եվրոպական անվտանգության հիմնարար խնդիրները։

Այստեղ գլխավոր հարցը ՆԱՏՕ-ի՝ 1997թ. ռազմական ներկայության վերադարձի մեջ է: Բանակցային գլխավոր ուղղերձն այն է, որ Ռուսաստանը չի հրաժարվել 2021թ. ներկայացված պահանջներից և մտադիր չէ ռազմավարական նպատակները փոխարինել ժամանակավոր հրադադարով՝ հանուն ԱՄՆ դիվանագիտական հաղթանակի։

Մոսկվայի համար ուկրաինական հակամարտությունն անբաժանելի է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև առճակատումից։ ՌԴ-ն պահանջում է ոչ միայն Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակ, այլ նաև Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության վերանայում։

Հանդիպման արդյունքներով, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիթքոֆը հայտարարել է, որ բանակցությունների հաջորդ փուլին կմիանան նաև եվրոպական որոշ ներկայացուցիչներ։ Ֆորմալ առումով Եվրոպան դուրս չի մնացել գործընթացից, հատկապես՝ ռազմական աջակցության և միջամտության հարցում: Սակայն հարկ է նշել, որ ԱՄՆ-ը շարունակում է առանցքային դեր խաղալ Ուկրաինային հետախուզական տվյալների, սպառազինությունների, տեխնոլոգիաների տրամադրման և ընդհանուր համակարգման գործում։

Աբու Դաբիի բանակցությունները ցույց տվեցին, որ խոսքը միայն Ուկրաինայի մասին չէ։ Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է։ Դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների։

ԱԽՏՀ-ի (Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն) շրջանակում նախատեսվող եռակողմ գագաթնաժողովից առաջ, որը պետք է անցկացվի Չինաստանի Շենժեն քաղաքում, The New York Times-ը հոդված է հրապարակել, որտեղ, հղում անելով իր աղբյուրներին, ներկայացնում է քննարկվելիք՝ այսպես կոչված non-paper-ի (ոչ պաշտոնական փաստաթղթերի) բովանդակությունը։ Դրանում շարադրված են ՌԴ պայմանները, որոնց ընդունման դեպքում Մոսկվան պատրաստ կլինի Ուկրաինայի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիր։

Հոդվածի հեղինակների պնդմամբ՝ փաստաթուղթը գրեթե բառացիորեն կրկնում է Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ 2021թ. դեկտեմբերին ներկայացված պահանջը։ Այն ներառում է ՆԱՏՕ-ի ընդլայնման բացառում, Ուկրաինայում, Արևելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում «ցանկացած ռազմական գործունեության» արգելում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի զորքերի և ռազմակայանների վերադարձ մինչև 1997թ. կարգավիճակի։

Պայմանների ցանկում ավելացվել են նաև պահանջներ Եվրոպայի միջուկային տերությունների՝ մասնավորապես Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի վերաբերյալ։

Առայժմ որևէ փաստ չկա, որ ուկրաինական թեման Շենժենում կայանալիք գագաթնաժողովի օրակարգի հիմնական հարցերից մեկը կլինի։ Կարծում եմ, որ Չինաստանի նախագահը դժվար թե ցանկանա պարտավորություններ ստանձնել Եվրոպայում կարգավորումների մասով։

Իմ կարծիքով՝ նախագահներ Թրամփի, Սիի և Պուտինի առաջիկա հանդիպման հիմնական ուշադրությունն ավելի շատ կենտրոնացած է լինելու Իրանի, Հորմուզի նեղուցի, նավթամթերքի համաշխարհային գների և միջուկային զինաթափման հարցերի վրա: Սակայն ուկրաինական հարցը բանակցությունների օրակարգից վերջնականապես բացառել նույնպես չի կարելի»,- նշել է նա։