Մխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջ
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է վերադառնալ թիմի մեկնարկային կազմ։
Գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն դեռ վերջնական որոշում չի կայացրել կիսապաշտպանության ձախ հատվածի վերաբերյալ, որտեղ տեղի համար մրցակցում են Հայաստանի հավաքականի նախկին ավագն ու խորվաթ Պետար Սուչիչը։
Ինչպես հայտնում է իտալական Sky Sport-ը, «Ինտերը» նախապատրաստվում է նոյեմբերի 22-ին Բերգամոյում կայանալիք «Ատալանտայի» դեմ արտագնա հանդիպմանը։ Հավաքականների խաղերից հետո Կիվուն գնահատում է ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կիսապաշտպանության կենտրոնում Նիկոլո Բարելայի և Հական Չալհանօղլուի տեղերը երաշխավորված են, իսկ երրորդ դիրքի համար պայքարում են 37-ամյա Մխիթարյանն ու Սուչիչը։
Սպասվում է, որ միլանյան ակումբը կգործի իր ավանդական 3-5-2 դասավորությամբ, որտեղ Մխիթարյանը կարող է զբաղեցնել ձախ կիսապաշտպանի դիրքը՝ մասնակցելով թե՛ գնդակի խաղարկմանը, թե՛ հարձակումների կազմակերպմանը։ Կիվուն վերջնական որոշումը կկայացնի առաջիկա մարզումների արդյունքներով։
Չնայած տարիքին՝ Մխիթարյանը շարունակում է առանցքային դեր խաղալ «Ինտերում»։ Ավելի վաղ La Gazzetta dello Sport-ը բարձր էր գնահատել նրա խաղը «Բոլոնիայի» և «Շախտյորի» դեմ՝ ընդգծելով, որ հայ կիսապաշտպանը նույնիսկ փոխարինման դուրս գալով էական ազդեցություն է թողնում խաղի ընթացքի վրա։
Հիշեցնենք, որ Ա Սերիայի 12-րդ տուրից առաջ «Ինտերը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ «Ատալանտա» – «Ինտեր» հանդիպումը կկայանա նոյեմբերի 22-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին։
Armsport
Հետևեք մեզ՝ այստեղ




















Երբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութ
Երիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ում
Բնակարանի ընտրությունից մինչև ֆինանսավորում․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին՝ ս...
Շատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է...
Նաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ում
Բաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա Ղահրամանյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգե...
Յուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր պետք է երաշխավորի, որ չի քվեարկի ալիևյան սահմանադրության օգտին. ...
Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դե...
Իբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ Սարգսյան