Գազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվեն
«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի գործողության ժամկետը նախատեսվում է երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2028 թվականի հունվարի 1-ը։ Այս մասին նոյեմբերի 20-ին ԱԺ հերթական նիստի ժամանակ ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ից:
Զեկուցողի խոսքով ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա 2027 թվականի ընթացքում շարունակել սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին սոցիալական աջակցության տրամադրումը։ Ներկայում, ծրագրում ընդգրկված են Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 13 համայնքների 82 բնակավայրեր։
Ծրագրի շրջանակում սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին ամբողջությամբ փոխհատուցվում են էլեկտրաէներգիայի, բնական գազի, ոռոգման ջրի վճարները և անշարժ գույքի հարկը։
Նախատեսվում է նաև սոցիալական աջակցություն՝ ականների պայթյունների հետևանքով վիրավորվելու կամ զոհվելու դեպքերում, ինչպես նաև կկատարվի դասագրքերի վարձավճարի ամբողջական փոխհատուցում։
Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Միքայել Խաչատրյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Երբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութ
Երիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ում
Բնակարանի ընտրությունից մինչև ֆինանսավորում․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին՝ ս...
Շատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է...
Նաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ում
Բաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա Ղահրամանյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգե...
Յուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր պետք է երաշխավորի, որ չի քվեարկի ալիևյան սահմանադրության օգտին. ...
Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դե...
Իբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ Սարգսյան