«Տարածաշրջանը վերածվելու է պատերազմի դաշտի». Արշակ Կարապետյան
«Ադրբեջանը չի ստորագրելու խաղաղության պայմանագիր Հայաստանի հետ, անգամ եթե համաձայնվենք իրենց բոլոր պահանջներին, անգամ՝ 300․000 ադրբեջանցու տեղափոխմանը» — հայտարարում է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը:
Բաքուն միշտ նոր պահանջներ է դնելու, որովհետև Հայաստանի ղեկավարը մարդ է, ով համաձայնվում է ամեն ինչի։
Կարապետյանը համոզված է՝ Փաշինյանը պատրաստ է միջանցքը հանձնել, բայց պայմանով՝ որ այն վերահսկեն ամերիկացիները։
«Եթե ադրբեջանցիներ լինեն, կա շանս մի օր վռնդել նրանց, բայց եթե գան ամերիկացիները՝ այլևս անհնար կլինի»։
Գեներալը ընդգծում է՝ եթե կատարվեն Բաքվի պայմանները՝ քաղաքացիական պատերազմն անխուսափելի է։
«Եթե միջանցքը տրվի ԱՄՆ-ին, տարածաշրջանում նոր պատերազմ է սկսվելու։ Բոլոր երկրները՝ այդ թվում Ադրբեջանն ու Թուրքիան, դեմ են, որ ՆԱՏՕ-ն հայտնվի Կասպից ծովում։ Դա ամբողջ տարածաշրջանի համար աղետ է»։
Կարապետյանը հայտարարում է՝ շուտով գալու է Հայաստան ու պատժելու է իշխանություններին։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան