Իսկ հայ գերիների ու պատանդների վերադարձ չեք ուզո՞ւմ պահանջել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ԱԳՆ-ն երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որը, կարելի է ասել, բավականին անսպասելի էր: ԱԳՆ-ն ոչ միայն հայտարարեց, որ ճանաչում է Պաղեստին պետությունը, իմա՝ անկախությունը, այլև մի շարք կտրական շեշտադրումներ արեց: Մասնավորապես. «Հայաստանի Հանրապետությունը կտրականապես մերժում է զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, քաղաքացիական բնակչության դեմ բռնությունները և քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը և միանում է առանց նախապայմանների նրանց ազատ արձակման միջազգային հանրության պահանջներին»: Այն, թե ինչպես է Իսրայելը խորապես թշնամաբար դրսևորվել որպես պետություն՝ ուղղակիորեն օժանդակելով ու մասնակցելով Ադրբեջանի կողմից Արցախի հայության դեմ իրականացված ցեղասպանական ոճրին, ակնհայտ է:

Այնպես որ, ԱԳՆ այս հայտարարությունը կարելի է ինչ-որ տեղ համարել փոքրիկ «պատասխան հարված»: Բայց Պաղեստինի ճանաչման հետ կապված հարցի մեկնաբանությունները թողնենք քաղաքագետներին ու քաղգործիչներին: Ի մասնավորի, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումից հետո այն բարձրացնել Պաղեստինի կարգավիճակի հարցում՝ առնվազն անհասկանալի է: «Իմ պատկերացրած և ջատագովված բալանսավորված արտաքին քաղաքականության համատեքստում Պաղեստինի պետության ճանաչումը ժամանակավրեպ և սխալ որոշում է:

Այո՛, Համասի գործողությունները ժամանակին պետք է դատապարտվեին, այո՛, Իսրայելի պետության կողմից Գազայում կատարվող զանգվածային սպանությունները և աղետալի իրավիճակը պետք է դատապարտվի, սակայն Պաղեստինի պետության ճանաչումը, այն տեսքով, ինչ իրականացրել են փոքրաթիվ պետություններ, տվյալ հարցում Հայաստանի համար արտաքին քաղաքականության բալանսի էական խախտում է»,-մեզ հետ զրույցում ասաց Մարուքյանը: Մեզ մեկ այլ հանգամանք ևս խիստ հետաքրքրեց: Իսկ ՀՀ ԱԳՆ-ն ինչո՞ւ գերիների ու պատանդառված քաղաքացիական անձանց աննախապայման ազատ արձակում չի պահանջում Բաքվից:

Ո՞րն է խնդիրը. «դո՞ւխը» չի հերիքում, գուցե Իսրայելը հեռու է, իսկ Ադրբեջանը մոտի՞կ, վախենո՞ւմ են, գուցե չեն ուզում նեղացնե՞լ: Առնվազն երկակի զգացողություններ է առաջացնում ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ մի պարագայում, երբ այս իշխանությունները բացարձակապես ոչինչ չեն անում, ոչ մի ծպտուն չեն հանում Բաքվի բանտերում պահվող գերիների, մտացածին մեղադրանքներով պատանդառված մարդկանց, այդ թվում՝ Արցախի ղեկավարների ազատ արձակման համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչպե՞ս ձախողել «խաղաղության դարաշրջանը» Արևմուտքը հերթական սադրանքն է նախաձեռնում Հարավային Կովկասում Վատիկանն անցնում է արևային էներգիայի Յուրաքանչյուր երկիր և ժողովուրդ պետք է հարգի և պահպանի իր իրական պատմությունը. Մհեր Ավետիսյան ՖՈՏՈ. Վարդուհի Վարդանյանի թոռնիկը՝ տատիկի շիրմի մոտ Վաղուց ժամանակն է պատժամիջոցներ կիրառել ​​Ալիևի ռեժիմի դեմ. ԵԽ պատգամավորների համատեղ հայտարարությունը` հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության վերաբերյալ Ինչպե՞ս է երկիրը զարգացնելու իր տնտեսությունը, երբ դուրս է գալիս այլ համակարգերից, բայց ԵՄ-ում նրան այդպես էլ չեն ընդունում «ՀայաՔվեն» հանցանքի մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազություն Դրամ 30-30․ IDBank-ն ու Կենտրոնական Բանկն ամփոփում են նախագիծը Միայն հանրության բոլոր շերտերի հետ թիրախային աշխատանքը հնարավոր կդարձնի հաղթանակը ազգակործան ուժերի դեմ. Հրայր Կամենդատյան Սպանությունից ու սպանության փորձից հետո Թբիլիսիի 35-ամյա բնակիչը ՌԴ քաղաքացու կեղծ անձնագրով մուտք էր գործել ՀՀ․ նա հայտնաբերվել է Աշտարակում (տեսանյութ) ԱՄՆ-ում կայացել է Բայդեն-Թրամփ առաջին հեռուստաբանավեճը. ըստ CNN-ի հարցման՝ հաղթել է Թրամփը Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան հասնել խաղաղության համաձայնագրին․ Ջեյմս Ուորլիք Ընտանիքի 4 անդամներ, որոնցից մեկն անչափահաս է՝ «Mercedes» ավտոմեքենայով հայտնվել են Արփա գետում ԵՄ-ն Ուկրաինային 1,9 մլրդ եվրո ֆինանսական աջակցություն է տրամադրել Կան փակ ավտոճանապարհներ․ Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարը շարունակվում է. այս անգամ ստուգայցը Ավանում էր Մարքեթինգը՝ բիզնեսի կառավարման գործում. Ակբա Բիզնես ակումբ ԱՄՆ-ն նախատեսում է ՆԱՏՕ-ի հուլիսյան համաժողովին հրավիրել Հայաստանին ու Ադրբեջանին
website by Sargssyan