AKNEYE ֆիջիթալ տարածքում տեղի ունեցավ Վենետիկի բիենալեին Հայաստանի I-ին մասնակցությանը նվիրված միջոցառում

Հունիսի 17-ին Վենետիկի AKNEYE ֆիջիթալ տարածքում տեղի ունեցավ բացառիկ միջոցառում: ՀՀ ԿԳՄՍ նախարության, Սարյանի տուն-թանգարանի, «ՍԱՐԵՐ» մշակութային ՀԿ-ի և Ազգային պատկերասրահի աջակցությամբ Fastex-ի AKNEYE նախագիծն իրականացրել է կարևոր միջոցառում, որի ընթացքում ներկաները պատմել են, թե ինչպես մեկ դար առաջ Մարտիրոս Սարյանի ջանքերով Հայաստանը մասնակցել է Վենետիկի 14-րդ բիենալեին՝ ցուցադրելով հայ 6 նկարչի 20 ստեղծագործություն: Օլգա Պևզները «վերստեղծել է» հայկական պատը, և նկարները թվային տարբերակով ցուցադրվել են սրահում՝ նոր շունչ հաղորդելով արվեստի գործերին: 

Ելույթ են ունեցել ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Բելլա Իսահակյանը, «ՍԱՐԵՐ» մշակութային ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Էռնա Ռևազովան, Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը և այլք: Ներկա էին Վենետիկի Կա՛ Ֆոսկարիի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը, հյուրեր հյուպատոսարանից և բիենալեի կազմակերպչական թիմից:

Fastex-ի գլխավոր գործադիր տնօրեն Վախթանգ Ամբրահամյանն անդրադարձել է ընկերության՝ հայ արվեստը և մշակույթը մշտապես կարևորելու և տարատեսակ նախագծերով դրանց աջակցելու պատրաստակամությանը․ «Ֆասթեքսը, որպես տեխնոլոգիական ընկերություն, փորձում է, ըստ էության, համատեղել տեխնոլոգիան և արվեստը: Ուրախ ենք, որ իրականացրինք այս նախագիծը՝ մեր մեծերից մեկի՝ Սարյանի արվեստը ներկայացնելով նորովի՝ թվային տեսքով», - նշել է նա։

Ելույթներին հետևել է այդ ամենի մասին վկայող «Սարյանն ու Վենետիկը» վավերագրական ֆիլմի փակ ցուցադրությունը, որի ամբողջական տարբերակը հնարավոր է տեսնել այս հղումով:

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։ 

Այսօր աշխարհում ամենակարևոր պայքարը ռեսուրսների համար պայքարն է. Վարդան Ջհանյան Վարչախումբն իրավունք չունի ոստիկանությունը կիրառել քաղաքական նպատակներով. Ավետիք Չալաբյան Ոստիկանության ղեկավարությունն արել է կանխամտածված սադրանք. «Հայաքվեն» հանցանքի մասին հաղորդում տվեց Ինչպե՞ս ձախողել «խաղաղության դարաշրջանը» Արևմուտքը հերթական սադրանքն է նախաձեռնում Հարավային Կովկասում Վատիկանն անցնում է արևային էներգիայի Յուրաքանչյուր երկիր և ժողովուրդ պետք է հարգի և պահպանի իր իրական պատմությունը. Մհեր Ավետիսյան ՖՈՏՈ. Վարդուհի Վարդանյանի թոռնիկը՝ տատիկի շիրմի մոտ Վաղուց ժամանակն է պատժամիջոցներ կիրառել ​​Ալիևի ռեժիմի դեմ. ԵԽ պատգամավորների համատեղ հայտարարությունը` հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության վերաբերյալ Ինչպե՞ս է երկիրը զարգացնելու իր տնտեսությունը, երբ դուրս է գալիս այլ համակարգերից, բայց ԵՄ-ում նրան այդպես էլ չեն ընդունում «ՀայաՔվեն» հանցանքի մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազություն Դրամ 30-30․ IDBank-ն ու Կենտրոնական Բանկն ամփոփում են նախագիծը Միայն հանրության բոլոր շերտերի հետ թիրախային աշխատանքը հնարավոր կդարձնի հաղթանակը ազգակործան ուժերի դեմ. Հրայր Կամենդատյան Սպանությունից ու սպանության փորձից հետո Թբիլիսիի 35-ամյա բնակիչը ՌԴ քաղաքացու կեղծ անձնագրով մուտք էր գործել ՀՀ․ նա հայտնաբերվել է Աշտարակում (տեսանյութ) ԱՄՆ-ում կայացել է Բայդեն-Թրամփ առաջին հեռուստաբանավեճը. ըստ CNN-ի հարցման՝ հաղթել է Թրամփը Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան հասնել խաղաղության համաձայնագրին․ Ջեյմս Ուորլիք Ընտանիքի 4 անդամներ, որոնցից մեկն անչափահաս է՝ «Mercedes» ավտոմեքենայով հայտնվել են Արփա գետում ԵՄ-ն Ուկրաինային 1,9 մլրդ եվրո ֆինանսական աջակցություն է տրամադրել Կան փակ ավտոճանապարհներ․ Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր
Վարչախումբն իրավունք չունի ոստիկանությունը կիրառել քաղաքական նպատակներով. Ավետիք Չալաբյան
Ոստիկանության ղեկավարությունն արել է կանխամտածված սադրանք. «Հայաքվեն» հանցանքի մասին հաղորդում տվեց
Սպանությունից ու սպանության փորձից հետո Թբիլիսիի 35-ամյա բնակիչը ՌԴ քաղաքացու կեղծ անձնագրով մուտք էր գործել ՀՀ․ նա հայտ...
Սինգապուրում տղամարդը կազինոյում 4 միլիոն դոլար շահելուց հետո սրտի կաթված է ստացել (տեսանյութ)
«Միր» միջազգային հումանիտար հիմնադրամի ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանը օգնություն է հավաքագրում առաջնագծում կռվող մարտիկներ...
Մենք շարունակում ենք ստեղծել հարմարավետ և բարեկարգ պայմաններ ու միջավայր երևանցիների համար. Տիգրան Ավինյան
Սեպտեմբերի 1-ին պատվի տրիբունալն ավարտելու է իր աշխատանքը և որոշում է կայացնելու. Կարապետյան
Իշխանության նպատակները հայկական չեն, Սրբազան շարժման նպատակը հայկական է. Մենուա Սողոմոնյան
website by Sargssyan