Ահռելի «ջրաղացը» հանձնել են թշնամուն, «չախչախ» են խաղացնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թե ինչպես փաշինյանական ոստիկանությունը դարպաս ջարդելով հարձակվեց Արցախի ներկայացուցչության վրա՝ ուրախացնելով իրենց ղեկավարին ու նրա սիրելի գործընկեր ադրբեջանցիներին ու թուրքերին, տեսան բոլորը: Հարձակվելու ամբողջ իմաստն էլ Արցախի նախագահ Շահրամանյանի ավտոմեքենան «տանելն» էր: Ընդհանուր առմամբ՝ «վատություն է, անում ենք, հայերի ու հատկապես արցախցի հայերի հանդեպ թշնամություն է, ցուցադրում ենք»: Մինչև այդ էլ, հիշեցնենք, Արցախի տարբեր քաղաքների ղեկավարների դեմ էին նմանօրինակ հարձակումներ իրականացվում, էլի՝ ավտոմեքենաների հետ կապված, որքան կարելի էր հասկանալ: Թեպետ, այս խայտառակ երևույթը հասկանալու պահն այնքան էլ միանշանակ չէ:

Ի՞նչ է անում կամ ի՞նչ է ուզում Արցախն ուրացած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արցախցի ղեկավարներից ու նրանց մեքենաներից: Չէ, պարզ է, որ սա արցախցիների նկատմամբ իշխանական մակարդակով խրախուսվող ատելության ու թշնամանքի դրսևորումներ են «գետնի վրա»: Բայց իրավական առումով ով է ումից ինչ պահանջում: Առհասարակ, Փաշինյանի ու փաշինյանական իշխանության «օծանելիքի սինդրոմը», բացի այն, որ զզվելի է, նոր ճյուղավորումներ է տալիս: Կհիշեք, Արցախի կեսը հանձնել էր, հազարավոր զինվորների, հայ մարդկանց մահվան էր մատնել, կապիտուլ յացիոն թուղթ էր ստորագրել, բայց ինչ-որ բունկերից ուղիղ եթեր էր մտել ու «քաղաքացու վրեժից» էր խոսում, որովհետև իր, թե իր կնոջ օծանելիքն ինչ-որ մեկը նրանց կեցավայրից տարել էր կամ չէր տարել:

Հիմա. Փաշինյանն ու իր ամբողջ թիմը Արցախը ուրացել են, ոչ միայն ուրացել են, այլև հանձնել են թշնամուն, եկել, ինչ-որ մեքենայի համար կառչել են Արցախի համայնքների ղեկավարներից: Գործե՜ր են հարուցում: Իսկ ո՞վ է գործ հարուցելու կամ թեկուզ հարցնելու Փաշինյանին՝ ո՞ւր են համայն հայության նվիրատվություններով կառուցված Արցախի ճանապարհները, ո՞ւր են Արցախի գործարանները, ագարակները, ձեռնարկությունները, տները, շենքերը, մարդկանց ինչքը, ո՞ւր են փոքր ՀԷԿ-երը, ո՞ւր է Սարսանգի ջրամբարը, ո՞ւր են էլեկտրահաղորդման գծերը, գազատարը, ջրամատակարարման համակարգերը, ո՞ւր են խաղողի ու նռան այգիները, ո՞ւր են հացահատիկի դաշտերն ու արոտավայրերը, ո՞ւր են անտառներն ու լեռները, ո՞ւր է տարածաշրջանում աննախադեպ հիվանդանոցը, ո՞ւր է Շուշին, Հադրութը, Ստեփանակերտը...

Ո՞ւր են Արցախի եկեղեցիները, ո՞ւր են համահայկական սրբավայրեր Ամարասը, Դադիվանքը, Գանձասարը: Ո՞ւր է Տիգրանակերտը: Ո՞ւր է, ընդհանրապես, Արցախը... Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են հանձնել թշնամուն, ուրացել Արցախն ու հայտարարել թշնամապատկան տարածք: Ու հիմա այդ նույն իշխանությունը որևէ արցախցուց թեկուզ մեկ ծեղի պահա՞նջ ունի: Ահռելի «ջաղացը» հանձնել են թշնամուն, եկել ու իրենց իսկ մեղքով հայրենազրկված մարդկանցից «չախչախի» հաշիվ են ուզում: Ինչպես ասվում է՝ «խելքի աշեցեք»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Դեմ չենք Եվրամիությանը, բայց ի՞նչ է կատարվում, նորից պոպուլիզմ». Արշակ Կարապետյան Ղարաբաղի խնդիրը կարող էր լուծվել դեռ 20, 10 տարի առաջ, ի զարմանս ինձ՝ դա տեղի չունեցավ Վրաստանը ԵՄ անդամ կդառնա 2030 թվականին․ Կոբախիձե «Ի՞նչ պիտի ավելանար, եթե ես հիմա լինեի Ժողովրդական արտիստ». Սոֆի Դևոյանը՝ կոչումների, սպասվող համերգի և կրտսեր Սոֆիի բծախնդիր լինելու մասին Ադրբեջանում կարգելեն ազգակցական ամուսնությունները. հայտնի են պատճառները Այսօր աշխարհում ամենակարևոր պայքարը ռեսուրսների համար պայքարն է. Վարդան Ջհանյան Վարչախումբն իրավունք չունի ոստիկանությունը կիրառել քաղաքական նպատակներով. Ավետիք Չալաբյան Ոստիկանության ղեկավարությունն արել է կանխամտածված սադրանք. «Հայաքվեն» հանցանքի մասին հաղորդում տվեց Ինչպե՞ս ձախողել «խաղաղության դարաշրջանը» Արևմուտքը հերթական սադրանքն է նախաձեռնում Հարավային Կովկասում Վատիկանն անցնում է արևային էներգիայի Յուրաքանչյուր երկիր և ժողովուրդ պետք է հարգի և պահպանի իր իրական պատմությունը. Մհեր Ավետիսյան ՖՈՏՈ. Վարդուհի Վարդանյանի թոռնիկը՝ տատիկի շիրմի մոտ Վաղուց ժամանակն է պատժամիջոցներ կիրառել ​​Ալիևի ռեժիմի դեմ. ԵԽ պատգամավորների համատեղ հայտարարությունը` հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության վերաբերյալ Ինչպե՞ս է երկիրը զարգացնելու իր տնտեսությունը, երբ դուրս է գալիս այլ համակարգերից, բայց ԵՄ-ում նրան այդպես էլ չեն ընդունում «ՀայաՔվեն» հանցանքի մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազություն Դրամ 30-30․ IDBank-ն ու Կենտրոնական Բանկն ամփոփում են նախագիծը Միայն հանրության բոլոր շերտերի հետ թիրախային աշխատանքը հնարավոր կդարձնի հաղթանակը ազգակործան ուժերի դեմ. Հրայր Կամենդատյան Սպանությունից ու սպանության փորձից հետո Թբիլիսիի 35-ամյա բնակիչը ՌԴ քաղաքացու կեղծ անձնագրով մուտք էր գործել ՀՀ․ նա հայտնաբերվել է Աշտարակում (տեսանյութ) ԱՄՆ-ում կայացել է Բայդեն-Թրամփ առաջին հեռուստաբանավեճը. ըստ CNN-ի հարցման՝ հաղթել է Թրամփը
«Դեմ չենք Եվրամիությանը, բայց ի՞նչ է կատարվում, նորից պոպուլիզմ». Արշակ Կարապետյան
Վարչախումբն իրավունք չունի ոստիկանությունը կիրառել քաղաքական նպատակներով. Ավետիք Չալաբյան
Ոստիկանության ղեկավարությունն արել է կանխամտածված սադրանք. «Հայաքվեն» հանցանքի մասին հաղորդում տվեց
Սպանությունից ու սպանության փորձից հետո Թբիլիսիի 35-ամյա բնակիչը ՌԴ քաղաքացու կեղծ անձնագրով մուտք էր գործել ՀՀ․ նա հայտ...
Սինգապուրում տղամարդը կազինոյում 4 միլիոն դոլար շահելուց հետո սրտի կաթված է ստացել (տեսանյութ)
«Միր» միջազգային հումանիտար հիմնադրամի ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանը օգնություն է հավաքագրում առաջնագծում կռվող մարտիկներ...
Մենք շարունակում ենք ստեղծել հարմարավետ և բարեկարգ պայմաններ ու միջավայր երևանցիների համար. Տիգրան Ավինյան
Սեպտեմբերի 1-ին պատվի տրիբունալն ավարտելու է իր աշխատանքը և որոշում է կայացնելու. Կարապետյան
website by Sargssyan