Վրաստանում մեծ համաներում կհայտարարեն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մինչ խորհրդարանական ընտրությունները` Վրաստանում նախատեսվում է բանտարկյալների լայնածավալ համաներում հայտարարել։ Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով խորհրդարանում, հայտնում է NewsGeorgia-ն։

«Մոտ օրերս մենք նախատեսում ենք խորհրդարանում համապատասխան օրինագիծ նախաձեռնել»,- ասել է նա։

Կառավարությունն ակնկալում է, որ նախաձեռնության քննարկումները կշարունակվեն հուլիսին կայանալիք ԱԺ արտահերթ նիստում, իսկ օրենքը վերջնական ընթերցմամբ կընդունվի սեպտեմբերին։

Վրաստանի վարչապետի խոսքով՝ արդեն որոշվել է այն հոդվածների ցանկը, որոնց վրա կտարածվի համաներումը։ Նա չի հստակեցրել, թե քանի բանտարկյալների վրա դա կազդի, սակայն ասել է, որ նպատակներից մեկը Վրաստանի բանտերում մարդկանց թիվը «լրջորեն կրճատելն է»:

«Մոտ 10 հազար բանտարկյալ ունենք բանտերում։ Կարևոր է, որ մոտ ապագայում դրանց թիվը լրջորեն կրճատվի եվրոպական օպտիմալ ցուցանիշին մոտենալու համար։ Դրան հասնելու համար ցանկալի է բանտարկյալների թիվը կրճատել առնվազն մոտ մեկ երրորդով։ Կարծում ենք, որ համաներման մասին պատրաստված օրենքը լուրջ ներդրում կունենա այս նպատակին հասնելու գործում»,- ասել է նա։

IDBank-ը՝ Ներս Արի հաղորդման հյուր․ պատմում ենք idcoin-ի մասին Կանաչ էներգիան պահանջարկ ունի ամերիկյան քաղաքներում ԱրարատԲանկը 10 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում կհատկացնի կին ձեռներեցներին Կապան համայնքի սահմանամերձ Սրաշեն բնակավայրում այսօր նոր բուժակ-մանկաբարձական կետ բացվեց Օրբանը Զելենսկիին առաջարկել է դադարեցնել կրակը և գնալ բանակցությունների Այս ռեժիմի թեթև ձեռքով բոլոր երկրները դեմ են Հայաստանին. Արմեն Մանվելյան Փաշինյանն ուզում է յուրացնել ուրիշների օրակարգը ՔՊ-ում պահանջում են հեռացնել ՌԴ-ում ՀՀ դեսպանին. ո՞վ է Հարությունյանին Բելգորոդ ուղարկել Ի՞նչ է անում ՀՀ ստախոս ղեկավարությունը հիմա. այո', խաղաղություն է մուրում Ադրբեջանից. Մենուա Սողոմոնյան Արցախը մեր առաջնագիծն էր, որը տրվեց թշնամուն. Էրիկ Անթառանյան Եվրամիություն մտնել-չմտնելու հարցը Հայաստանը չի որոշում Սիրիայում հակաթուրքական ակցիաներ են՝ ի պատասխան Թուրքիայում հակասիրիական անկարգությունների. կան զոհեր Քամալա Հարիսը նախագահական մրցապայքարում Բայդենին փոխարինելու ամենահավանական թեկնածուն է. WSJ «Բեբուկ» շարժական թատրոնն ամփոփեց իր երևանյան շրջագայությունը. Տիգրան Ավինյան Կեղտոտ պատվերը աչք է ծակում. մի «վայ-լրատվամիջոցի» հետքերով Սյունիքի մարզում փոքր նախաձեռնություններով պետք է փոխել մարդկանց կյանքը Իսկական ծաղր իրականության նկատմամբ. «Փաստ» Հայաստանի իշխանությունները շարունակում են արշավը Արցախի ու արցախցիների դեմ. «Փաստ» Համարյա «կոմսոմոլ» կամ կոմկուս. «Փաստ» Ինչու նորաստեղծ կուսակցությունները չեն գրանցում․ «Հրապարակ»
website by Sargssyan