Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ»
62-ամյա տղամարդն ամառանոցում թմրամիջոց և զենք էր պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀայտնաբերվել է Գյումրիում կաթի հավաքմամբ զբաղվող 34-ամյա տղամարդու մшրմինըՈւկրաինայում պատերազմը վերահսկողությունից դուրս կգա Կիևին ամերիկյան զենքի նոր մատակարարումների պատճառով. Թրամփի նախկին խորհրդականՆոր Հաճնի կամրջով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի«Հորիզոն» ճամբար․ ԱրարատԲանկի աջակցությամբ՝ դեպի առաջնորդություն և ֆինանսական գրագիտությունՀարուցվել են բողոքներ 3 դատական ատյաններում․ փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Լիանա Հարությունյանի գործիցԱյս ազգային նեգատիվիզմի դեմն առնելու համար պետք են պոզիտիվ, խոշոր, նոր հանրային պրոյեկտներ․ միայն այդպես է հնարավոր մարզավիճակի բերել հասարակությանը․ Վահե ՀովհաննիսյանՎերջին 4 օրում Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 143 մեքենա․ Գևորգ ՊապոյանԻդրամը՝ Tech Week 2025-ի մասնակիցՄիայն հանրաքվեով է հնարավոր Հայաստանի որևէ տարածքի փոփոխություն անել. Մենուա ՍողոմոնյանՀՀ իշխանությունները խոսում են կառուցողականության մասին, իսկ Ադրբեջանում մարդիկ դատվում և ճնշումների են ենթարկվում, իսկ մեծ թվով մարդկանց ճակատագիր էլ շարունակում է անհայտ մնալ․ ԱբրահամյանՍարյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կատարելու նպատակով նախագծվել են երթևեկության կազմակերպման նոր սխեմաներ․ քաղաքապետարանՊետք է կարողանանք օգտվել միջազգային բարենպաստ հանգամանքներից. Ավետիք Չալաբյան Եթե որևէ երկիր մեզ վերահսկեց, նշանակում է՝ մենք անկախության մասին չենք կարող խոսել․ Նաիրի ՍարգսյանԶրույց ունեցա ներկա գտնվող հայրենասեր երիտասարդներիս հետ՝ կարևոր քննարկում էր. Մհեր ԱվետիսյանTeam-ը 16 000 000 ԿՎՏ տարեկան արտադրանքով արևային հզոր կայան է գործարկել ԳեղարքունիքումԱյսօր Չինաստանում կհանդիպեն Լավրովն ու Արաղչին7 օր է՝ վահանակն այս վիճակում ընկած է Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում․ քաղաքացիՄեկնարկել է Մ-1 միջպետական ճանապարհից դեպի Գյումրու օդանավակայան տանող ճանապարհի նորոգման աշխատանքըՍտրադիվարիուսի ջութակները` Կապանում
Մամուլի տեսություն

Արդեն բացահայտ են խոստովանում իրենց երազանքներն ու ցանկություններն ընդդեմ Եկեղեցու և ազգային արժեքների. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի «կարկառուններից» մեկը մտքի հերթական «փայլատակումն» է ունեցել: Դե նման բաները քպականների համար սովորական են: Բայց ի սկզբանե արձանագրենք, որ սույն «կարկառունը» նրանց փաղանգի այն շարքից է, որի խոսքերը սովորաբար, կամա թե ակամա, դառնում են Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի մտքերի ու ցանկությունների բարձրաձայնող: Լավ, ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանն իր ներկայացուցչի միջոցով այս անգամ: Նախ՝ չթաքցնելով Հայոց ազգային եկեղեցու նկատմամբ պաթոլոգիկ ատելությունն ու մաղձը, ստահոդ և իրականությանը չհամապատասխանող «դատողություն» է անում, թե՝ Հայ առաքելական եկեղեցին հեղինակազրկված է:

Հետո շարունակում է, թե՝ դրանից ինքն անձնապես (հաշվեք՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղմերձավորները) ուրախանում է, որովհետո... «ինչքան եկեղեցին թույլ է, այնքան ուժեղ է պետությունը»: Նախ՝ Հայ առաքելական եկեղեցին, չնայած Նիկոլ Փաշինյանի ու մյուս «նիկոլների» հետևողական ու համառ ջանքերին, ամենևին էլ հեղինակազրկված կառույց չէ, ի տարբերություն, օրինակ՝ նույն Փաշինյանի գլխավորած իշխանության, որի պարագայում արդեն վաղուց հեղինակություն կամ վարկանիշ բառերը պարզապես անհեթեթ են հնչում: Եվ ուրեմն, ով ինչի մասին է խոսում: Ինչ-ինչ, բայց ՔՊ-ն ներկայացնողներն ընդհանրապես տեղ և իրավունք չունեն հեղինակությունից կամ վարկանիշից ու էլի շատ բաներից խոսելու:

Հաջորդը. լավ, եթե նույնիսկ ենթադրենք, որ Հայ առաքելական եկեղեցին թույլ է, որքան պետք է որևէ հայ շեղված լինի, որպեսզի դրանից ուրախանա: Հետաքրքիր է, թե էլ որ երկրում կուրախանային մեր ազգային եկեղեցու թվացյալ թուլությունից կամ կցանկանային այն թուլացած տեսնել: Իսկ առհասարակ, չափազանց անբարո է եկեղեցի-պետություն հակադրությունը, առավել ևս՝ թույլ կամ ուժեղ լինելու կոնտեքստում: Եթե մեր Եկեղեցին թույլ է, ուրեմն մեր հասարակությունը շոշափելիորեն կտրվել է իր հոգևոր-մշակութային հենքից, ուրեմն թույլ է նաև մեր պետությունը:

Իսկ դա նշանակում է, որ տվյալ հասարակության, ժողովրդի, պետության հետագա ընթացքի հոգևոր-բարոյական հենասյուները խարխլված են: Իսկ գուցե նշյալ քպականն ու մյուս քպականները հենց դրանի՞ց են ուրախանում... Կամ հենց դրա՞ն են ձգտում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում