Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Բնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Նավթի գներն աճել են Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցում
Հասարակություն

Հարուցվել են բողոքներ 3 դատական ատյաններում․ փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Լիանա Հարությունյանի գործից

Փաստաբան Զարուհի Փոստանջյնաը մանրամասներ է ներկայացրել Լիանա Հարությունյանի և նրա ութ ամսական դստեր կալանքի վերաբերյալ.

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանը առանց իրավաչափ հիմքերի և հատուկ նպատակով Լիանա Հարությունյանի նկատմամբ նախաքննական մարմնի կողմից որպես խափանման միջոց կիրառված բացակայելու արգելքը փոխել է և որոշում է կայացրել երեք ամիսով կալանքի տակ պահել Լիանա Հարությունյանին և նրա ութ ամսական դստերը:

Դատավոր Արշակ Մաթևոսյանի հատուկ նպատակը կայանում է նրա ցանկության մեջ` պատժել Լիանա Հարությունյանին նրա կողմից արտաբերված հետևյալ խոսքերի համար «ինչը, որ իմ վրա գրել եք, ինչը, որ հիմա իմ վրա ուզում եք բարդեք, դրա համար պատասխան եք տալու, դուք ձեր ապօրինի քայլերի համար պատասխան եք տալու, բոլոր կեղտերը ջրի երես եմ հանելու»:

Լիանա Հարությունյանի խափանման միջոց բացակալելու արգելքը փոխելու համար դատավոր Արշակ Մաթևոսյանը հիմնավորել է հետևալ կերպ. մեջբերում դատական ակտից` «Լիանա Հարությունյանն առանց հարգելի պատճառի չի ներկայացել 2025 թվականի հունիսի 16-ին՝ ժամը 16:30-ին, նշանակված դատական նիստին՝ այդպիսով չարամտորեն խուսափելով վարույթն իրականացնող մարմնի հրավերով ներկայանալու պարտականության կատարումից...»:

Սույն հիմնավորումը բացարձակ չի համապատասխանում իրականությանը, քանի որ դատավոր Արշակ Մաթևոսյանը քաջատեղյակ է եղել, որ Լիանա Հարությունյանը զրկված է եղել դատապաշտպանից և պահանջել է իրեն ապահովել դատապաշտպանով և հենց դա է եղել նրա կողմից նիստին չներկայանալու պատճառը: Դատավոր Արշակ Մաթևոսյանը մինչ այդ խախտելով Լիանա Հարությունյանի դատապաշտպան ունենալու իրավունքը մի քանի նիստ անցկացրել է Լիանա Հարությունյանի մասնակցությամբ և նրա դատապաշտպանի բացակայությամբ:

Լիանա Հարությունյանի կողմից դատական նիստին չմասնակցելը դատավոր Արշակ Մաթևոսյանը դարձրել է ձևական հիմք նրա և նրա անչափահաս երեխաների նկատմամբ դաժանաբար ռեպրեսիա իրականացնելու համար:

Լիանա Հարությունյանի և նրա դստեր մեկ օր կալանավայրում մնալուց հետո դստեր առողջական վիճակի վատթարացման հետևանքով հոսպիտալացվել են և այժմ գտվում են հիվանդանոցում:

Հայաստանի Հանրապետության անմեղ ամենափոքրիկ կալանավորը` Լիանա Հարությունյանի դուստրը, մի քանի օրերի ընթացքում հասցրել է լինել բանտարկության երեք վայրերում օտար, զինվորական համազգեստով անձանց անմիջական վերահսկողության ներքո` դատարանի բանտախցում, կալանավայրի բանտախցում և այժմ քաղաքացիական հիվանդասենյակի բանտարկության ռեժիմում:

Ես որպես Լիանա Հարությունյանի պաշտպան բողոքներ եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Լիանա Հարությունյանի և նրա ութ ամսական մանկահասակ դստեր կալանավորման որոշման դեմ։ Բողոքներում ընդգծել եմ, որ Լիանա Հարությունյանի և նրա մանկահասակ երեխայի կալանավորումը հակասում է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային փաստաթղթերով երաշխավորված մի շարք հիմնարար իրավունքների, այդ թվում՝ երեխայի լավագույն շահի սկզբունքի, խնամքի և կյանքի ու առողջության պահպանման իրավունքի։

Պատրաստվել է նաև երաշխավորագրեր, որոնք պետք է ստորագրեն այն պատգամավորները, ովքեր ցանկություն կհայտնեն միջնորդել Լիանայի խափանման միջոցը փոխելու համար։

Նաև առանձին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ հրատապ նիստ հրավիրելու վերաբերյալ, քանի որ ռեպրեսիվ որոշում ընդունելուց հետո իրավիճակ է փոխվել և այն դատարանը, որը ընդունել էր ոչ իրավաչափ և առանձնապես դաժանության բնույթ ունեցող որոշումը պետք է վերանայի այդ որոշումը այն ոչ իրավաչափ լինելու լույսի ներքո:

Հիշեցնեմ, որ Լիանա Հարությունյանը նախապես հարցաքննվել է որպես վկա, սակայն հետագայում նրա նկատմամբ ապօրինի միգրացիայի օժանդակության մեղադրանքով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Այս հանրային քրեական հետապնդումը զուրկ է Լիանա Հարությունյանին մեղսագրվող արարքը հիմնավորելու, հանցագործության համար նրա մեղավորության մասին հետևություն անելու հիմքերից: Լիանա Հարությունյանը ամբողջ նախաքննության ընթացքում եղել է վկա և ապա նախաքննության ավարտին ենթադրությունների հիման վրա, քրեական գործի նյութերում առկա ոչ վերաբերելի, ոչ թույլատրելի, ոչ հավաստի ապացույցների հիման վրա դարձել է մեղադրյալ:

Մեղադրանքի հակիրճ էությունը հետևյալն է` այո օրինական կարգով Հայաստանի Հանրապետություն են եկել Հնդկաստանի քաղաքացիներ, ովքեր մի քանի ամիս օրինական կարգով գտնվել են Հայաստանի Հանրապետությունում, ովքեր ցանկացել են ստանալ կացության փաստաթուղթ և այդ հարցի կապակցությամբ օգտվել են Լիանա Հարությունյանի կողմից մատուցված թարգմանչական ծառայությունից: Հնդկաստանի քաղաքացիները ստանալով մերժում Հայաստանի Հանրապետությունում կացության փաստաթղթի տրամադրման մասին կրկին օրինական կարգով մեկնել են Հայաստանի Հանրապետությունից:

Այսինքն, դատարանի վարույթում է գտնվում մի քրեական գործ, որը ընդհանրապես կապ չունի ապօրինի միգրացիա կազմակերպելու հետ: Պարզ չէ ով, ինչպես, ինչից և որքան է տուժել: Աբսուրդի հասնող, բացարձակ անորակ մեղադրական եզրակացություն է ներկայցվել, որից ոչ մի կերպ չես կարող հասկանալ ինչպես կարող էր Լիանա Հարությունյանը օժանդակել Հայաստանի Հանրապետություն օրինական մուտք և ելք ունեցող օտարերկրյա քաղաքացիներին իր կողմից թարգմանություն մատուցելու միջոցով:

Բացառապես ոչ կոմպետենտ, անորակ, քմահաճույքների, իշխանական լիազորությունների չարաշահման հետ է բախվել Լիանա Հարությունյանը և նրա փոքրիկը։

Կոչ եմ անում բոլոր լրատվամիջոցներին, իրավապաշտպան կազմակերպություններին, քաղաքացիներին և հատկապես երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին՝ բարձրաձայնել Լիանա Հարությունյանի և նրա ութ ամսական դստեր հիմնարար իրավունքների խախտման մասին և միանալ նրանց ազատ արձակման պահանջին։ Մեր բոլորի ձայնը կարող է կանխել շարունակական ու անթույլատրելի իրավական խախտումները՝ պաշտպանելով մոր և մանկան արժանապատվությունն ու անվտանգությունը։

Ես որպես պաշտպան իմ լիազորությունների շրջանակում արդեն հարուցել եմ բողոքներ երեք դատական ատյաններում: Այդ երեք բողոքներն էլ ընթացքի մեջ են:

Հարգելի հանրություն, դուք կարող եք ձեր հարցապնդումները այժմ հղել հետևյալ հեռախոսահամարներով`

Եվրոպական դատարանում գտնվող բողոքի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարություն` վարչության պետ`

Ռուբինա Մխիթարյան

010 59 40 30

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում գտնվող բողոքի կապակցությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմ

010 49-48-03 (ներքին համարներ 106,153)

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան Դատավոր Արշակ Մաթևոսյանի աշխատակազմ

010 442978»: