Իդրամը՝ Tech Week 2025-ի մասնակից
Tech Week ամենամյա միջոցառումն այս տարի կազմակերպվել էր Վանաձորում․ տեխնոլոգիական մայրաքաղաքը հուլիսի 4-6-ը Վանաձորն էր՝ լի հյուրերով, ոլորտի փորձագետներով ու պարզապես հետաքրքրված մարդկանցով։ Այս տարի միջոցառման գործընկերն ու կարևոր մասնակիցն էր Իդրամը։ Tech Week-ի հյուրերի մեջ մեծամասնությունն, իհարկե, երիտասարդներն էին, որոնք էլ մեծ ոգևորությամբ մասնակցեցին թե՛ Իդրամի կազմակերպած աշխատարանին, թե՛ ունկնդրեցին Իդրամի խոսնակի ելույթը։
Tech Week 2025-ի շրջանակում ելույթով հանդես եկավ Իդրամ ընկերության ՓՄՁ ներգրավման բաժնի ղեկավար Աղվան Աբրահամյանը։ Իդրամի խոսնակը պատմեց Իդրամի և IDBank-ի համար խիստ կարևոր ուղղության՝ մարզերում փոքր և միջին բիզնեսների զարգացման մասին։ «ՓՄՁ-ների համար նորարար ֆինանսական ու տեխնոլոգիական լուծումներ առաջարկելը թիմերի համար ոչ միայն առանցքային բիզնես նպատակներից է, այլև ընկերությունների սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություններից մեկը»։
Այսօր ամբողջ Հայաստանով մեկ ավելի քան 25000 վաճառակետում հնարավոր է վճարել Իդրամով։ Հատկանշական է, որ այս թվի մեծամասնությունը հենց ՓՄՁ-ներն են կազմում, իսկ մարզային բիզնեսներն այս թվի ուղիղ 40%-ն են։ Սա նշանակում է, որ ամենահեռավոր մարզի որևէ գյուղի ամենափոքր կրպակն անգամ ունի հնարավորություն միանալու Իդրամին ու անհպում վճարումների մշակույթը տեղափոխելու իր բնակավայր։ Ընդ որում, Իդրամն իրենց մոտ բերելով՝ նրանք միաժամանակ բարձրացնում են տեղի բնակչության թվային գրագիտության աստիճանն ու անհպում վճարումների միտումը։ Իդրամի առաջարկած վճարային գործիքն այսօր գոյություն ունեցող վճարային գործիքների մեջ ամենացածր միջնորդավճարն ունի, ուստի սա բիզնեսի համար լավագույն առաջարկն է, որ կարող է լինել այսօր։
Իդրամը նաև աշխատարան էր կազմակերպել հատուկ վաճառքներով հետաքրքրվող երիտասարդների համար։ Աշխատարանը վարեց Հայկ Մուրադյանը՝ Իդրամի Կորպորատիվ բիզնես գործընթացների և թիմի զարգացման ղեկավարը։ Հայկ Մուրադյանի աշխատարանը «Փողի հետ կապված խելացի ընտրություն․ որոշումների կայացում և վաճառքի արվեստ» խորագիրն ուներ։ Աշխատարանի ընթացքում և ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու Հայկ Մուրադյանին՝ էլ ավելի ամրապնդելով աշխատարանի ընթացքում սովորած նյութն ու նոր կապեր հաստատելով Իդրամի ներկայացուցչի հետ։
«Tech Week Հայաստան»-ի կազմակերպիչ Սպարտակ Կյուրեղյանն ասում է․ «Սա պարզապես միջոցառում չէ, այլ հարուստ փորձով կիսվելու ու լայն լսարանին նոր գիտելիքներ մատուցելու գերազանց հնարավորություն»։
ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...