Եթե որևէ երկիր մեզ վերահսկեց, նշանակում է՝ մենք անկախության մասին չենք կարող խոսել․ Նաիրի Սարգսյան
Մեկը խոսում է՝ ինչու Ռուսաստանը մեզ չի փրկում, այսպիսի ակնկալիքներ ունեն։ Հաջորդը խոսում է Եվրոպայի մասին՝ ինչու Եվրոպան մեզ չփրկեց, կամ ահա Եվրոպան կգա, մեզ կփրկի, մյուսը Ամերիկայի մասին, մեկը Թուրքիայի մասին։ Այս մասին «Հրապարակի» հետ հարցազրույցի ժամանակ ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Ժողովուրդ ջան գիտակցեք մի պարզ բան։ Եթե որևէ երկիր մեզ վերահսկեց, նշանակում է՝ մենք անկախության մասին չենք կարող խոսել։ Նշանակում է եթե այդ երկիրը մեզ փրկեց, մեզ օգնեց, մենք հավերժ պարտք ենք այդ երկրին։ Եվ ինքն էլ կառավարելու է մեզ, ինչի մասին է խոսքը։ Ինչ Ռուսաստան, ինչ Եվրոպա, ինչ Ամերիկա։ Մենք հանդուրժո՞ւմ ենք, որ Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը ապամոնտաժում է, թե՝ չէ։ Որեմն բոլորն են հանդուրժելու, ամբողջ աշխարհը հաշտ է լինելու դրա հետ։ Ամբողջ հայաստանյան սոցիալական և լրատվական դաշտը քննարկում էր Ֆրանսիայի և Հայաստանի բարեկամության հարցը։ Ինչ էր անում Ֆրանսիան։ Հենց հիմա Ապշերոնյան թերակղզում խոշորագույն ներդրումներ է կատարում՝ գազի վերամշակման»,-ասել է Նաիրի Սարգսյանը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...