Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հարցով Թրամփի առաջարկը․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Վարչախումբը մատը մատին չի խփում՝ 2 տարի Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին վերադարձնելու համար։ Ոմանց թվում է, թե քայլեր ձեռնարկվում են` չի ստացվում, սակայն այդպես չէ:
Ռուբեն Վարդանյանի ընտանիքն ու ընկերներն ամեն ինչ անում են նրան ազատելու համար։ Օրերս նրա փաստաբան Ջարեդ Գենսերը հարցազրույցում պատմեց, որ կարող է դերակատարում ունենալ ԱՄՆ նախագահը:
Մեր աղբյուրները հայտնում են, որ հայ ազդեցիկ գործիչները կապվել են Թրամփի աղջկա ամուսնու հետ եւ բանակցել: ԱՄՆ նախագահը, որն այն քիչ մարդկանցից է, որը կարող է այս հարցը լուծել, համաձայնել է միջամտել, եթե ՀՀ իշխանությունները դիմեն իրեն այդ առաջարկով:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի միջոցով Փաշինյանին են փոխանցել այս առաջարկը` որ ընդամենը մի թղթի կտոր է պետք, որ պաշտոնական հիմք լինի ԱՄՆ նախագահի համար, մերժում են ստացել:
Փաշինյանի կողմից փոխանցվել է, որ նման գրությունը կխանգարի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը: Ի դեպ, Գենսերը հարցազրույցում ասաց, որ եթե գերիների հարցը մինչեւ պայմանագրի կնքումը չլուծվի, հետո անհնարին կլինի, քանի որ «կողմերը հետ են վերցնելու միջազգային հայցերը»։
«Ես գիտեմ, որ մի շարք մարդիկ, որոնք այս հարցով հանդիպել են Փաշինյանի հետ, նրան ասել են, որ նախագահ Թրամփն այլ դիրքորոշում ունի գերիների վերաբերյալ, քան Բայդենը, դա նրա համար առաջնահերթություն է։
Նախագահ Թրամփը տեսնում է, որ կա համաձայնության հասնելու հնարավորություն, եւ նա հասկանում է, որ գերիները պետք է լինեն այդ գործընթացի մի մասը՝ նախքան կամ միաժամանակ… Փաշինյանը պետք է այս հարցով խրախուսի Թրամփին՝ գերիների ազատ արձակվելու համար, դա պետք է անի թե՛ հրապարակավ, թե՛ մասնավոր տարբերակով»,- ասել է նա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան