«Ռազմական հաջողության հետ կապված ընդհանուր ոգևորությունը վտանգավոր է դառնում». 1992թ. Սերժ Սարգսյանը՝ բանակի մասին օրենքի ընդունման անհրաժեշտության մասին

Պատմության այդ սրընթաց ակնթարթը, Լաչինի միջանցքի բացման հաջող ռազմագործողությունը հանգեցրին Արցախի Հանրապետության շրջափակման օղակի ճեղքմանը, ինչո՞ւ չէ, նաև կյանքի ճանապարհի բացմանը, հետևաբար և արհեստականորեն մասնատված ժողովրդի երկու կեսի գործնական միավորմանը:

Շուշիի  ռազմագործողությունն առ ոչինչ է դարձրել  այսպես կոչված Ադրբեջանի` արցախյան  հողատարածքի նկատմամբ առանց այդ էլ անհիմն իրավունքներն ու հավակնությունները: Այդ մասին, թեև տհաճությամբ, խոսել և խոստովանել են անգամ ադրբեջանցիները: Շուշիի ազատագրումը նպաստել է մեր ժողովրդի մարտական ոգու բարձրացմանը, վերջնականապես ամրագրել թվաքանակով ու միջոցներով գերակշռություն ունեցող հակառակորդի դեմ սեփական ուժերով հաղթանակ տանելու վճռականությունը: Մյուս կողմից, խորտակիչ բարոյահոգեբանական հարված հասցվեց հակառակորդին, որն այդպես էլ չկարողացավ հետագա մարտական գործողությունների ընթացքում, ունեցած մարտավարական ու նույնիսկ ռազմավարական բնույթի ժամանակավոր հաջողություններով հանդերձ, հաղթահարել պարտվածի բարդույթը:

Շուշիի հաղթանակի հաղորդած համընդհանուր լիցքը, այդ կարևոր հաղթանակը կորցնելու տագնապը օգնեցին Արցախի հայ ազգաբնակչությանը դիմանալու, տոկալու հակառակորդի` 1992թ. հունիսի 12-ի լայնածավալ ագրեսիային, Շահումյանի ու Մարտակերտի անկմանը, մայրաքաղաքի ու մյուս խաղաղ բնակավայրերի անողոք ռմբահարումներին ու հրթիռահրետակոծություններին հաջորդած անլուր տառապանքներին ու զրկանքներին:

Շուշիի ռազմագործողությունը, փաստորեն, առանձին գործող ինքնապաշտպանական ջոկատներից Արցախի  Հանրապետության ինքնապաշտպանության ուժերի` նոր հաստիքակազմակերպական կառուցվածքի  անցման և արագ զարգացման  փուլի սկիզբն էր:  Անկասկած, Շուշիի ազատագրումը կարևոր հանգրվան էր Արցախում կանոնավոր զինված ուժեր ստեղծելու և, ընդհանրապես, ռազմական շինարարության համար: Ուստի մայիսի 9-ը` Շուշիի ազատագրման օրը նաև Արցախի  Հանրապետության պաշտպանության բանակի օր է հռչակվել և մեծ շուքով տոնվել էթե՛ Արցախի Հանրապետությունում, թե՛ Հայաստանի Հանրապետությունում և՛ թե սփյուռքում մինչև 2020թ. աշնանային կապիտուլյացիան:

1992 թվականի հունիսի 4-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանի նախօրյակին ԼՂՀ ԳԽ «Արցախ» պաշտոնաթերթի թղթակիցը հետաքրքրվել է, թե ի՞նչն էր առաջնահերթն ու կարևորը այդ ժամանակ ԼՂՀ պաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի համար:

«Ինձ համար առաջնահերթ նշանակություն ունի բանակի մասին օրենքի ընդունումը,- պատասխանել է Սերժ Սարգսյանը: -Ռազմական հաջողության հետ կապված ընդհանուր ոգևորությունը վտանգավոր է դառնում: Երբեք չպետք է ինքնահանգստանալ: Ես գտնում եմ, որ պետք է այնպիսի օրենքներ ընդունել, որ հստակվի ԼՂՀ-ի պաշտպանական ուժերի մեջ մտնող մարտիկների կարգավիճակը: Առայժմ հայտնի չէ՝ նրանք կամավո՞ր են, թե՞ վարձու, ո՞վ է ենթակա զինակոչի և այլն: Մեզ պետք է օրենք բանակի մասին, որպեսզի իսկական ժամանակակից բանակ ստեղծենք»:

Հատված՝ Պ.գ.թ. դոցենտ, պահեստազորի մայոր, «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանի «Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ Զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում» աշխատությունից

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan