ԶՊՄԿ-ն մշտապես մեծ աջակցություն է ցուցաբերել Սյունիքի մարզում ֆուտբոլի զարգացմանը

Ֆուտբոլային թեժ ամիսը, Հայաստանի և Սյունիքի ֆուտբոլային ապագան

ԵՎՐՈ-2024-ում մեկնարկել է փլեյ-օֆֆ փուլը։ Հայ ֆուտբոլասերները հետևում են լարված և դիտարժան հանդիպումներին։ Հուսանք մեծ մրցաշարերին մի օր կտեսնենք նաև մեր ազգային հավաքականը։ Նման արդյունքի հասնելու համար կարևոր նշանակություն ունի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը։

ԶՊՄԿ-ն մշտապես մեծ աջակցություն է ցուցաբերել Սյունիքի մարզում ֆուտբոլի զարգացմանը։

2022 թվականին «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը վերանվանվեց «Սյունիք» և նոր ներդրումներով ու նոր նպատակներով սկսեց մասնակցել Հայաստանի 1-ին խմբի առաջնությանը։ Ընկերությունն ամբողջությամբ ֆինանսավորում է «Սյունիք» ֆուտբոլային ակումբի գործունեությունը, որտեղ բացի գլխավոր թիմից, մարզվում են ավելի քան 400 երեխաներ Կապան և Քաջարան խոշորացված համայնքների քաղաքային և գյուղական բնակավայրերից։

Ավարտված մրցաշրջանում «Սյունիք»-ը դարձել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության փոխչեմպիոն։ Իսկ ակումբի պատանեկան թիմերը խոստումնալից արդյունքներ են գրանցել 2023/2024թթ․ պատանեկան առաջնություններում։

Ուրախալի է, որ «Սյունիք-07»-ի (մինչև 17 տարեկանների թիմ) հինգ ֆուտբոլիստներ իրենց նորամուտի խաղերն են անցկացրել առաջին թիմի կազմում, իսկ «Սյունիքի» աղջիկների թիմը առաջնությունում համարվում է լավագույններից մեկը։

2023թ․ «Սյունիք» ֆուտբոլային ակումբի բյուջեն կազմել է ավելի քան 493 միլիոն ՀՀ դրամ։

Անցած տարի ԶՊՄԿ-ի ֆինանսական աջակցությամբ կառուցվել են Տեղ համայնքի Տեղ և Կոռնիձոր բնակավայրերի խաղադաշտերը, նորոգվել է Կապանի «Լեռնագործ» մարզադաշտը։ Ընկերությունը խրախուսում և աջակցում է նաև սիրողական թիմերի մասնակցությամբ մրցաշարերի անցկացմանը։

Ամերիաբանկն ու ՔՈԱՖ-ը համատեղում են ջանքերը՝ ի նպաստ Լոռու մարզում մեղվաբուծության զարգացման Կայացել է «Մարքեթինգը Web3-ում» թեմայով Fastex-ի 12-րդ տեղեկատվական հանդիպումը Երազանքիդ ղեկը քո ձեռքերում. Ամիօ ավտովարկ Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ից վերջին 5 ամիսներին 76 շուն է խնամակալ ունեցել Աշխարհի յոթ երկրներ իրենց ողջ էլեկտրաէներգիան արտադրում են վերականգնվող աղբյուրներից Պատերազմի արդյունքում Ադրբեջանը ստացավ մասը, ոչ ամբողջը. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին Դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի»` հանցանքի մասին հաղորդմանը Ի՞նչ է փնտրում հանրապետական սենատորը Հայաստանում ՔՊ-ում խառն են. պատրաստվում են ՏԻՄ-երի դեմ նոր արշավի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանին և Ադրբեջանին հրավիրելով՝ Արևմուտքը ցանկանում է Մոսկվայի բարեկամներին պոկել նրա հետ համագործակցությունից. ՌԴ ԱԳՆ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Շառլ Ազնավուրի կինոաշխարհը» ցուցադրության բացումը Գյումրիում Պատմությունը ամեն ինչ դնում է իր տեղում. Արցախի հարցն էլ կլուծի. Ավետիք Չալաբյան Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է փաստահավաք զեկույց՝ «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» վերնագրով «Համահայկական ճակատ» շարժումն ամրապնդվում է նոր անդամներով Դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել զինծառայող. ՊՆ Ֆինլանդիայի նախագահն ասել է՝ որ համաշխարհային առաջնորդի «մի զանգը» կարող է լուծել ռուս-ուկրաինական ճգնաժամը Ադրբեջանը չի պատրաստվում ՀՀ իշխանությունների հետ խաղաղության պայմանագիր կնքել․ Արշակ Կարապետյան Սյունիքում հայտնաբերվել են մի քանի նոր հուշարձաններ Երևան-Բաքու բանակցություններն առաջնահերթություն են մեզ համար. Պետքարտուղարություն
website by Sargssyan