Սյունիքի մարզում փոքր նախաձեռնություններով պետք է փոխել մարդկանց կյանքը

Սյունիքի մարզը Հայաստանի ամենակարևոր մարզն է, հատկապես այսօր, երբ թշնամին ատամ է կրճտացնում՝ փորձեր ձեռնարկելով բաղձալի միջանցքը ստանալ Հայաստանից։

Արցախյան առաջին պատերազմից հետո Սյունիքը զարգացման բավական լուրջ ուղի է անցել՝ կապելով Իրանը, Մերձավոր Արևելքը հյուսիսի հետ։

44-օրյա պատերազմից հետո իրավիճակը բավական ծանրացել է, իսկ սահմանամերձ դարձած գյուղերում կյանքը՝ վտանգավոր դարձել։ Գյուղացիներին իրենց ծննդավայրին կապելու համար ոչ միայն անվտանգությունն է պետք ապահովել, այլև մարդկանց ապրուստի տարրական պայմանները, որպեսզի մնան և շենացնեն իրենց գյուղերը, ամրապնդեն Հայաստանի հարավային դարպասները։ Այս պնդումը հատկապես առաջնային է փոքր բնակավայրերի համար, որտեղ զբաղվածության խնդիրն ավելի սուր է դրված։

Սյունիքի Գեղանուշ փոքր գյուղը ևս պատերազմից հետո սահմանամերձ է դարձել, այս և մյուս գյուղերից արտագաղթ թույլ չտալու համար պետությունը պարտավոր է մեծ ծրագրեր իրականացնել, փոխել մարդկանց կյանքի որակը։

2022 թ. Գեղանուշում դրվեցին կարի արտադրամասի հիմքերը, գեղեցիկ շինություն վերանորոգեցին, որն առաջիկայում կբացի իր դռները՝ աշխատանքով ապահովել 5-7 մարդու։ Պատգամավոր Դավիթ Դանիելյանի նախաձեռնությամբ, իրականություն է դառնում սահմանամերձ Գեղանուշ գյուղի կարի արտադրամասը, որի մասին խոստացել էր գյուղացիներին: Արդեն սկսվել է կահավորման և տեխնիկայի ներդրման գործընթացը: Շուտով վերապատրաստված գեղանուշցիները կսկսեն աշխատել:

Փոքր, բայց կարևոր այս նախաձեռնության շնորհիվ մի քանի ընտանիքներ կայուն աշխատանք ու եկամուտ կունենան, կկապվեն իրենց ծննդավայրին, կկարողանան հոգալ օրվա ծախսերը։

Գեղանուշը միակը չպետք է լինի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերը պետք է առաջնային լինեն, ծրագրեր ու նախաձեռնություններ, հարկային արտոնություններ ու անվտանգության ապահովում լինի, որպեսզի սահմանամերձ բնակավայրերը չդատարկվեն։ Միայն այդ կերպ կարելի է պահել հայրենիքը։

Երևանում այս տարի միջին նորոգման ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել 55 կմ ճանապարհ Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Թուրք հասարակության 76.5%-ի կարծիքով, Ռայիսիի ուղղաթիռի կործանումն ուղղորդված էր Ucom ընկերության գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին Կոնվերս Բանկի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է վաղաժամկետ Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքը Հայտնի է «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024» ֆուտզալի ամենամյա առաջնության հաղթող թիմը Բոլոր դպրոցներում պետք է ստեղծվեն մասնագիտական կողմնորոշման կենտրոններ․ Նաիրի Սարգսյան Բելինգհեմը կտուգանվի անպարկեշտ ժեստի համար և կխուսափի որակազրկումից Աննա Հակոբյանը սպառնում է գործարարներին Փաշինյան-Մարագոս հեռակա «փոխհրաձգություն» Ձախողված բաստիոնը. Փաշինյանը չի կարող ժողովրդավար լինել «Բավական հեշտ է». թոշակառուն տուն է կառուցել, որն ավելի շատ էներգիա է արտադրում, քան սպառում Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցում ներկայացված է նաև 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը Ցերեկային կենտրոն՝ Կապանում ՀայաՔվեի խնդիրը Հայաստանի կապիտուլյացիայի դեմն առնելն է. Ավետիք Չալաբյան Որո՞նք են Թուրքիայի աշխարհաքաղաքական հավակնությունների եզրերը․ «Փաստ» Մշուշոտ ապագա. երբ անընդհատ դոփում ես տեղում. «Փաստ»
website by Sargssyan