Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանի հերթական նվերը Ալիևին Ինչո՞ւ է հակառակորդը շարունակում պահել սահմանային լարվածությունը. «Փաստ» «Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանք. «Փաստ» Նոր քրգործ Սամվել Կարապետյանի դեմ Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին
Հունիսին գրանցվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտման 625 դեպքԵՄ-ն հետաձգում է X-ի դեմ հետաքննությունը՝ ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունների ֆոնին․ FT«Շարունակեց խաթարել եկեղեցու հեղինակությունը և ներքին անդորրը». Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդՉկա դրական աճ դեպի Իրան արտահանման ծավալների մեջԹրամփը չի ցանկանում առևտրային համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետՄեկ բարելի համար Brent նավթի գինը հասել է 68.77 դոլարիՀայաստանի շահերից է բխում լինել ՌԴ-ի հետ. Արա ԱբրահամյանԵրևանում տրոլեյբուսը վրшերթի է ենթարկել ավտոմեքենան նորոգող վարորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՌուսական բանակը լայնածավալ օդային հարձակում է կատարել Դնեպրի վրաՄեր կողմից ձևավորվող նոր քաղաքական ուժի դեմ օգտագործվելու է երեք հիմնական ֆեյք. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Չփորձեք ձեր ճղճիմ, փոքրոգի, անաստված տեսակով բախվել ժայռին, փշրվելու եք․ Պողոս վարդապետ1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումԱշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին Դա Հայաստանի ինքնիշխան հարցն է. Պեսկովը՝ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկության մասինՊատրաստ ենք պատերազմին. Սիրիայի նախագահն արձագանքել է Դամասկոսի վրա Իսրայելի հարվածներինԻսլանդիայում հրաբխի ժայթքումը ստիպել է տարհանել զբոսաշրջիկներին և տեղացիներինԱսադի ռեժիմի անկումից ի վեր Իսրայելը փորձում է կազմալուծել Սիրիան․ Ահմադ ալ-ՇարաաԱյդ նյութը 1000 անգամ ավելի շատ էներգիա է առաջացնում և այն արդեն գոյություն ունիԱդրբեջանցի մարտիկ Ջավիդ Ռզաևը զրկվել է ՌԴ քաղաքացիությունիցՏարադրամի փոխարժեքները այսօր. Ռուբլին կտրուկ թանկացել է
Մամուլի տեսություն

Մշուշոտ ապագա. երբ անընդհատ դոփում ես տեղում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում տարիներ շարունակ քննարկման կիզակետում է գիտելիքահեն տնտեսության կառուցման ու նորագույն տեխնոլոգիաների զարգացման թեման։ Դեռևս 2000-ական թվականներին ՏՏ ոլորտը կառավարությունը հռչակել է որպես գերակա։ Իսկ հատկապես վերջին տարիներին նոր թափով Հայաստանում խոսվում է գիտական հաջողությունների, ՏՏ ոլորտի զարգացման, մարդկանց ունեցած մտավոր ներուժի մասին, սակայն ամեն ինչ սկսվում է տարբեր քննարկումներով, համաժողովներով ու այդպես էլ ավարտվում է։ Գործնական հարթության վրա տեսանելի արդյունք չկա։ Խնդիրն այն է, որ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը ոչ թե հայկական նախագծերի կյանքի կոչմանն է միտված, այլ գլխավորապես դրսի ընկերություններին է սպասարկում։ Բացի այդ էլ, մեծ ներուժ ունեցող մասնագետները դուրս են գալիս երկրից՝ իրենց համար մասնագիտական առումով ավելի լավ ապագա գտնելու հույսով։

Այսինքն, Հայաստանից ուղեղների արտահոսքը շարունակվում է, քանի որ մեր երկրում մասնագիտական զարգացման հեռանկարները չեն նախանշվում։ Դրա համար էլ արտերկրից արված առաջարկներն ավելի գրավիչ են՝ սկսած աշխատավարձից։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար բարենպաստ օրենսդրական ու հարկային միջավայր ստեղծված չէ, պետության կողմից տրամադրվող աջակցությունն էլ իր հերթին համարժեք չէ։ Ու դա է նաև պատճառը, որ բազմաթիվ հայ մասնագետներ իրենց կողմից ստեղծվող ընկերությունները գրանցում են ոչ թե Հայաստանում, այլ ԱՄՆ-ում, Հոնկոնգում կամ այլ վայրերում, որտեղ բարենպաստ օրենսդրական միջավայր է, ու կարող են անհրաժեշտ ներդրումներ ներգրավել։

Մյուս խնդիրն այն է, որ տեխնոլոգիական ոլորտը համակարգում են այնպիսի անձինք, որոնք կիլոմետրերով հեռու են այս բնագավառի առանձնահատկություններն ընկալելուց։ Օրինակ՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն ընդհանրապես ոլորտի հետ գործ չի ունեցել։ Ըստ էության, չկա համապատասխան քաղաքականություն և ռազմավարություն, ոլորտը համակարգող պաշտոնյաներն ընդամենը պետության կողմից աշխատավարձ են ստանում։ Ընդհանրապես, անհասկանալի է, թե, օրինակ՝ մի քանի տարի հետո ինչ կետի պետք է հասնենք։ Մյուս կողմից էլ՝ հարկավոր է հաշվի առնել, որ գիտության և տեխնոլոգիաների ոլորտի զարգացման տեսանկյունից դժվար է ամեն ինչ զրոյից սկսելը, ահռելի ժամանակ ու ջանքեր խնայելու տեսանկյունից կարելի է ընդամենը ուրիշների փորձից օգտվել։

Ու այս հարցում նոր հեծանիվ հորինելու կարիք չկա։ Օրինակ՝ տասնամյակներ առաջ Չինաստանը շատ հեռու էր գիտության և տեխնոլոգիաների ոլորտներից, սակայն հիմա այնքան է զարգացել, որ չինական տեխնոլոգիական արտադրությունն ուղղակի հեղեղել է ամբողջ աշխարհը։ Նույնիսկ ուղղություններ կան, որոնցում չինացիներն աշխարհում առաջինն են։ Այդ ինչպե՞ս ստացվեց, որ Չինաստանը նման հաջողություններ գրանցեց։ Ու այնպես չէ, որ Չինաստանը դժվարություններ չի ունեցել, ու չինական արտադրանքը միանգամից շուկայում սպառվել է։ Իհարկե, այդ արտադրանքը սկզբից եղել է ոչ այնքան որակով, բայց հետո չինացի մասնագետները վերցրել են ուրիշների փորձն ու կատարելագործել այնքան, մինչև առաջ են անցել իրենց մրցակիցներից։

Օրինակ՝ եթե նախկինում արևմտյան մեքենաները պատճենող ու ոչ այնքան որակով արտադրանք էր Չինաստանից արտահանվում, հիմա չինական ավտոարդյունաբերությունն այնքան է զարգացել, որ Եվրոպայում և ԱՄՆ-ում վտանգ են զգում, որ չինական էլեկտրամոբիլներն իրենց էժան գնով ու մրցունակությամբ կարող են պատճառ դառնալ, որ արևմտյան ավտոարդյունաբերողները սնանկանան։ Դրա համար էլ ԱՄՆ-ում և ԵՄում որոշել են բարձր մաքսատուրքեր կիրառել չինական արտադրության էլեկտրոմոբիլների նկատմամբ։ Նույնը վերաբերում է նաև Թուրքիային։ Տասնամյակներ առաջ նույնիսկ դժվար էր պատկերացնել, որ Թուրքիան կարող է դառնալ ամենաշատ անօդաչուներ վաճառող երկիրը։ Արցախյան պատերազմի ժամանակ պարզ դարձավ, որ «Բայրաքթար» անօդաչուները տարբեր երկրներից ներմուծված դետալների միակցված հավաքածու են։ Այսինքն՝ Արևմուտքից տեխնոլոգիաները և գիտելիքները բերել են, Թուրքիայում հավաքել ու դարձրել արտադրանք։

Բայց հիմա արդեն այնպիսի աստիճանի են հասել, որ հիմնականում թուրքական արտադրության դետալներ են կիրառվում։ Սովորելով ուրիշների փորձից ու տեխնոլոգիաներից՝ Թուրքիայում արդեն իսկ փորձում են սեփական արտադրության շարժիչները կիրառության մեջ դնել։ Իսկ Հայաստանում չի խոսվում որևէ տեխնոլոգիական արտադրություն կազմակերպելու մասին, ուր մնաց բարձրացվի արտահանման թեման։ Ի մասնավորի, Հայաստանում «Սեպուհ 1» ավտոմեքենաների հավաքման թեման էլ «ֆեյք» դուրս եկավ։ Իսկ ներկայիս զարգացումները նկատի ունենալով՝ ավելի ենք համոզվում, որ առանց տեխնոլոգիական առաջընթացի հզոր պետություն ունենալն անհնար է։ Դրա համար է, որ խոշոր ուժային կենտրոնների միջև տեխնոլոգիական մրցապայքար է ընթանում։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում